«Ինտերը» հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է Լաուտարոյի ծառայություններով - VNews
Բաժիններ

«Ինտերը» հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է Լաուտարոյի ծառայություններով

Միլանի «Ինտերի» մարզական տնօրեն Պյերո Աուսիլիոն խոսել է եվրոպական ակումբների՝ Լաուտարո Մարտինեսի ծառայություններով հետաքրքրվելու մասին։

«Լաուտարոյի վերաբերյալ իրավիճակն այն է, որ եթե որևէ թիմ ցանկանում է ձեռք բերել նրա տրանսֆերը, ապա պետք է վճարի պայմանագրով սահմանված հրաժարագինը։ Դա այն կետն է, որի մասին բոլորը գիտեն, ու ինչ-որ բան թաքցնելու իմաստ չկա։ Այնուամենայնիվ, այդ կետի ակտիվացումն ունի որոշակի ժամկետ ու հստակ պահանջներ։

Այդ կետն ակտիվ կլինի մինչև հուլիսի սկիզբ, ու դրա ակտիվացումը միակ տարբերակն է, որի արդյունքում Լաուտարոյին «Ինտերում» այլևս չեք տեսնի։

Մենք Լաուտարոյի խնդիրները ոչ ոքի հետ չենք քննարկում, քանի որ նրան համարում ենք թիմի առանցքային ֆուտբոլիստ։ Եկեք չմոռանանք, որ նա դեռ երկու տարվա պայմանագիր ունի։ Մենք մեր լավագույն ֆուտբոլիստներին վաճառելու մտադրություն չունենք։ Ընդհակառակը, մենք ցանկանում ենք ուժեղանալ։

Շատ ակումբներ են մեզ հետ կապ հաստատել Լաուտարոյի տրանսֆերի համար։ Ամենաառանցքայինը «Բարսելոնայի» դերակատարությունն է։ Մենք նրանց հետ ունենք ջերմ ու բարեկամական հարաբերություններ։ Թաքցնելու ոչինչ չկա, քանի որ «Բարսելոնան» հիանալի գիտի, որ մենք չենք ուզում վաճառել Լաուտարոյի տրանսֆերը։ Պայմանագրում կա կետ, և այդ կետի ակտիվացումը միակ տարբերակն է»,- Sky Sport Italia-ն փոխանցում է «Ինտերի» մարզական տնօրենի խոսքը։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Լաուտարո Մարտինեսը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը միլանյան ակումբի հետ լրանում է 2023 թվականին։ Պայմանագրով սահմանված հրաժարագնի չափը կազմում է 111 միլիոն եվրո։

«Բարսելոնայի» նախկին նախագահ․ «Եթե «Ռեալն» առաջատար լիներ, Լա լիգան վաղաժամ կավարտեին»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» դադարեցրել է բանակցությունները «Ինտերի» հետ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի վերաբերյալ

Բարտոմեու. «Վաղ թե ուշ Չավին կլինի «Բարսելոնայի» մարզիչը»

3 ֆուտբոլիստներ, որոնց Կոնտեն ցանկանում է տեսնել «Ինտերում»

Դեմբելեն պատասխանել է անգլիական մեծ ակումբից ստացած առաջարկին

Մեսին հանգստի կարիք ունի

Հինգշաբթի «Ռեալը» կարող է Լա լիգայի չեմպիոն հռչակվել

Գրիզմանը վնասվածք է ստացել և Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում կարող է այլևս չխաղալ

Սետյեն․ «Անում ենք ամեն հնարավորը, բայց «Ռեալը» հաղթում է բոլոր հանդիպումներում»

«Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթեց «Վալյադոլիդին» (տեսանյութ)

Մեսիի ֆանտաստիկ ռեկորդն ու Գրիզմանի «անտանելի» վրիպումը «Վալյադոլիդի» դեմ խաղում (տեսանյութ)

Վիդալն առաջ է մղել «Բարսելոնային» «Վալյադոլիդի» դեմ խաղում (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Վալյադոլիդի» դեմ խաղում

10 թիմ, որոնց դեմ Մեսին խաղացել է, բայց չի կարողացել գոլ խփել

«Ինտերում» Կոնտեին կարող է փոխարինել մեկ այլ անվանի մասնագետ

«Ինտերը» 86-րդ րոպեին բաց թողած գոլի պատճառով զրկվեց հաղթանակից (տեսանյութ)

«Մեսին իր ձեռքում կարմիր կոճակ ունի»․ Աղբյուրը՝ արգենտինացու՝ «Բարսելոնայում» ունեցած հեղինակության մասին