Ինֆանտինոն ցավակցական ուղերձ է հղել՝ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ - VNews
Բաժիններ

Ինֆանտինոն ցավակցական ուղերձ է հղել՝ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ցավակցական ուղերձ է հղել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ Արկադի Անդրիասյանի մահվան կապակցությամբ, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

«Ցանկանում եմ ուղղել իմ անկեղծ և սրտանց ցավակցությունը նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Արկադի Անդրիասյանի մահվան կապակցությամբ: Բառերն անկարող են արտահայտել այս կորստի ողջ տխրությունը:

Իր կարիերայի ընթացքում Անդրիասյանն անցկացրել է մի քանի հանդիպում ԽՍՀՄ ազգային հավաքականում, իսկ օլիմպիական հավաքականի կազմում նվաճել է բրոնզե մեդալ 1972 թ. Օլիմպիական խաղերում: Ակումբային մակարդակում միշտ կհիշվեն նրա ելույթները Երևանի «Արարատի» կազմում, որի հետ 1973 թ. նա նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը և երկու անգամ (1973 և 1975) դարձել ԽՍՀՄ գավաթակիր: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Անդրիասյանն ունեցել է նաև մարզչական երկար և հաջողակ կարիերա՝ մարզելով մի շարք ակումբներ, այդ թվում՝ Երևանի «Արարատը»:

Հայկական ֆուտբոլի լեգենդին 1971 թ. շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում, 1982 թվականին՝ ՀԽՍՀ վաստակավոր մարզչի կոչում, իսկ 2011 թվականին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշան: Մենք չենք մոռանա և կկարոտենք նրա ժառանգությունը և նվաճումները, մասնավորապես, առաջատարի հատկությունները, անհատականությունը և մարդկային որակները:

Ֆուտբոլային միջազգային ընտանիքի անդամների անունից ցանկանում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և Արկադի Անդրիասյանի ընտանիքին, ընկերներին և սիրելիներին փոխանցել խորին ցավակցություններս:

Հուսով եմ, որ այս հիշողությունները և կարեկցանքի խոսքերը խաղաղություն և սփոփանք կբերեն այս դժվարին ժամանակաշրջանում», – գրված է Ինֆանտինոյի տեքստում:

Հիշատակի խոսք. Արկադի Անդրեասյան՝ հայկական ֆուտբոլի լեգենդար կիսապաշտպանը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Անիծյալ 2020-ը». Ում կորցրեց մարզաշխարհն անցնող տարվա ընթացքում

«Նման ֆուտբոլիստները քիչ էին թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում»․ Մարկարով

«Ափսոսում եմ, որ ԱՄՆ-ում գտնվելուս պատճառով չհասցրի․․․»․ Բոնդարենկոն՝ Անդրեասյանի մասին

Արկադի Անդրեասյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով է ստեղծվել

Կիևի «Դինամոյի» վետերանները ցավակցել են Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ

Մխիթարյանի հրաժեշտի խոսքերը Արկադի Անդրեասյանին

Հիշատակի խոսք. Արկադի Անդրեասյան՝ հայկական ֆուտբոլի լեգենդար կիսապաշտպանը

Մահացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը

Ինչպես The Best մրցանակը հանձնվեց Ռոբերտ Լևանդովսկիին (տեսանյութ)

ՖԻՖԱ-ի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոյի դեմ քրեական գործ է հարուցվել

Ինֆանտինո. «Բունդեսլիգայի աստղերը ծափահարությունների են արժանի, ոչ թե պատժի»

France Football-ը ներկայացրել է ֆուտբոլային աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց անվանացուցակը

Ինֆանտինո. «Ոչ մի խաղ կամ մրցաշար մարդկային կյանքից ավելին չարժե»

ՖԻՖԱ-ի նախագահն ակնարկել է որոշ մրցաշարեր կրճատելու մասին

Ինֆանտինո. «Ֆուտբոլը կորոնավիրուսի հակաուժն է լինելու»