Իրարամերժ տեղեկություններ. «Բարսելոնան» 25 մլն եվրոյով տրանսֆեր է համաձայնեցրե՞լ - VNews
Բաժիններ

Իրարամերժ տեղեկություններ. «Բարսելոնան» 25 մլն եվրոյով տրանսֆեր է համաձայնեցրե՞լ

gerson - Իրարամերժ տեղեկություններ. «Բարսելոնան» 25 մլն եվրոյով տրանսֆեր է համաձայնեցրե՞լ

«Բարսելոնան» անսպասելիորեն տրանսֆերային քայլեր է կատարել «Ֆլամենգոյի» կիսապաշտպան Ժերսոնին ձեռք բերելու համար:

El Chiringuito-ն տեղեկացնում է, որ կատալոնական ակումբի ներկայացուցիչը ժամանել է բրազիլացիների գրասենյակ և 25 մլն եվրո առաջարկել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Աղբյուրը պնդում է, որ կողմերը համաձայնության են հասել և բրազիլացին ամռանը կվերադառնա Եվրոպա:

Միաժամանակ ESPN-ը գրում է, որ բանակցություններ իսկապես եղել են, սակայն ակումբները պայմանավորվածության չեն հասել:

Ժերսոնը դեռ 19 տարեկանում մոտ էր «Ֆլումինենսեից» «Բարսելոնա» տեղափոխվելուն, սակայն բրազիլական ակումբը խախտել է կատալոնացիների հետ նախնական պայմանավորվածությունը և 18 մլն եվրոյով տրանսֆերը վաճառել «Ռոմային»: 2 տարի անցկացնելուց հետո կիսապաշտպանը վարձավճարով տեղափոխվել է «Ֆիորենտինա», իսկ 2019-ին՝ «Ֆլամենգոն» 11 մլն եվրոյով գնել է նրա տրանսֆերը:

Ժերսոնը «Ֆլամենգոյի» կազմում 2 տարում 5 տիտղոս է նվաճել: Նա Բրազիլիայի կրկնակի չեմպիոն է ու Լիբերտադորեսի գավաթի հաղթող:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ԵՎՐՈ-ի բացահայտումներից մեկը կարող է հայտնվել եվրոպական գրանդում

Դեպայը՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

«Ինտերը» փոխարինող է գտել Էրիկսենին

ՊՍԺ-ն մտադիր է«կոտրել» «Յուվենտուսի» երազանքը

Ռոմանո. Դեպայը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է

Գրիզմանն ասել է՝ որտեղ կշարունակի կարիերան «Բարսելոնայից» հեռանալուց հետո

Ռամոսն այդ ակումբ չի տեղափոխվի․ նա ևս 2 տարբերակ ունի

Հայկ Իշխանյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Ռամոսը «խելահեղ» պահանջներ է ներկայացրել

Մրցաշարային նպատակները հետին պլան կմղվեն. «Նոան» փոխում է զարգացման վեկտորը

10 անգամ թանկ գին. «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել իր նախկին ֆուտբոլիստի տրանսֆերը

Կումանը մեկնաբանել է Վեյնալդումի ձախողված տրանսֆերը «Բարսելոնա»

«Բարսելոնան» հատուկ մարզաշապիկով կխաղա Չեմպիոնների լիգայում (նկար)

Ռոնալդ Կումանը հաստատել է․ «Բարսելոնան» մոտ օրերս հերթական նորեկը կունենա

«Չելսին» Հաքիմիի փոխարեն իր ֆուտբոլիստին է առաջարկում «Ինտերին»

«Միլանը» գնեց «Չելսիի» պաշտպանին