fbpx
Բաժիններ

Ինիեստա. «Մոուրինյոյի պատճառով տուժել է Իսպանիայի հավաքականը»

«Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան այն կարծիքին է, որ ժամանակին Ժոզե Մոուրինյոն էր պատասխանատու «Արքայական ակումբի» և «Բարսելոնայի» միջև լարված հարաբերությունների համար:

La Sexta’s Salvados շոուի ժամանակ «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը պատմել է, թե ինչպես էր 2 թիմերի միջև պատմական մրցակցությունը վերածվել փոխադարձ ատելության:

«Կարիք չկար  «Բարսելոնայի» կամ «Ռեալի» երկրպագու լինել նկատելու համար ստեղծված տհաճ իրավիճակը: Այդ պատմության մեջ առանցքային դերակատարում ուներ Ժոզե Մոուրինյոն: Այլևս չկար այն մրցակցությունը, որը հատուկ էր այս ակումբներին, այն փոխարինվել էր ատելությամբ:  Այդ մթնոլորտը զարգանում էր և հասել էր անտանելի մակարդակի: «Բարսայի» և «Ռեալի» միջև  լարվածությունը հատկապես շատ էր վնասում ազգային հավաքականին և խաղաընկերների միջև հարաբերություններին»:

Ինիեստան նաև պատմել է, որ 2008/09 մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ թրեբլ նվաճելուց հետո ինքը դեպրեսիայի մեջ էր հայտնվել:

«Ամեն ինչ տեղի ունեցավ թրեբլ նվաճելուց հետո: «Չելսիին» խփած գոլը, հաղթանակը Չեմպիոնների լիգայում և նվաճված 3 տիտղոսները այդ տարին դարձրին անմոռանալի, բայց ոչ այդ ամառը:

Դու սկսում ես քեզ վատ զգալ: Ինչ-որ բան այն չէ, բայց դու չգիտես՝ ինչպես դա բնորոշել: Սկսվում են ներքին գործընթացներ, մտորումներ, բայց դու չգիտես, թե ինչով է դա պայմանավորված: Հայտնվում ես շրջափուլի մեջ և դատարկություն զգում: Հետո այդ ամենին ավելացավ նաև Դանի Խարկեի մահը: Մի օր կեսօրին, մինչմրցաշրջանային հատվածում, ես տանն էի և զանգահարեցի բժիշկ Պրունային՝ տեսնելու, թե ինչ է հնարավոր անել: Ես դեռ չգիտեի, թե ինչ է սպասվում»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


The Independent. ՊՍԺ-ն ցանկանում է ստանալ Բեյլին ու «Ռեալ» ուղարկել Նեյմարին

Ազարն ընդդեմ «Բավարիայի», Ռոնալդուն ընդդեմ «Տոտենհեմի» (տեսանյութ)

Չինական երկու ակումբ հետաքրքրված է Բեյլի ծառայություններով

Բեյլի գործակալ․ «Զիդանի վարքը խայտառակություն է»

Ինչո՞ւ էր Ազարը կրում 50 համարի մարզաշապիկը

Ինիեստա․ «Տարօրինակ կլինի, երբ Ռակիտիչին, Բուսկետսին ու Ալբային հանդիպեմ որպես մրցակից»

Լեոնարդո․ «Սայլը տեղից չի շարժվում․ «Բարսելոնան» կոնկրետ առաջարկ չի կատարել»

Տուխել․ «Ես ու Նեյմարը հասկացել ենք իրար, իսկ Դեմբելեի հետ զրուցել եմ 1 տարի առաջ»

Զիդան․ «Հուսով ենք՝ Բեյլը շուտով կհեռանա «Ռեալից»

ICC․ «Բավարիան» հաղթեց Մադրիդի «Ռեալին» (տեսանյութ)

Ֆաբրեգաս. «Ազարը ծնվել է՝ «Ռեալում» խաղալու համար»

«Ռեալը» որոշել է Խամես Ռոդրիգեսի տրանսֆերային արժեքը

Գրիզմանի առաջին քայլն իր՝ «Բարսելոնա» տեղափոխությունը պաշտոնապես հաստատվելուց հետո

«Յուվենտուսի» հարձակվողը՝ «Արսենալի» ու «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

«Բարսելոնայի» երկրպագուները քննադատում են Գրիզմանին՝ անցյալում արած արտահայտության համար

Դե Լիխտն առանձնացրել է «ամենահիմար» լուրը, որ կարդացել է իր ապագայի վերաբերյալ