90 մլն եվրո․ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկով դիմել է Դորտմունդի «Բորուսիային» - VNews
Բաժիններ

90 մլն եվրո․ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկով դիմել է Դորտմունդի «Բորուսիային»

LS3 0287 1 - 90 մլն եվրո․ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկով դիմել է Դորտմունդի «Բորուսիային»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն շարունակում է հետաքրքրել «Մանչեսթեր Յունայթեդին»: Նա ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է: Այդ մասին հաղորդում է Daily Star-ը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ «Կարմիր սատանաները» 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պատրաստ են վճարել 90 մլն եվրո: Նշվում է՝ դորտմունդյան թիմի հարձակվող Էրլինգ Հալանդը, որին նույնպես ցանկանում էին տեսնել «Օլդ Թրաֆորդում», այժմ հետաքրքիր չէ «Մանչեսթեր Յունայթեդին»: «Բորուսիան» նորվեգացու տրանսֆերային արժեքը գնահատում է 170 մլն եվրո:

Սանչոյի պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ կլրանա 2023 թվականի ամռանը: Նա Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 24 խաղի՝ դառնալով 8 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայիլ Ցորկն ավելի վաղ հայտարարել էր, որ Սանչոյի հետ կա ասպետական պայմանավորվածություն՝ այն առնչությամբ, որ հստակ պայմանների դեպքում կարող է լքել ակումբը: Goal․com-ն էլ հաղորդել էր, որ «Բորուսիան» նվազեցրել է անգլիացու համար իր ֆինանսական պահանջները:

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցելո՞ւ է հայերի հետ. 10 մլն եվրո արժողությամբ տրանսֆեր

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ԵՎՐՈ-ի բացահայտումներից մեկը կարող է հայտնվել եվրոպական գրանդում

«Ինտերը» փոխարինող է գտել Էրիկսենին

ՊՍԺ-ն մտադիր է«կոտրել» «Յուվենտուսի» երազանքը

Առեղծվա՞ծ, թե՞ օրինաչափ. Ինչու է Պոգբան ավելի լավ խաղում Ֆրանսիայի հավաքականում, քան ՄՅՈւ-ում

«Բորուսիան» ու «Մանչեսթեր Յունայթեդը» մոտենում են Սանչոյի գործարքի ավարտին

Ռամոսն այդ ակումբ չի տեղափոխվի․ նա ևս 2 տարբերակ ունի

Հայկ Իշխանյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Ռամոսը «խելահեղ» պահանջներ է ներկայացրել

Մրցաշարային նպատակները հետին պլան կմղվեն. «Նոան» փոխում է զարգացման վեկտորը

10 անգամ թանկ գին. «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել իր նախկին ֆուտբոլիստի տրանսֆերը

Կումանը մեկնաբանել է Վեյնալդումի ձախողված տրանսֆերը «Բարսելոնա»

Ռոնալդ Կումանը հաստատել է․ «Բարսելոնան» մոտ օրերս հերթական նորեկը կունենա

«Չելսին» Հաքիմիի փոխարեն իր ֆուտբոլիստին է առաջարկում «Ինտերին»

«Մանչեսթեր Յունայթեդը» շուտով կհայտարարի նոր դարպասապահ գնելու մասին

«Միլանը» գնեց «Չելսիի» պաշտպանին

«Յո՞ երթաս, Սերխիո». Ինչու Ռամոսը հեռացավ «Ռեալից», և 4 ակումբ, ուր նա կարող է շարունակել կարիերան