«Ինտերի» նամակն Էրիկսենին - VNews
Բաժիններ

«Ինտերի» նամակն Էրիկսենին

նամակն Էրիկսենին - «Ինտերի» նամակն Էրիկսենին

Միլանի «Ինտերը» նամակով դիմել է թիմի ու Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին, որը Ֆինլանդիայի հավաքականի դեմ խաղում կորցրել էր գիտակցությունը խաղադաշտում:

«Քրիս 🖤💙,

Օրերը նորմալ չէին, թվում էին այնքա՜ն երկար ու անիմաստ: Մենք ուզում էինք, որ դա վատ երազ լիներ: Բարեբախտաբար, մենք արթնանում ենք նույնիսկ ամենավատ մղձավանջներից:

Այս օրերին մենք պահպանեցինք հարգալից լռություն՝ ամբողջացնելով մեր մտքերը, աղոթքներն ու նույնիսկ հառաչանքները: Երեքշաբթի առավոտյան մեզ համար լավագույն պահն էր. լուսանկար ստացանք, ժպիտ, վերև պարզած բութ մատ ու հաղորդագրություն. «Ողջույն բոլորին: Շնորհակալ եմ աշխարհի տարբեր ծայրերից հաղորդագրությունների համար: Դա ինձ և իմ ընտանիքի համար մեծ նշանակություն ունի: Ես լավ եմ»: Այդ լուսանկարում դո՛ւ էիր, Քրիստիան Էրիկսեն:

Ուրբաթ կատարվեց ևս մեկ քայլ առաջ. վիրահատություն, հիվանդանոցից դուրս գրվել, թիմակիցների այցելություն: «Անհավատալի էր տեսնել, թե որքան հաղորդագրություններ եք ուղարկել ինձ: Վիրահատությունն անցավ լավ, ես լավ եմ: Հիանալի էր նորից տեսնել թիմակիցներիս, ու ես, անկասկած, երկուշաբթի խանդով կհետևեմ նրանց խաղին»:

Մենք չենք դադարել մեր մտքերը նվիրել Քրիստիանին, նույնիսկ այն ժամանակ, երբ հարգելով այդպիսի անձնական ու նուրբ պահը՝ լռել ենք:

Մինչ Դանիայի ու Ֆինլանդիայի հավաքականների միջև խաղը շաբաթ օրը կվերսկսվեր Կոպենհագենում, Ռոմելու Լուկակուն ու Աշրաֆ Հաքիմին Բելգիայի ու Մարոկկոյի հավաքականների կազմում իրենց գոլերը նվիրեցին Էրիկսենին:

«Քրի՛ս, ես սիրում եմ քեզ»,- ասաց Լուկակուն՝ նայելով տեսախցիկի մեջ: Հարգանքի տուրքերը գալիս էին ամբողջ աշխարհից: Վերջին օրերին վախի սարսուռը փոխակերպվեց հանգստության: Մենք մտանք ավելի զգացական դաշտ: Դանիայի ու Բելգիայի հավաքականների միջև հանդիպման մեկնարկից առաջ հսկայական 10 խաղահամարի մարզաշապիկը… Ու դա՝ նույն մարզադաշտում: Խաղը կանգ առավ 10-րդ րոպեին, երկրպագուները, ֆուտբոլիստները ծափահարեցին: Տարբեր հավաքականներ իրենց աջակցությունը հայտնեցին, բոլորն իրենց մտքերը նվիրեցին մեր 24 համարին:

Այդ ամենը պահեր են, որ ամբողջացնում են ամենաուժեղ ու սրտանց գրկախառնությունները՝ ուղղված Քրիստիան Էրիկսենին»,- գրել է ակումբն Ինստագրամում:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Inter 🏆🇮🇹 (@inter)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Անտոնիո Կոնտեն նոր աշխատանք է գտել

Էրիկսենը խաղադաշտ դուրս չի գա նվազագույնը մինչև 2022 թվականի փետրվար

Բելերինը տեղափոխվում է իտալական գրանդ

«Ինտերը» 6 գնդակ ուղարկեց «Կրոտոնեի» դարպասն ստուգողական խաղում (տեսանյութ)

«Չելսին» աստղաբաշխական առաջարկ է արել «Ինտերին» Լուկակուի համար

«Ինտերը» մտադիր է տրանսֆերի հանել իր առաջատարներից մեկին

«Ինտերի» արտագնա մարզահագուստը 2021-22 մրցաշրջանի համար (ֆոտոշարք)

Լաուտարոն դիմել է հոգեբանի՝ ավելի քիչ դեղին քարտեր ստանալու համար

«Ինտերի» գլխավոր տնօրենը հստակություն է մտցրել Լուկակուի ապագայի հարցում

Բուֆոնը՝ Դոնարումայի, ԱԱ 2022-ին մասնակցելու հնարավորության մասին

Հայտնի է՝ միայն որ դեպքում Քրիստիան Էրիկսենին կթույլատրեն խաղալ Ա Սերիայում

«Ինտերը» նույնպես չի մեկնի ԱՄՆ

Լյուկ Շոուն ԵՎՐՈ 2020-ի փլեյ-օֆֆի մեծ մասն անցկացրել է կողի կոտրվածքով

Յովիչի գործակալը նրա ծառայություններն առաջարկել է իտալական գրանդին

Մատեուս. «Կրոսն այլևս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ»

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը հնարավոր է դառնա Մխիթարյանի թիմակիցը. 3 առաջարկ կատալոնացիներին