-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Մարսելի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կտրականապես դեմ է արտահայտվել ՖԻՖԱ-ի՝ «Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսային տարվա լավագույն մարզիչների թեկնածուների թվում ներառելու համար:
«Այո՛, Բիելսան պետք է ունենա անհատական տիտղոս իր կարիերայում՝ իր դավանած ֆուտբոլի համար, որի մասին ողջ աշխարհը գիտի: Բայց լինել 2020 թվականի լավագույն 5 մարզիչների թվում Չեմպիոնշիփը հաղթելու համա՞ր. ինձ համար դա աբսուրդ է: Տուխելը պետք է լիներ նրա փոխարեն, քանի որ նա հաղթել է 4 տիտղոս ու հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ», – պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Տուխելի գլխավորությամբ ՊՍԺ-ն դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել երկրի գավաթը, լիգայի գավաթն ու սուպերգավաթը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո