-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Պրեմիեր լիգայի հերթական տուրում «Չելսին» սեփական հարկի տակ չի կարողացել կոտրել «Վուլվերհեմփթոնի» դիմադրությունը՝ խաղն ավարտելով ոչ-ոքի արդյունքով:
Հետխաղյա ասուլիսում իր թիմի խաղին է անդրադարձել լոնդոնյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, որն իր առաջին հանդիպումն էր անցկացնում «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում:
«Ինձ շատ դուր եկավ մեր խաղը: Ես գոհ եմ թիմի ինտենսիվությունից, վերաբերմունքից, ուժից ու խաղամակարդակից: Երկրորդ կեսում րոպե առ րոպե բարելավում էինք մեր խաղը: Ցավոք, չկարողացանք գոլ խփել, բայց եթե այդպես շարունակենք, արդյունքն էլ գոհացնող կլինի:
Այս հանդիպումն ինձ մի փոքր հիշեցրեց Դորտմունդի «Բորուսիայի» ղեկին իմ անցկացրած խաղերը: Ապագայի վերաբերյալ ես հրաշալի զգացողություն ունեմ»,- BBC-ն մեջբերում է գերմանացի մասնագետի խոսքը:
Հատկանշական է, որ հանդիպման ընթացքում չնայած «Չելսիին» չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը, բայց «ազնվականներն» ունեցել են խաղային մեծ առավելություն. գնդակին տիրել են խաղաժամանակի գրեթե 80 տոկոսի ընթացքում, կատարել են 14 հարված, որոնցից 5-ը՝ դարպասին, իսկ «Վուլվզի» կատարած 4 հարվածներն էլ շեղ են եղել:
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո