Ինքնագիր՝ հենց խաղի ժամանակ․ Հալանդը չմերժեց փոքրիկ երկրպագուի խնդրանքը (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Ինքնագիր՝ հենց խաղի ժամանակ․ Հալանդը չմերժեց փոքրիկ երկրպագուի խնդրանքը (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը դարձել է Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ կայացած ընկերական հանդիպման (0-2) զավեշտալի դրվագի հերոսը:

Մրցավեճին ներկա երեխաներից մեկը խաղի 43-րդ րոպեին, երբ անկյունային հարված էր նշանակվել, մտել է խաղադաշտ և ինքնագիր ստանալու նպատակով մոտեցել նորվեգացուն: Հարձակվողը չի մերժել ու իր ստորագրությունն է թողել տղայի մարզաշապիկի վրա: Ֆուտբոլիստը նրան դրանից հետո հորդորել է լքել խաղադաշտը: Տրիբունաներում գտնվող ֆուտբոլասերները հավանության են արժանացրել Էրլինգի նման քայլը, իսկ երեխան խաղադաշտից հեռացել է ոստիկանի ուղեկցությամբ:

Հալանդը 2020 թվականի հունվարին է «Ռեդ Բուլ Զալցբուրգից» տեղափոխվել «Բորուսիա»: Դորտմունդյան ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը կլրանա 2024 թվականի հունիսի 30-ին: Հարձակվողը թիմի կազմում 2020/21թթ․ մրցաշրջանում մասնակցած 40 խաղում խփել է նույնքան գոլ, կատարել 11 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը Հալանդի տրանսֆերային արժեքը գնահատում է 130 մլն եվրո:

Հայտնի է «Բորուսիայի» պատասխանը «Չելսիին» Հալանդի համար արված առաջին առաջարկից հետո

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հալանդը՝ նոր ռեկորդի հեղինակ

«Բորուսիայի» մեկնարկային կազմը

Ռումենիգե. «Հալանդի համար աճուրդ է լինելու»

«Բավարիայի» մարզական տնօրեն. «Հալանդի պես ֆուտբոլիստներին մենք պարտավոր ենք հետևել»

«Բորուսիան» թրիլերային խաղում հաղթեց «Բայերին». մյուս արդյունքները (տեսանյութ)

«Բորուսիայի» և «Հոֆենհայմի» մեկնարկային կազմերը

Հեթ-տրիկների քանակով Հալանդը շրջանցեց Ռունիին

Հալանդի տպավորիչ ցուցանիշը Նորվեգիայի հավաքականի կազմում (տեսանյութ)

Ռեյները հունվարին կարող է վերադառնալ «Ռեալ»

Դորտմունդի «Բորուսիան» նոր կենտրոնական պաշտպան ունի

Էրլինգ Հալանդը մերժել է ՊՍԺ-ին

ՊՍԺ-ն տրանսֆերային բոմբ է պատրաստում Մբապեին վաճառելուց առաջ

«Բորուսիա» – «Հոֆենհայմ». Մեկնարկային կազմեր

«Բորուսիայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Սևիլիա»

Կիլիան Մբապեն խոսել է Էրլինգ Հալանդի մասին

«Բորուսիան» անակնկալ պարտություն կրեց. մյուս արդյունքները (տեսանյութ)