Մարզաձև, որը կփոխի կյանքը. ինչու ու որտեղ զբաղվել բասկետբոլով - VNews
Բաժիններ

Մարզաձև, որը կփոխի կյանքը. ինչու ու որտեղ զբաղվել բասկետբոլով

5f77b7fceb7b4.image - Մարզաձև, որը կփոխի կյանքը. ինչու ու որտեղ զբաղվել բասկետբոլով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 22:18

-

-

Բասկետբոլի պատմության լավագույն կենտրոնականներից մեկը` Դենիս Ռոդմանն, այն մարդկանցից է, որը վստահորեն կարող է ասել. «բասկետբոլը փոխեց իմ կյանքը»:

Ամերիկացին ավագ դպրոցն ավարտելուց հետո պահակ է աշխատել օդանավակայանում և սպորտով զբաղվելու մտադրություն չի ունեցել: Մինչև այդ նա ձախողվել է ամերիկյան ֆուտբոլով զբաղվելու փորձը: Դենիսին որևէ քոլեջ սպորտային կրթաթոշակ չի առաջարկել: Ամեն ինչ փոխվել է, երբ Ռոդմանների ընտանիքի ընկերը Տեխասի փոքր քաղաքներից մեկում բասկետբոլի մարզչի աշխատանք է ստացել և պատանի Դենիսին առաջարկել է իրեն փորձել բասկետբոլում: Հետագա զարգացումը շատերը գիտեն. Ռոդմանը 5 անգամ դարձավ NBA-ի չեմպիոն:

VNews.am-ը զրուցել է հայկական բասկետբոլում ներդրում ունեցած անհատների հետ ու պարզել բասկետբոլով զբաղվելու առավելությունները:

Ինչով է գրավում բասկետբոլը

Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը նշում է, որ բասկետբոլը դրական ազդեցություն է ունենում կյանքի որակի վրա.

«Որպես բասկետբոլի մասնագետ ասում եմ, որ սա այն քիչ մարզաձևերից է, որում մարզիկը շատ համաչափ է զարգանում: Չկա մկանային խումբ, որը բասկետբոլում չի աշխատում: Այն նաև զարգացնում է թիմում աշխատելու ունակությունները, ինչը կյանքում շատ կօգնի նրանց: Մենք օրինակներ ունենք, որ 10 տարեկանից միասին մարզված երեխաները մեծանալով նույնիսկ 50 տարեկանում շարունակում են ընկերությունը: Քանի որ բասկետբոլում չկան հարձակվողներ ու պաշտպաներ, բոլորն ամբողջ թիմով հարձակվում ու պաշտպանվում են: Գործում է՝ բոլորը մեկի, մեկը՝ բոլորի համար սկզբունքը»:

«Բասկետբոլը դիտարժանությամբ գրավում է շատերին: Այն նպաստում է վաղ տարիքից մկանային համակարգի ճիշտ զարգացմանը: Եթե որևէ մեկը զբաղվել է բասկետբոլով, այլևս չի կարողանում կտրվել նրանից, ասես հիվանդություն լինի»,- ասաց Հայաստանի գավաթակիր «Մեդ Ֆոքսեսի» գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը:

areg vatyan artsakh bc 1 - Մարզաձև, որը կփոխի կյանքը. ինչու ու որտեղ զբաղվել բասկետբոլով

Հայաստանում սխալ կարծրատիպ կա

«Ծնողները երեխաներին բասկետբոլի բերում են հիմնականում, որ նա ավելի բարձրահասակ դառնա: Նրանց թվում է, թե բասկետբոլ խաղալով երեխան 17 մ հասակ կունենա: Բնականաբար, նման բան չկա: Ես ավելի համոզիչ փաստարկ ունեմ: Կարծում եմ՝ բասկետբոլն ամենաարդյունավետ ու դինամիկ մարզաձևն է: Հայաստանում ֆուտբոլից հետո ամենաշատը հենց բասկետբոլով զբաղվողներն են»,- շարունակեց Հարությունայանը:

Հայաստանի հավաքականի առաջատարներից Ալբերտ Թադևոսյանը հավելում է.

«Երբ երեխան բասկետբոլով է զբաղվում, նա զարգանում է ֆիզիկապես, կորդինացիա ձեռք բերում, առաջատարի որակներ ձեռք բերում, որը նրան կօգնի նաև կյանքում»:

mher arshakyan 960x640 - Մարզաձև, որը կփոխի կյանքը. ինչու ու որտեղ զբաղվել բասկետբոլով

Եթե բարձրահասակ չես…

Այս հարցը 10-20 տարի առաջ հավանաբար բացասական պատասխան կունենար: Բայց հիմա այդպես չէ:

«Հիմա աշխարհում շատ բան է փոխվել: Նախկինում ասում էին բասկետբոլը միայն բաձրահասակների համար է, բայց արդեն այդպես չէ: Նույնիսկ ամենաբարձրահասակների համար մարզումների տեսակը փոխվել է, որպեսզի նրանք հարմարվեն նոր իրականությանը, որովհետև արդեն եղանակ են ստեղծում ցածրահասակները: Նրանք ավելի դինամիկ են ու լավ նետումներ են կատարում»,- ընդգծում է Հայրապետյանը:

Ցանկալի է բասկետբոլով զբաղվել վաղ տարիքից

Մասնագետների կարծիքով՝ վաղ տարիքից բասկետբոլով զբաղվելը մեծացնում է որակյալ խաղացող դառնալու հնարավորությունը:

«6 տարեկանից արդեն կարելի է զբաղվել բասկետբոլով: Երեխային հարկավոր է մինչև 11-12 տարեկան զբաղվել որևէ թիմային սպորտով»,- նշեց Վաթյանը:

«Ցանկալի է 7-8 տարեկանից սկսել մարզվել, որպեսզի արդյունքը տեսանելի լինի: Եթե երեխան լավ տվյալներ ունի, ավելի ուշ սկսելն էլ չի խանգարի»,- հաստատեց Հայաստանի աղջիկների Մ18 հավաքականի մարզիչ Լիանա Բաղդասարյանը:

Հայաստանում բասկետբոլը զարգացման ճանապարհին է

Դա փաստում է նաև մեծահասակների առաջնությունը, որը մասսայականացնում է բասկետբոլ մարզաձևը, ինչի մասին ասում է Ալբերտ Թադևոսյանը:

«Հայաստանում բասկետբոլը զարգանում է, կան պրոֆեսիոնալ ակումբներ: Երեխաները դա տեսնում, ոգեշնչվում և աճելու մոտիվացիա են ձեռք բերում: Լավ խաղալու դեպքում նրանք հետագայում կարող են տեղափոխվել Եվրոպա կամ ԱՄՆ: Տեսնում եմ, որ բարձրակարգ մարզիչներ են գալիս Հայաստան և նպաստում երիտասարդ մասնագետների աճին:

Նախկինում կասեի Հայաստանում բասկետբոլիստի համար կայանալու շանս չկա, իսկ հիմա այդպես չէ: Արդեն զարգացման միտումներ տեսնում եմ: Հուսով եմ` մի քանի տարի հետո այստեղ իսկապես բասկետբոլի լավ դպրոցներ կլինեն, որոնք թույլ կտան լուրջ հաջողությունների հասնել բասկետբոլում»:

areg vatyan 1 960x640 - Մարզաձև, որը կփոխի կյանքը. ինչու ու որտեղ զբաղվել բասկետբոլով

Վահագն Հայրապետյանն ուրախ է, որ իր սաները հետագայում պրոֆեսիոնալ դառնալու շանս են ստացել.

«Մոտ հինգ տարի առաջ մեծահասակների առաջնություն չկար: Բանակից հետո տղաների մոտ շարունակելու ցանկություն չէր մնում: Իսկ հիմա ունենք Հայաստանի առաջնություն, և երիտասարդ խաղացողները կձգտեն խաղալ ուժեղագույնների հետ: Այդ մոտիվացիան շատ կարևոր է»:

Մարզիչների որակը նույնպես բարձրացել է

Վերջին տարիներին մարզիչները աշխատում են նոր գիտելիքներ ձեռք բերել, կարդում են, սովորում, ինչպես նաև թիմեր հավաքում: Նրանք նաև մասնակցում են նաև ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվող վերապատրաստման դասընթացներին: ՀԲՖ-ն դիմում է միջազգային ֆեդերացիային և այնտեղից մասնագետներ են ուղարկում: Իտալիայից ու Սլովակիայից բարձրակարգ մասնագետներ են եկել: Մենք հիմա օգտվում ենք նրանց խորհուրդներից: Եթե մարզիչը բարելավում է մասնագիտական որակները, երեխաները նույնպես շահում են», – ասաց Լիանա Բաղդասարյանը:

Որտեղ զբաղվել բասկետբոլով

Ներկայացնում ենք բասկետբոլային մարզադահլիճների ցանկը և մարզիչների կոնտակտները.

  • Արաբկիրի համալիր մարզաձևերի ՄՊՄԴ մարզադպրոց:
    Մարզիչներ` Ա. Վաթյան (055355507), Հ․Եսայան (094116566),  Վ․Աղաջանյան (096337888):
  •  Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի ՄՊՄԴ մարզադպրոց:
    Մարզչներ` Դ․Կիխյան (055518990), Մ․Վարդանյան (043515605), Լ․Խաչատրյան (096298153), Ա․Ստեփանյան (099777570):
  • Արաբկիրի խաղային մարզաձևերի ՄՊՄԴ, թիվ 56 դպրոց:
    Մարզիչներ ` Ս․Առաքելյան (093552028),  Ա․Վեհապետյան, Ն․Ստեփանյան:
  • Խաղային մարզաձևերի օլիմպիական ՄՊՄԴ:
    Թիվ 161 դպրոց, մարզիչ Վահագն Հարությունյան (099446455):
    Թիվ 7 դպրոց, մարզիչ` Լ. Բաղդասարյան (094447422):
    Թիվ 35 դպրոց, մարզիչ` Վ․Մանուկյան (099705820),
    Թիվ 6 դպրոց, մարզիչ` Շ․Սահակյան (094629998)
    Թիվ 20 դպրոց, մարզիչներ` Ս․Ստեփանյան (099001983), Լ․Սարգսյան (096003466):
  • Աջափնյակի մանկապատանեկան արզադպրոց թիվ 100 դպրոց:
    Մարզիչներ` Ա․Ավետիսյան (093828343), Ն․Փափազյան (093392279), Ա․Վարդանյան (041840437), Կ․Պերկուպերկյան (055170129), Մ․Սարգսյան (043169002):
  •  Կենտրոնի համալիր մարզաձևերի ՄՊՄԴ: Թիվ 10 դպրոց:
    արզիչ` Դ․Մուրադյան (055704149): Թիվ 21 դպրոց, մարզիչ Դ․Փանոսյան (096669690):
  • ՀԱԹ,  թիվ 174 դպրոց:
    Մարզիչ` Մ․Գրիգորյան (091723828):
  • Բազե, թիվ 158 դպրոց:
    Մարզիչ` Ա․Գևորգյան (091358305:
  • Արալեզ, թիվ 196 դպրոց:
    Մարզիչ` Թ․Կարամանուկյան (091010496):
  • Պատրիոտ, Օլիմպավան:
    Մարզիչ` Թ․Օրդանյան (099332122):
  • Կիլիկիա, Խուլ համրերի պալատ:
    Մարզիչ` Ա․Շահինյան (044012120):
  • Միրաք, ԵՊՀ: Մարզիչ` Հ․Առաքելյան (093106567):
  • Ավան, թիվ 171 դպրոց: Մարզիչ` Ա․Գրիգորյան (095720131):
  •  Գրանդ սպորտ, մարզիչ` Վ․Խաչատրյան (099724566):
  •  Օլիմպավան, մարզիչներ` Մ․Պողոսյան (093858807) և Ա․Վաթյան (055 355507):
  • Արթիկի մ/դ, մարզիչներ` Յու․ Նահապետյան (077613738), Գ․Մովսիսյան, Ս․Վահրադյան:
  •  Գյումրու մ/դ, մարզիչներ` Ա․Հարությունյան (077467369), Մ․Մխիթարյան (094 764156), Հ․Գրիգորյան, Գ․Վարդանյան:
  • Վանաձորի մ/դ, մարզիչներ` Գ․Արսենյան (095911104), Ա․Խաժակյան (095 2211929):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լարված սցենար մրցաշրջանի վերջին խաղում». «Վահագնի Սիթին»՝ Ա-լիգայի չեմպիոն (տեսանյութ)

VBET Հայաստանի գավաթի եզրափակիչում պայքարը անչափ դրամատիկ ստացվեց (տեսանյութ)

VBET Աստղերի խաղ. 3 միավորանոցների ու դանքերի մրցում, ԱՄՆ ու Հայաստանի հավաքականների խաղ (տեսանյութ)

Աստղերի խաղի մյուս մասում տեղի կունենա «Սլեմ Դանք» և 3 միավորանոց նետումների մրցույթ

InterView. Ալբերտ Թադևոսյանը՝ Արցախի, բասկետբոլի ու Հայաստանի հավաքականի մասին (տեսանյութ)

Արեգ Վաթյան․ «Պատրաստ չէինք Ալբերտ Թադևոսյանի վնասվածքին»

Արեգ Վաթյան․ «Ուրարտուի Վիվառոյի» դեմ դիմակայությունը շատ բարդ է լինելու»

Արեգ Վաթյանը նշանակվեց Մ-18 տարեկանների բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Արեգ Վաթյան․ «Արցախը» նոր թափ կհավաքի»

Արեգ Վաթյանը՝ «Արցախ» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ

Հայաստանի տարվա լավագույն բասկետբոլիստի և մարզչի անունը հայտնի է

Ա լիգա․ գործող «չեմպիոն-ետնապահը» հաղթեց «Ուրարտու-Վիվառոյին» (տեսանյութ)

Վահագն Հարությունյան․ «Ցանկացած հեռուստաալիք կշահի, եթե ցուցադրի Ա լիգայի առաջնությունը»

ՖԻՄԱ-ն լիգայում տարավ 3-րդ հաղթանակը, իսկ գործող չեմպիոնը նորից պարտվեց (տեսանյութ)

Ա Լիգա․ «Արթիկը» հաղթանակ կորզեց «Արցախի» դեմ ֆանտաստիկ խաղում (տեսանյութ)

Արեգ Վաթյան. «Ինչպես Ադրբեջանը «Կարաբաղ» թիմով ներկայացավ, այնպես էլ մենք «Արցախ» բասկետբոլային թիմով կարող ենք հանդես գալ եվրոպական մակարդակով»