fbpx
Բաժիններ

Ինիեստայի հուզիչ հրաժեշտի նամակը Տորեսին, որը այսօր ավարտում է կարիերան

«Վիսել Կոբեի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստան նամակով դիմել է Ֆերնանդո Տորեսին, որը այսօր իր վերջին ֆուտբոլային հանդիպումն է անցկացնելու ճապոնական «Սագան Տոսուի» կազմում:

35-ամյա Տորեսի թիմը այսօր խաղալու է Ինիեստայի ու Դավիդ Վիլյայի ակումբի դեմ:

«Շատ տարօրինակ է: Ես կասեի մի տեսակ գեղեցիկ տարօրինակ: Ահա մենք երկուսով այստեղ ենք, ու դու ուր որ է պետք է անցկացնես քո վերջին հանդիպումը: Ես դեռ մի քանի հատ ունեմ: Ահա մենք այստեղ ենք, աշխարհի մյուս ծայրում: Կյանքը հենց այսպիսի ծիծաղելի բան է, նա մեզ երկուսիս միավորել է Ճապոնիայում, որպեսզի հրաժեշտ տանք:

Ֆուտբոլը մեր ճանապարհները միացրել էր 20 տարի առաջ, երբ դեռ երեխա էինք: Լավ, դու միշտ կլինես իմ Էլ Նինյոն: Եվ դա մեզ երբեք չի բաժանի: Երբ հանդիպեցինք, անիրական երազանքներ ունեինք: Հիշում եմ գոլը, որը դու խփեցիր մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության ժամանակ: Ես երբեք չեմ մոռանա ժեստը, որով դու նվիրեցիր այն ինձ: Ես դա տեսա միայն հեռուստացույցով, քանի որ ստիպված էի տուն վերադառնալ վնասվածքի պատճառով:

Մենք սկսեցինք ամեն ինչ տեսախցիկներից ու ուշադրությունից հեռու, այնուհետև կիսեցինք հազարավոր հիշողություններ մինչև աշխարհի առաջնությունում հաղթանակը:

Երբ հանդիպենք Իսպանիայում, քեզ ցույց կտամ այդ մարզաշապիկը, գանձ, որը երբեք չի բացահայտվել: Չնայած, ճշմարտությունն այն է, որ ավելի մեծ գանձ չկա, քան քո ընկերությունը, Ֆերնանդո:

Հիանալի ճանապարհորդություն էր: Այն մեզ տարել է աշխարհի տարբեր անկյուններ: Եվ ահա տես, թե հիմա որտեղ ենք: Տոսուում, ես ու դու ֆուտբոլային խաղ ենք անցկացնելու: Եվս մեկ անգամ: Բայց սա հերթականը չէ, սա քո վերջին խաղն է, ո՞վ կմտածեր:

Դու խաղալու ես Դավիթ Վիլյայի ու իմ դեմ: Հետո, տուն կվերադառնաս: Ձերոնք քեզ են սպասում, բայց դու պետք է իմանաս, որ գնդակը այսօր ավելի տխուր կլինի, քան երեկ:

Վայելիր այն, ինչ կյանքը կտա քեզ ու երջանիկ եղիր: Որքա՜ն տարօրինակ է, Ֆերնանդո, դու դեռ չես հեռացել, բայց ես արդեն կարոտում եմ քեզ»,-գրել է Ինիեստան:

Լա՞վ եք հետևել Ֆերնանդո Տորեսի կարիերային. VNews-ի Quiz-ը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տորեսը կարող է մարզիչ դառնալ

Ֆերնանդո Տորեսի հուզիչ նամակը համաշխարհային ֆուտբոլին

Ֆերնանդո Տորեսի թիմը ֆուտբոլիստի կարիերայի վերջին խաղում պարտվեց 1-6 հաշվով (տեսանյութ)

Ինիեստան կոպիտ խախտում է արել, որից հետո բարկացել է ու հրել մրցակցին (տեսանյութ)

«Բարսելոնան» հաղթեց «Վիսել Կոբեին» (տեսանյութ)

Ինիեստայի ու Վիլյայի հետքերով. Վերմալենը նոր ակումբ ունի

Հայտնի է «Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Վիսել Կոբեի» դեմ խաղին

«Բարսելոնայի» ու Ինիեստայի վերամիավորումը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Ինիեստան ու Վիլյան լուսանկարվել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ (լուսանկարներ)

Ինիեստա․ «Տարօրինակ կլինի, երբ Ռակիտիչին, Բուսկետսին ու Ալբային հանդիպեմ որպես մրցակից»

Ֆերնանդո Տորես. «Նա լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ խաղացել եմ»

Տորեսը բացատրել է, թե ինչու է կարիերան ավարտելու որոշում կայացրել

Լա՞վ եք հետևել Ֆերնանդո Տորեսի կարիերային. VNews-ի Quiz-ը

Ֆերնանդո Տորեսն ավարտում է կարիերան

Ո՞ւմ շնորհանդեսն է եղել ամենամարդաշատը ֆուտբոլի պատմության մեջ

#Ապրող_ֆոտոներ_23. Անդրես Ինիեստայի գեղեցիկ ժեստը Դանիել Խարկեի հիշատակին (լուսանկար, տեսանյութ)