Նորարար ակումբը․ ինչու է «Ալկմարը» իր ակադեմիան համարում լավագույնը Եվրոպայում - VNews
Բաժիններ

Նորարար ակումբը․ ինչու է «Ալկմարը» իր ակադեմիան համարում լավագույնը Եվրոպայում

az 19 20 home kit 1 - Նորարար ակումբը․ ինչու է «Ալկմարը» իր ակադեմիան համարում լավագույնը Եվրոպայում

Հոլանդական ֆուտբոլի վերջին տարիների բացահայտումներից մեկը «Այաքսի» հիմնական մրցակիցն է չեմպիոնության համար, թիմ, որը կառուցված է երիտասարդ կադրերի հիման վրա։ Ինպե՞ս է հաջողվում «ԱԶ Ալկմարին» սեփական ակադեմիայի սաներից կազմված թիմով կռիվ տալ «այաքսիդների» հետ։
Ալկմար քաղաքը ապրում է ֆուտբոլով, բոլորը ձգտում են հայտնվել ԱԶ-ի երիտասարդական ակադեմիայում, դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, քանի որ նրանց աչքերի առաջ հիմնական թիմում փայլում են ակադեմիայում դաստիարակված «ալկմարյան տղաները»։

ԱԶ-ի ավագը 22-ամյա Տյոն Կոպմեյներսն է, լավագույն ռմբարկուն՝ 19-ամյա Մայրոն Բոադուն։ Ամենաշատ գոլային փոխանցում է կատարել 21-ամյա Կալվին Ստենգսը։ Պաշտպանության ձախ եզրում փայլում է Օուեն Վեյնդալը: Պաշտպանությունում նրա մյուս 4 թիմակիցները կրկին ակադեմիայից են։ 12 տարեկանից նրանք երազում էին մի բանի մասին ՝ դառնալ հարազատ ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստ։

VNews-ը առաջարկում է ծանոթանալ դեռևս ոչ այդքան հայտնի, բայց մեծ ապագա ունեցող ակումբի ակադեմիային, այնտեղ առկա մոտեցումներին, աշխատելաոճին, սկզբունքներին ու լավագույն սաներին:

Ակադեմիայի փիլիսոփայությունն ու սկզբունքները

MIC AZ 2020 3 960x434 - Նորարար ակումբը․ ինչու է «Ալկմարը» իր ակադեմիան համարում լավագույնը Եվրոպայում

Ակումբի փիլիսոփայությունը հիմնականում կենտրոնացած է սեփական սաների կրթման ու դաստիարակման վրա։ Նրանք ավելի շատ հավատում են իրենց կադրերի հաջողությանը, քան այլ ակումբներից գնված ֆուտբոլիստներին։ ԱԶ-ում հիմնարար են համարում մի քանի գործոն, որ ֆուտբոլիստին դարձնում է տաղանդավոր նրանց աչքերում. նախ և առաջ, կարևորում են ֆիզիկական ունակությունները, սովորելու ձգտումը ու վերաբերմունքը ֆուտբոլին:

Ակումբի համակարգ սանը կարող է մտնել 9 տարեկանում։ Սակայն նրան միանգամից չեն ուղարկում ակադեմիա։ Սկզբում, նա տեղափոխվում է ԱԶ-ին պատկանող ֆուտբոլային դպրոցներից մեկը։ Գործում է նման 5-6 դպրոց։ Ընդհանուր առմամբ, այնտեղ յուրաքանչյուր տարիքային խմբում սովորում է 150 պատանի:

Այդ դպրոցներում ստուգում են երեխաների ֆիզիկական վիճակը ու ընկալունակությունը։ Ստեղծում բարդ իրավիճակներ, որից պետք է ելք գտնել: Մասնագետները կազմում են հատուկ անհատական մարզումային ծրագրեր յուրաքանչյուր աշակերտի համար։ Մինչև 11 տարեկանը ու դրանից հետո իրենց լավագույն կողմից դրսևորած սաները տեղափոխվում են ԱԶ-ի ակադեմիա։

Պատանիներին վաղ հասակից չեն տեղափոխում ակադեմիա. նրանց կարծիքով՝ այդ տարիքում մարմինը ֆիզիկապես բավական զարգացած չէ և ամենակարևորը, նրանք խուսափում են հապշտապ որոշումներ կայացնելուց, երբ նույնիսկ ինչ-որ մեկի մեջ տեսնում են ներուժ:

ԱԶ-ի ակադեմիայում գործում է զարգացման փուլային պլան.

  1. Մ11,Մ12,Մ13.  ֆուտբոլի նրբությունների ու առանձնահատկությունների ընկալում, սովորել ճիշտ խաղալ գնդակով և առանց դրա:
  2.  Մ14,Մ15,Մ16. խաղային ինտելեկտի ձևավորում, խաղային իրավիճակների դիտարկում, ֆուտբոլային մոդելների լիարժեք յուրացում:
  3.  Մ17. այս տարիքային խմբի առջև խնդիր է դրվում հաղթել խաղը՝ օգտագործելով այն ոճն ու ֆուտբոլային փիլիսոփայությունը, որը հարազատ է տվյալ խաղացողին:

«Տակտիկա» բառն արգելված է երիտասարդ տարիքում

HEAD spaaz2 960x434 - Նորարար ակումբը․ ինչու է «Ալկմարը» իր ակադեմիան համարում լավագույնը Եվրոպայում

Տակտիկան կարևոր է դառնում ակադեմիան ավարտելիս, սակայն մինչև այդ մասնագետները չեն ցանկանում զրկել ֆուտբոլիստին ստեղծագործելու հնարավորությունից։ Ակումբում կարծում են, որ առաջնություններ կարող է հաղթել այն թիմը, որտեղ կան ստեղծագործող ու յուրօրինակ ֆուտբոլային մտածողություն ունեցող ֆուտբոլիստներ։ Երբ շատ ժամանակ է ծախսվում տակտիկական լուծումների ու քննարկումների վրա, ֆուտբոլիստը զրկվում է ինքնուրույն մտածելու հնարավորությունից։ Հենց այդ պատճառով երիտասարդական ակադեմիայում «տակտիկա» բառն արգելված է:

Բիոբենդինգի կարևորությունը

14 տարեկանների ֆիզիկական տվյալները միմյանցից տարբերվում են մի պարզ պատճառով. կան երեխաներ, որոնք ֆիզիկապես ավելի շուտ են հասունանում ու կան այնպիսիք, որոնց մոտ դա տեղի է ունենում ավելի ուշ։

Հենց դրա համար է շատ կարևոր բիոբենդինգը։ Այն իրենից ներկայացնում է ֆիզիկական ցուցանիշների հավաքագրում և համեմատում։ Երեխաները, որոնց ֆիզիկական տվյալները չեն համապատասխանում ստանդարտներին, անցնում են հատուկ հետազոտություններ, որոնցից հետո յուրաքանչյուրի համար կազմվում է հատուկ պլան: Դա ավելի արդար տարբերակ է նման տարիքայինների հնարավորությունները գնահատելու համար։ Ակումբում այս մեթոդը գործարկվել է 12-13 տարի առաջ, և մասնագետները արդեն հիմա քաղում են այդ մոտեցման պտուղները:

Ոչ ավանդական մոտեցում մարզումների ժամանակ

Ակադեմիայում մարզիչներն օգտագործում են մարզումների նորարար համակարգ։ Ֆուտբոլիստին հանձնարարվում է գործնական առաջադրանք, որը ինքը պետք է լուծի, իսկ սխալվելու դեպքում փորձի ուղղել այն։ Նման կերպ թիմում դաստիարակվում են ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև մտովի զարգացած խաղացողներ։

Մեր ընտրանին.

Հարձակվողական ֆուտբոլը թիմի փիլիոփայության հիմքն է

Երբ ասում ենք հոլանդական ֆուտբոլ ՝ պատկերացնում ենք հարձակվողական խաղ։ «ԱԶ Ալկմարը» էլ ավելի է կատարելագործել դա իր թիմում ու առաջնորդվում է «բոլորն առաջ» փիլիսոփայությամբ։ Թիմի բոլոր տարիքային խմբերը խաղում են 4-3-3 կամ 4-4-2 մարտավարությամբ։ Եզրային պաշտպանները մշտապես գրոհում են ու գնդակներ մատակարարում հարձակվողներին։ Մաքուր հենակետային գոտու ֆուտբոլիստ գրեթե չկա։ Օրինակ, թիմի ավագ Կուպմեյներսը թղթի վրա հենակետային է, բայց դաշտում նրան կտեսնենք ամենուր՝ բացի հենակետային գոտուց։ Դրանով էլ պայմանավորված է ավարտված մրցաշրջանում նրա արդյունավետությունը՝ 15 գոլ ու 5 գոլային փոխանցում։

Յուրաքանչյուրը պիտի շանս ստանա

Սրանք դատարկ խոսքեր չեն։ ԱԶ-ում ձգտում են, որ հիմնական կազմի 50 տոկոսը բաղկացած լինի սեփական սաներից։ Եվ արդեն հիմա թիմը գերազանցել է այդ ցուցանիշը։

Թիմում կարծում են, որ իրեն դրսևորելու հնարավորություն պետք է ստանա յուրաքանչյուրը։ Հենց դրա շնորհիվ է, որ հիմա ակումբում փայլում են ֆուտբոլիստներ, որոնք այդքան էլ չէին տպավորում ակադեմիայում. Մաքսիմ Գուլիտ, Տիյս Օստինգ ու Մոհամեդ Տաբունի։

Պաուլ Բրանդենբուրգն ավելի քան 10 տարի աշխատում է ակումբի երիտասարդների հետ, իսկ 2015 թվականից նա զբաղեցնում է ակադեմիայի տնօրենի պաշտոնը: Նրա մոտ են կրթվել բազմաթիվ տաղանդներ, սակայն նա կարծում է, որ դա միայն իր շնորհքն չէ։ Դա, ըստ նրա, ինքնուրույն ընթացող գործընթաց է, իսկ նա իր աշխատանքով պարզապես առավելագույնս զարգացրել է տղաների ներուժը․

«Յուրաքանչյուր սերունդ տարբերվում է նախորդից, կարևոր են մարդու բնածին ունակություններն ու որակները, – նշում է Պաուլը Sky Sports–ի ներկայացուցչի հետ զրույցում, – Բայց մենք ունենք հստակ մոտեցում դրանց զարգացման համար։ Մենք շատ ժամանակ ենք հատկացնում յուրաքանչյուր շնորհալի խաղացողի և հավատում ենք, որ մեր ծրագիրը օգնում է ֆուտբոլիստներին առաջադիմել»։

«Ալկմարցի տղաները» Նիդերլանդների հավաքականի ապագա՞ն են

maxim gullit na debuut voor az weet zeker dat mijn vader trots is 960x540 - Նորարար ակումբը․ ինչու է «Ալկմարը» իր ակադեմիան համարում լավագույնը Եվրոպայում

«Պանրային ֆերմերների» ֆուտբոլիստները խաղում ու հաջողություններ են ունենում ոչ միայն ակումբային մակարդակում, այլև հավաքականում։ Նիդերլանդերի Մ18, Մ19, Մ20, Մ21 հավաքականների ու «Օրանժյեի» հիմնական թիմի կազմում առկա են մեծ թվով «ալկմարցի տղաներ»։ Թիմի վունդերկիդ-հարձակվող Մայրոն Բոադուն ու կիսապաշտպան Դենի դե Վիտը խաղում են Մ21, Զաքարիա Աբուխլալը՝ Մ20, Մաքս Գուլիտը՝ Մ19, իսկ Տեյս Վելտյուսը, Սուլեյման Ալուշն ու Մոհամեդ Տաբունին՝ Մ18 հավաքականներում։ Երկրի հիմնական թիմի կազմում ԱԶ-ը ներկայացնում են դարպասապահ Մարկո Բիզոտը ու եզրային Օուեն Վեյնդալը։

Վստահաբար կարելի է ասել, որ բավականին տպավորիչ «ալկմարյան հետք» կա ներկային հոլանդական ֆուտբոլում։

Եվրոպական ֆուտբոլի ապագա աստղերը

Մայրոն Բոադու

myron boadu new az - Նորարար ակումբը․ ինչու է «Ալկմարը» իր ակադեմիան համարում լավագույնը Եվրոպայում

Երիտասարդական ակադեմիայի «լավագույն շրջանավարտներից» մեկը, որը ունի հրաշալի ֆիզիկական տվյալներ, հազվադեպ հանդիպող գոլային հոտառություն ու ֆուտբոլային բարձր ինտելեկտ։
20-ամյա Մայրոնը արդեն վաղուց գտնվում է եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում։ Նիդերլանդների ավարտված առաջնությունում մասնակցած 31 խաղում Բոադուն խփել է 15 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում։

Շատ դժվար կլինի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հարձակվողին պահել թիմում։ Եթե հաշվի առնենք, որ հոլանդացու գործակալը Մինո Ռայոլան է, ապա, ամենայն հավանականությամբ, «իտալացի հաստլիկը» լավ թիմ կգտնի իր հաճախորդի համար։

Transfermarkt-ը Բոադույի տրանսֆերային արժեքը գնահատում է 14 մլն եվրո։

Օուեն Վեյնդալ

Owen Wijndal scaled e1617639996443 - Նորարար ակումբը․ ինչու է «Ալկմարը» իր ակադեմիան համարում լավագույնը Եվրոպայում

Ժամանակակից ֆուտբոլում եզրային պաշտպանների դերը շատ է մեծացել ու հետևաբար, ավելացել է նման ֆուտբոլիստների պահանջարկը։ Տեխնիկական բարձր վարպետության ու գրոհներին միանալու հմտության շնորհիվ Օուեն Վեյնդալին նկատեցին ակադեմիայում ու հրավիրեցին հիմնական թիմ։ 21-ամյա լատերալը միանգամից հարմարվեց ու դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստ։

Նրա որակները գնահատեց նաև Նիդերլանդների հավաքականի մարզիչ Ֆրանկ դե Բուրը և ընդգրկեց նրան հավաքականի կազմում ՝ ԵՎՐՈ2020-ին մասնակցելու համար։ ԵՎՐՈ-ն արդեն ավարտվել է, իսկ տրանսֆերային ամառը շարունակվում է։

Հոլանդացի պաշտպանին իրենց կազմում են ուզում տեսնել Դորտմունդի «Բորուսիան» ու «Այաքսը»։ Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 17 միլիոն եվրո։

Տյոն Կուպմեյներս

teun koopmeiners az alkmaar 1621855659 63326 1 - Նորարար ակումբը․ ինչու է «Ալկմարը» իր ակադեմիան համարում լավագույնը Եվրոպայում

Երիտասարդական ակադեմիայից հասնել հիմնական թիմ ու 22 տարեկանում դառնալ ավագ։ Սա երազանք է, որը կարողացել է իրագործել 23-ամյա հենակետային կիսապաշտպան Տյոն Կուպմեյներսը։ Դաշտը տեսնելու զարմանալի կարողություն, գրոհներին միանալու ու գրոհ ստեղծելու ունակություն և առաջնորդի որակներ։ Հոլանդացին հենց այս խաղով է, որ գրավել է երկրպագուների ու սկաուտների ուշադրությունը։ Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում նրա համար կպայքարեն «Լիվերպուլը», «Արսենալը» ու «Ռոման»։ ԱԶ «Ալկմարը» ֆուտբոլիստի համար ակնկալում է ստանալ 18-19 մլն եվրո:

ԱԶ-ում հասկանում են, որ կանգ առնել չի կարել։ Թիմը ֆինանսապես զիջում է չեմպիոնության համար իր գլխավոր մրցակից «Այաքսին», բայց ինովացիոն լուծումների ու մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման շնորհիվ կարող է մի օր լրացնել այդ բացը։

Ալկմարում իրենց ֆուտբոլային ակադեմիան համարում են լավագույնը Եվրոպայում և վստահ են, որ նորանոր նվաճումները դեռ առջևում են։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Այաքսի» հարձակվողը Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ սահմանեց

«Այաքսը» հաղթեց «Բեշիքթաշին», «Շախտյոր» – «Ինտեր» խաղում՝ գոլազուրկ ոչ-ոքի (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի նոր «հրեշը», որին «Այաքսը» մոռացել էր գրանցել

«Ռեալը» խաղավերջում 3 միավոր կորզեց «Ինտերից», «Լիվերպուլը» դժվարին հաղթանակ տոնեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ն «Այաքսին» արգելել է հանդես գալ երրորդ մարզաշապիկով

Քնած առյուծին զայրացրին. ինչպես Դեպայը վերածնվեց ու եկավ Մեսիին փոխարինելու

Դեպայի առաջին հեթ-տրիկը Նիդերլանդների հավաքականում (տեսանյութ)

Օնանան սկզբունքային համաձայնության է հասել իտալական ակումբի հետ

Բոբ Մարլիի հայտնի երգի մոտիվներով. «Այաքսը» ներկայացրեց պահեստային մարզահագուստը (լուսանկարներ)

«Ես էլ ինձ կնշանակեի». Վան Գալը՝ Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու մասին

Աղբյուր. Քրիստիան Էրիկսենը կարող է վերադառնալ «Այաքս» ու նորից խաղադաշտ դուրս գալ

«Ոսկե գնդակի» տիրակալները. Պելեն զգուշանում էր նրանից, իսկ Իտալիան՝ մեծարում

Սուրինամ․ Տաղանդներ պարգևող «ֆուտբոլային գաղութը»

Սխալը սխալի հետևից. Անհավատալի դրվագ Նիդերլանդների Առաջին դիվիզիոնում (տեսանյութ)

Լուի վան Գալը թոփ հավաքական գլխավորեց

Կյանքից հեռացել է «Այաքսի» 16-ամյա ֆուտբոլիստը