Ինսայդ. Ինչու չի կայացել Ժիրայր Շաղոյանի տրանսֆերը - VNews
Բաժիններ

Ինսայդ. Ինչու չի կայացել Ժիրայր Շաղոյանի տրանսֆերը

05.04.2021 BKMA 1 2 Alashkert 31 scaled - Ինսայդ. Ինչու չի կայացել Ժիրայր Շաղոյանի տրանսֆերը

Հայաստանի հավաքականի և «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ժիրայր Շաղոյանը շատ մոտ է եղել Ռուսաստան տեղափոխվելուն:

VNews.am-ին հայտնի է դարձել, որ 20-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել Մոսկվայի «Դինամո»: Ռուսական ակումբը գործարքի համար 500 հազար եվրո է առաջարկել «Արարատ-Արմենիային» և պայմանավորվածության հասել:

Այդուհանդերձ, տրանսֆերը չի կայացել Շաղոյանի՝ Մոսկվա մեկնելու օրը: Ժիրայրը մտափոխվել է հենց «Զվարթնոց» օդանավակայանում:

Ամենայն հավանականությամբ, վինգերը նոր մրցաշրջանը կսկսի «Արարատ-Արմենիայում»: Շաղոյանի ու երևանյան ակումբի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի հայրը դեմ է, որ իր որդին խաղա Ռուսաստանում: Նա ցանկանում է, որ Ժիրայրը տեղափոխվի եվրոպական ուժեղ առաջնություն:

Վերջին երկու մրցաշրջանները նա վարձակալությամբ անցկացրել է Երևանի ԲԿՄԱ-ի կազմում, որտեղ 58 խաղում դարձել է 55 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Չելսին» չի գնի Սաուլի տրանսֆերային իրավունքները

«Բարսելոնան» չի պատրաստվում 60 մլն եվրո վճարել Օլմոյի համար

Անգլիական գրանդները կպայքարեն «Այաքսի» կիսապաշտպանի համար

«Բավարիան» Լևանդովսկուն փոխարինող է գտել Ա սերիայում

ՊՍԺ-ն ցանկացել է թիմ հրավիրել Ֆատիին

«Բարսելոնան» միանում է Մբապեի տրանսֆերի համար մղվող պայքարին

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

«Նյուքասլը» պատրաստ է բարձր աշխատավարձ վճարել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի վիճակահանության արդյունքը

«Միլանը» Կեսիեին փոխարինող է գտել

Հայտնի է՝ ում թիմ կհրավիրի «Բարսելոնան», եթե Հալանդի տրանսֆերը ձախողվի

Մատիչը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթին» Ֆերնանդինյոյին փոխարինողին գտել է «Վեսթ Հեմում»

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» 3-0 «Արարատ». VNews-ի ֆոտոշարքը

«Արսենալը» Լակազետին փոխարինող է գտել

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Արարատին» և շարունակում է անպարտելի մնալ ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)