«Ինտերը» հաղթեց «Ֆիորենտինային», շրջանցեց «Միլանին» ու դարձավ Ա սերիայի առաջատար (տեսանյութ) - VNews
Բաժիններ

«Ինտերը» հաղթեց «Ֆիորենտինային», շրջանցեց «Միլանին» ու դարձավ Ա սերիայի առաջատար (տեսանյութ)

Խաղի մանրամասները

Իտալիա, Սերիա A, 21 տուր

05 Փետրվար 2021 - 23:45

0

Ֆիորենտինա

2

Ինտեր Միլան

0 - 1 Նիկոլո Բարելա - 31`

0 - 2 Իվան Պերիշիչ - 52`

«Ինտերը» 21 հանդիպումից հետո վաստակել է 47 միավոր և այս պահին միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լավագույն եռյակում են նաև 20-ական խաղ անցկացրած «Միլանն» (46 միավոր) ու «Ռոման» (40 միավոր):

«Ֆիորենտինան» 21 մրցավեճից հետո իր ակտիվում գրանցած 22 միավորով 11-12-րդ հորիզոնականներն է կիսում նույնքան միավոր ունեցող «Բենեվենտոյի» (20 հանդիպում) հետ:

Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն անպարտելի է Ա սերիայում իր վերջին 5 խաղում՝ տոնելով 3 հաղթանակ, գրանցելով 2 ոչ-ոքի: «Ներաձուրիները» ներքին առաջնությունում վերջին անգամ անհաջողության են մատնվել հունվարի 6-ին՝ 16-րդ տուրում մրցակցի հարկի տակ զիջելով «Սամպդորիային» (1-2):

«Ֆիորենտինան» 3 պարտություն է կրել (նախորդ դեպքերում զիջել է «Լացիոյին»՝ 1-2, «Նապոլիին»՝ 0-6) առաջնությունում իր վերջին 6 հանդիպումներում՝ արձանագրելով նաև 2 հաղթանակ ու 1 ոչ-ոքի:

Կողմերի միջև Իտալիայի առաջնությունում կայացած վերջին 5 մրցավեճում «Ինտերը» հաղթել է 2 անգամ, 3 դեպքում խաղաղ արդյունք է գրանցվել:

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ֆոնսեկան խոսել է Մխիթարյանի մասին

Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ

Ֆոնսեկան կարող է հեռացվել․ «Ռոման» կապ է հաստատել իտալացի հանրահայտ մարզչի հետ

Մոռացված պատմություն հանուն ապագայի․ ինչու են քանդվում Եվրոպայի լավագույն ստադիոնները

«Յուվենտուսը» հաղթեց «Նապոլիին», «Ինտերը»՝ «Սասուոլոյին» (տեսանյութ)

Այրվող «Սան Սիրոն», Ռոնալդուի անիրավ գոլերը․ 5 հիշարժան խաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից

«Յուվենտուսի» ֆուտբոլիստն ապաքինվել է կորոնավիրուսից

VNEWS Podcast. Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչին ընդառաջ

Երկրպագուների վերադարձը. ինչպես է իրավիճակը թոփ-5 լիգաներում

Մխիթարյանը շարունակում է անհատական մարզվել. 4 օրից «Այաքսի» դեմ խաղն է

«Ինտերը» ևս մեկ քայլ կատարեց դեպի Սկուդետո (տեսանյութ)

Թուրինյան դերբին՝ գոլառատ ոչ-ոքի (տեսանյութ)

«Ռոման» սայթաքեց առանց Մխիթարյանի, «Նապոլին», «Ատալանտան» ու «Լացիոն» հաղթեցին (տեսանյութ)

«Սպեցիայի» ֆուտբոլիստի աննման գոլը «Լացիոյի» դեմ խաղում (տեսանյութ)

«Միլանը» միավորներ կորցրեց սեփական հարկի տակ (տեսանյութ)

Ակումբային ֆուտբոլի շքեղ վերադարձը. ինչ խաղեր դիտել այսօր