«Ինտերի» ֆուտբոլիստներին թույլատրվել է դուրս գալ տներից - VNews
Բաժիններ

«Ինտերի» ֆուտբոլիստներին թույլատրվել է դուրս գալ տներից

Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստներին, ինչպես նաև ակումբի աշխատակիցներին թույլատրվել է դուրս գալ տներից՝ հաղորդում է Calciomercato-ն։

Նման որոշման պատճառն այն է, որ միլանյան ակումբում չկա կորոնավիրուսի վարակակիր։ Անձնակազմին թույլատրվել է ինքնուրույն ապրելակերպ վարել՝ համաձայն Իտալիայում այս պահին գործող կանոնների։

Ֆուտբոլիստներն ու թիմի անձնակազմն այժմ կարող են լքել տունը, սակայն միայն պաշտպանիչ դիմակներով ու հատուկ դեպքերում՝ մթերք կամ դեղ ձեռք բերելու համար։

Նշենք, որ «Ինտերի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը կարանտինի մեջ էին, քանի որ թիմը հանդիպում էր անցկացրել «Յուվենտուսի» հետ։ «Յուվեի» ֆուտբոլիստներից Դանիելե Ռուգանին, Բլեզ Մատյուիդին ու Պաուլո Դիբալան վարակված են կորոնավիրուսով։

Իտալիան կորոնավիրուսի կիզակետերից է։ Երկրում վարակակիրների թիվը պաշտոնական տվյալներով կազմում է 63,927, մահերի թիվը կազմում է 6077, ապաքինվել է 7432 մարդ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոնալդուն մարզման ժամանակ ոտքով գնդակն ուղարկել է զամբյուղը (տեսանյութ)

«Լացիոյի» նախագահը զրպարտության համար դատի կտա La Gazzetta dello Sport-ին

«Ռոման» վերսկսել է խմբային մարզումները (տեսանյութ)

«Ռասինգի» նախագահ. «Լաուտարոն շատ մոտ է «Բարսենոլա» տեղափոխությանը»

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Արտուր Մելոն չի մարզվում հիմնական թիմի հետ

Մոուրինյոն ասել է՝ միայն որ դեպքում է արտասվում

«Յուվենտուսը» Պոգբայի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկում է 3 խաղացող

«Ռոման» որոշում է կայացրել Քրիս Սմոլինգի ապագայի վերաբերյալ

«Նապոլիի» ղեկավարությունը կվաճառի իր առաջատարներին

«Ինտերը» լավ պայմաններ է առաջարկում ուրուգվայցի հարձակվողի համար

Հիգուային․ «Չէի ցանկանա լինել Լաուտարոյի իրավիճակում»

«Բարսելիոնայի» միայն 6 ֆուտբոլիստի ապագան է երաշխավորված ակումբում

Ջորկաեֆի հրաժեշտի խոսքը «Ինտերի» նախկին մարզչին

Մոուրինյոն պատմել է, որ 2 անգամ մերժել է «Ռեալին»

«Բարսելոնան» միայն մի պայմանով բաց կթողնի Արթուրին