-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի ապագայի մասին: Բրազիլացին ենթադրում է, որ իր նախկին ակումբի ներկայիս առաջատարի որոշման վրա կարող են մի քանի կարևոր գործոններ ազդել:
«ՊՍԺ-ն Մեսիի համար լավ տարբերակ կլինի: Մեծ նշանակություն ունի, որ գլխավոր մարզիչն արգենտինացի է՝ Մաուրիսո Պոչետինոն: Լեոն նաև կմիավորվի իր ընկերոջ՝ Նեյմարի հետ:
Ֆինանսական տեսանկյունից քիչ կգտնվեն ակումբներ, որոնք կարող են ՊՍԺ-ից լավ պայմաններ առաջարկել: Այնպես որ Մեսին մի քանի պատճառներ ունի փարիզցիներին «այո» ասելու համար:
Ֆրանսիական ֆուտբոլը շատ կշահի նման տրանսֆերից: Լիգայի նկատմամբ հսկայական ուշադրություն կլինի մամուլի և հովանավորների կողմից»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո