Իրանի գլխավոր դատախազը ՖԻՖԱ-ի պահանջը «թշնամիների կանխամտածված դավադրություն» է որակել - VNews
Բաժիններ

Իրանի գլխավոր դատախազը ՖԻՖԱ-ի պահանջը «թշնամիների կանխամտածված դավադրություն» է որակել

Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնտարեզին դժգոհ է ՖԻՖԱ-ի պահանջից: Համաշխարհային ֆուտբոլի գլխավոր կառույցը պահանջում է, որ Իրանում թույլ տան իրանցի կանանց հաճախել տղամարդկանց մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպումներին:

«ՖԻՖԱ-ի ճնշումը թշնամիների կողմից կանխամտածված դավադրության ևս մեկ փորձ է»,- Tasnim լրատվական գործակալությունը փոխանցում է գլխավոր դատախազի խոսքը:

Նա նաև նշել է, որ ՖԻՖԱ-ն իրավասություն չունի Թեհրանին թելադրելու, թե արդյոք կանայք պե՞տք է ներկա լինեն տղամարդկանց խաղերին, թե՞ ոչ:

Սեպտեմբերի 22-ին ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ Իրանից երաշխիքներ է ստացել, որ ազգային հավաքականի հաջորդ հանդիպումներին իրանցի կանայք կարող են ներկա լինել ստադիոնում:

Հավելենք, որ Իրանի հավաքականն իր հաջորդ հանդիպումն անցկացնելու է հոկտեմբերի 10-ին՝ Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում մրցելով Կոմբոջայի ընտրանու դեմ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՖԻՖԱ-ն ծրագրում է ռոբոտներին օգտագործել որպես եզրային մրցավարներ

ՖԻՖԱ-ն իր դիրքորոշումն է հայտնել ֆուտբոլիստների ակցիաների վերաբերյալ

ՖԻՖԱ-ի հիմնադրամը Յուրի Ջորկաեֆի գլխավորությամբ հանդիպում կկազմակերպի՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար

ՖԻՖԱ-ն թույլատրել է հրաժարվել VAR-ի կիրառումից այն առաջնություններին, որտեղ կվերսկսվի մրցաշրջանը

ՖԻՖԱ-ն հավանություն է տվել այս մրցաշրջանի խաղերում 5 փոփոխություն կատարելու գաղափարին

ՖԻՖԱ-ն կարող է արգելել ֆուտբոլիստներին թքել խաղադաշտում

ՖԻՖԱ-ն կարող է ավելացնել փոփոխությունների քանակն ընթացիկ մրցաշրջանում

«Պուպո՞ւշ քայլ, թե՞ լրջագույն մեսիջ». Ինչո՞ւ են ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս գալիս երեխաների հետ

«Թվերի ճակատագիր կամ ճակատագրական թվեր». Ինչո՞ւ և ինչպե՞ս են ֆուտբոլիստները խաղում համարներով

«Ստրկություն 21-րդ դարում կամ Ուեբսթերի կանոնը». Տրանսֆերային անհավանական պատմություն Շոտլանդիայում

ՖԻՖԱ-ի փոխնախագահ. «2021թ. մարտին հաստատ միջազգային հանդիպումները կվերադառնան»

Ինֆանտինո. «Ոչ մի խաղ կամ մրցաշար մարդկային կյանքից ավելին չարժե»

Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻՖԱ-ն թույլ է տվել հետաձգել տրանսֆերային պատուհանը, տեղեկություն նաև պայմանագրերի մասին

Գարի Լինեկերն արձագանքել է ՖԻՖԱ-ի հասցեին ԱՄՆ-ի մեղադրանքներին

ԱՄՆ-ն մեղադրում է Ռուսաստանին ու Կատարին ՖԻՖԱ-ի պաշտոնյաներին կաշառելու մեջ