Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ինյեստա. «Ռոնալդինյոն զանգեց գիշերը 3-ին և ասաց «Ռեալ» տեղափոխության մասին»

Iniesta Ronnie - Ինյեստա. «Ռոնալդինյոն զանգեց գիշերը 3-ին և ասաց «Ռեալ» տեղափոխության մասին»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան օրերս լույս տեսած իր ինքնակենսագրական գրքում պատմել է մի հետաքրքիր դրվագ կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի հետ տեղի ունեցած միջադեպից:

«Մի օր՝ «Ռեալի» հետ հերթական Կլասիկոյից առաջ, Ռոնալդինյոն գիշերը զանգահարեց ինձ և ասաց. «Անդրե՛ս, գիտեմ, որ հիմա գիշերը ժամը 3-ն է, սակայն պետք է քեզ մի բան խոստովանեմ: Ամռանը ես լքում եմ «Բարսելոնան» և տեղափոխվում «Ռեալ»: Իմ եղբայրը արդեն պայմանավորվել է նրանց հետ:Նրանք ինձ այնքան անհավանական եկամուտ են խոստանում, որ չեմ կարող հրաժարվել: Բայց խնդրում եմ ակումբում և թիմում ոչ մեկին այդ մասին չպատմես: Չդավաճանես ինձ, քեզ հավատում եմ ավելին, քան՝ երբևէ»:

Հաջորդ օրը մարզմանը լավ մթնոլորտ էր, իսկ Մադրիդ մեկնելու օրը Ռոնլադինյոն պատմեց ողջ ճշմարտությունը: Նա ասաց. «Տղանե՛ր, այսօր շատ կարևոր խաղ է, իսկ նրանք ուժեղ են: Սակայն այս վերջին օրերի ընթացքում հասկացա, որ մենք ընտանիք ենք: Այդ գիշեր ես զանգել էի բոլորին ու պատմել, որ տեղափոխվում եմ «Ռեալ»: Բայց ոչ մեկդ չպատմեց մյուսին այդ մասին, չդավաճանեց ինձ ու հասկացա, որ մենք կարող ենք լռության մեջ տանջվել, սակայն չդավաճանել իրար: Իսկ ես մտադիր եմ մնալ «Բարսայում» շատ երկար: Հիմա եկեք դուրս գանք խաղադաշտ և դաս տանք «Ռեալին»,-պատմել է Ինյեստան:

Նշենք, որ  այդ խաղում 2005 թվականի նոյեմբերի 19-ին «Բարսելոնան» պարտության մատնեց «Ռեալին» 3-0 հաշվով:


    • Ընթերցեք նաև

«Բարսելոնայի» կիսապաշտպանն «Արսենալ» տեղափոխվելու ճանապարհին է

Կական հաջողություն է մաղթել եզրափակչի մասնակիցներից մեկի ավագին

ՊՍԺ-ն թույլ չի տա թիմի կիսապաշտպանին տեղափոխվել «Բարսելոնա»

Սիլեսենին դեռ հարցեր են տանջում. հոլանդացու ապագան մշուշոտ է

«Մենակ եմ, տխուր եմ». Մեսիի և Ռոնալդուի հակամարտության վերջն Օմար Մոմանիի աչքերով (տեսանյութ)

Ռոնալդուն մեկնել է Մադրիդ, որպեսզի իրերը վերցնի և հրաժեշտ տա խաղընկերներին

Դրոգբան ասել է, թե ինչպես է վերաբերվում Ռոնալդուի «Յուվենտուս» տեղափոխությանը

Լանգլեն ասել է, թե ինչու է տեղափոխվել «Բարսելոնա»

Հայտինի է, թե երբ և ինչ ձևաչափով Ռոնալդուն կներկայացվի որպես «Յուվենտուսի» խաղացող

«Ռեալը» մերժել է Անչելոտիին

«Յուվենտուսի» նախագահն ամեն ինչ կանխատեսել էր դեռ 5 տարի առաջ

«Ռեալի» պաշտոնական հայտարարությունը Նեյմարի վերաբերյալ

Ռակիտիչ. «Գաղտնիք չէ, որ Մոդրիչը համակրում էր «Բարսելոնան» տարիներ առաջ»

«Բարսելոնան» և «Չելսին» կարող են փոխանակվել կիսապաշտպաններով. «Բարսան» նաև գումար կվճարի

ՊՍԺ-ն գիտի, թե ինչպես կանխել Նեյմարի տրանսֆերը «Ռեալ»

Սկզբում «Բարսան» , հիմա էլ «Ռեալը». Մադրիդյան ակումբը գայթակղիչ առաջարկ է կատարել Ազարի համար