fbpx
Բաժիններ

«Ինչո՞ւ են Մեսիին համարում լավագույնը, եթե նա 5 տարի չի հաղթել Չեմպիոնների լիգայում». Վան Գալ

Հոլանդիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը անդրադարձել է Լիոնել Մեսիին՝ քննադատելով արգենտինացուն:

«Կարծում եմ՝ Մեսին պետք է իրեն հարց տա՝ ինչպես է հնարավոր այդքան երկար ժամանակ չհաղթել Չեմպիոնների լիգայում: Մեսին ինձ դուր է գալիս՝ որպես անհատական ֆուտբոլիստ, որովհետև նա տպավորիչ վիճակագրություն ունի, բայց ինչո՞ւ չի հաղթում Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» պես ուժեղ թիմի հետ: Չենք կարող ասել, որ Ռակիտիչը վատն է, Կոուտինյոն վատն է, Ալբան թույլ ֆուտբոլիստ է, Տեր Շտեգենը վատ դարպասապահ է, Արտուրն ու Վիդալը վատն են: Կարծում եմ՝ Մեսին, որպես ավագ, պատասխանատու է այն ամենի համար, ինչ կատարվում է «Բարսելոնայում»: Ինչո՞ւ են նրան լավագույնը համարում:

Նեյմարն ու Մեսին ինձ դուր չեն գալիս՝ որպես թիմային ֆուտբոլիստներ: Այդ առումով լավագույններից է Ջեյմս Միլները, որը ՉԼ-ի եզրափակիչում խաղաց որպես պաշտպան և կիսապաշտպան: Ֆանտաստիկ է այն, որ նա այդպես խաղում է 33 տարեկանում», – ասել է վան Գալը El Pais-ին տված հարցազրույցում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բարսելոնան» Նեյմարին ձեռք բերելու այլ տարբերակ է գտել

Արգենտինան կփորձի «փրկել» Մեսիին

Գրիզման. «Գոլերս նոր ձևով կտոնեմ՝ հատուկ «Կամպ Նոուի» համար»

Վալվերդեն անհապաղ արդյունքներ է ակնկալում Գրիզմանից

Հնարավոր է՝ «Բարսելոնան» հրաժարվի Նեյմարի տրանսֆերը գնելու մտքից

Նեյմար. «Մեսին լավագույն ֆուտբոլիստն է, որ երբևէ տեսել եմ»

Ռայոլա. «դե Լիխտի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին լուրերն աղբ էին»

L’Equipe. «Բարսելոնան» արել է առաջին պաշտոնական առաջարկը Նեյմարի համար

Տուխել. «Նախքան Ամերիկայի գավաթը գիտեի, որ Նեյմարը ցանկանում է հեռանալ»

ՊՍԺ-ի նախագահն սպառնո՞ւմ է Նեյմարին

Գրիզման. «Ես ցանկանում էի դարպասապահ դառնալ»

Նեյմարի բացառիկ հարցազրույցը գողացել են

#Ոսկե_թիմ_6. «Ինտերի» չեմպիոնական կազմը 2009/2010 մրցաշրջանում. «Թրեբլ՝ իտալական ձևով»

«Բարսելոնան» Գրիզմանին ձեռք է բերել վարկով

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները 2 անգամ անցկացրին գնդակը Գրիզմանի ոտքերի միջով (տեսանյութ)

Լինդելոֆը խոսել է «Բարսելոնա» տեղափոխության մասին