-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը եղել է իր նախկին թիմակից Էդգար Մանուչարյանի հեղինակային հաղորդման հյուրը, որը տեղադրվում է YouTube-ում։ Հեռավար զրույցի ժամանակ Մովսիսյանը հիշել է Անգլիայի Պրեմիեր լիգա` «Տոտենհեմ»` իր չկայացած տրանսֆերի մասին.
Յուրա, երբ հանդես էիր գալիս «Սպարտակում», շատ լավ էիր խաղում, բայց հետո տարօրինակ կերպով մեկնեցիր ԱՄՆ և կտրվեցիր ֆուտբոլից (կոպիտ ասած)։ Մինչ այդ տեղեկություններ կային, որ «Տոտենհեմն» է հետաքրքրված քո ծառայություններով։ Արդյո՞ք բանակցել ես այդ ակումբի հետ և ինչո՞ւ չստացվեց։
«Տոտենհեմի» հետ խոսակցություններ կային, բայց․․․ «Սպարտակում» խաղալու ժամանակ Անգլիա տեղափոխվելու մի քանի փորձ կատարեցի, սրտանց ուզում էի։ Մի քանի տարի անդադար փորձում էի։ Անգլիայից առաջարկություններ էի ստանում բայց թույլ չտվեցին։ Հավանաբար հենց այդ մերժումները ինչ-որ ազդեցություն ունեցան։ Երբ քո կամքին դեմ են գնում․․․ սիրտս կախ էր արդեն։ «Սպարտակից» հեռանալու միակ միջոցն ԱՄՆ գնալն էր։
Կոնկրետ ո՞վ չթողեց։
Ակումբը։ Նրանք ասում էին․ «Մենք «Սպարտակն» ենք։ Քո տրանսֆերի համար 20-30 միլիոնը մեզ հետաքրքիր չէ։ Մեզ հարկավոր է, որ լավագույն հարձակվողները մեր թիմում խաղան։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո