Ինչու են Հալանդին վռնդել գիշերային ակումբից և ինչպես է արձագանքել ֆուտբոլիստի հայրը - VNews
Բաժիններ

Ինչու են Հալանդին վռնդել գիշերային ակումբից և ինչպես է արձագանքել ֆուտբոլիստի հայրը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նորվեգիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը, որն այժմ իր արձակուրդն է անցկացնում հարազատ երկրում, հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ երիտասարդ նորվեգացուն անվտանգության աշխատակիցը վռնդում է գիշերային ակումբից։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։

PSS Securitas անվտանգության ընկերության աշխատակից Քրիստոֆեր Նեսհայմը բացատրել է, թե ինչու է Էրլինգ Հալանդը գիշերային ակումբից դուրս հրավիրվել։

«Էրլինգը հարբած չէր։ Նա պատրաստ էր փոխըմբռնման ու փողոցում եղած խոսակցությունից պարզ դարձավ, որ ամեն ինչ հասկանում է ամեն ինչ։ Միջադեպը տեղի ունեցավ COVID-19-ի տարածումը կանխարգելելու կանոնները պահպանելու շրջանակում։

Հալանդի շուրջ մեծ թվով մարդիկ հավաքվեցին։ Նրանք ցանկանում էին լուսանկարվել ու շփվել ֆուտբոլիստի հետ։ Ճնշումը մեծացավ, ու մենք ստիպված էինք նրան դուրս հրավիրել»,- Bild-ը փոխանցում է անվտանգության աշխատակցի խոսքը։

Միջադեպին իր թվիթերյան էջում անդրադարձել է նաև ֆուտբոլիստի հայր Ալֆ-Ինգե Հալանդը՝ գրելով․ «Վերադարձի՛ր աշխատանքիդ, Հալանդ։ Մեծ քաղաքի գիշերային կյանքը քոնը չէ»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էրլինգ Հալանդ. «Երբեք նման տաղանդավոր 15 տարեկան ֆուտբոլիստ չեմ տեսել»

«Սա վերջնական որոշում է». Ցորկը խոսել է Սանչոյի ապագայի մասին

Սանչոյի տրանսֆերը «Յունայթեդ» դառնում է քիչ հավանական

«Բորուսիա». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Տաղանդաշատ 2019/20. Բացահայտումների խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Թվեք թոփ թիմերի բոլոր մարզիչներին վերջին 10 տարվա կտրվածքով. VNews-ի Quiz-ը

Սանչոյի տրանսֆերի բանակցությունները մտել են փակուղի

Հեռացածներ, համալրումներ ու թիրախներ. Եվրոպական գրանդերի բոլոր տրանսֆերները՝ VNews-ում

Կլո՞պ, թե՞ Գվարդիոլա. Լևանդովսկին ընտրել է իր սիրելի մարզչին

Սանչոյի տրանսֆերը «Յունայթեդ» մոտ է կայացմանը

«Բորուսիան» գտել է Սանչոյին փոխարինողին

Ռոյսը կրկին վնասվածք է ստացել․ ապաքինման ժամկետն անորոշ է

«Ոսկե խաղակոշիկ». Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

Hey Jude. «Բորուսիան» հերթական տաղանդին գնեց՝ ռեկորդային գնով

Պաշտոնական. Անդրե Շյուրլեն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

Դոնեցկից Հռոմ. Մխիթարյանի կարիերայի լավագույն և վատագույն թիմերը