«Իրավիճակը ծանր էր»․ Կապառոսն իսպանական ԶԼՄ-ներին պատմել է Հայաստանում պատերազմական դժվարությունների մասին - VNews
Բաժիններ

«Իրավիճակը ծանր էր»․ Կապառոսն իսպանական ԶԼՄ-ներին պատմել է Հայաստանում պատերազմական դժվարությունների մասին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն իսպանական պարբերականներին՝ Antena 3 Deportes-ին և Onda Cero ռադիոկայանի El Transistor հաղորդաշարին տված հարցազրույցներում պատմել է Հայաստանում պատերազմական իրավիճակի շուրջ դժվարությունների մասին:

Ներկայացնում ենք իսպանացի մասնագետի պատասխանները՝ ամփոփ տարբերակով:

«Հայաստանում վիճակը ծանր էր, մենք պատերազմական իրավիճակում էինք: Ես չէի վախենում, որովհետև մեզ բացատրել էին, որ ռիսկի հավանականությունը «0» է:

Այս ժամանակներում պատերազմ չեմ պատկերացնում: Մարդկային կյանքը ցանկացած հողից թանկ արժե: Խաղացողներս ունեին հարազատներ և ընկերներ, որոնք պետք է գնային ու պայքարեին այդ պատերազմում: Շատ ծանր էր: Մենք պետք է փորձեինք մեզ իրենց տեղում դնել, քանի որ նրանք շատ-շատ ազդված էին: Այդ պահին աչքերիցդ արցունքներ են հոսում:

Ազգերի լիգայում մեր հաղթանակը նվիրվում է ամբողջ հայ ժողովրդին և նրանց, ովքեր մասնակցել են պատերազմին: Հայաստանը լավ երկիր է, հայ ժողովուրդը շատ լավն է, թեև պետք է ասեմ, որ հայերենը բարդ լեզու է:

Ինչ վերաբերում է Դիեգո Մարադոնայի մահվան փաստին, ապա հանդիպել եմ նրան, երբ Դիեգոն մարզչական աշխատանք էր կատարում Դուբայում, իսկ ես՝ Քաթարում: Մենք տեսնվեցինք նախամրցաշրջանային ժամանակահատվածում: Միասին գարեջուր խմեցինք և զրուցեցինք հյուրանոցում»,- ասել է Կապառոսը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն իսպանացի մասնագետի գլխավորությամբ 1-ին հորիզոնականն է զբաղեցրել Ազգերի լիգայի գավաթի խաղարկության C լիգայի 2-րդ խմբում:

Կապառոսի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականը գլխավորած 20 մարզիչների մեջ

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պետրոս Ավետիսյան․ «Հուսով եմ՝ «Նոայում» հաջող հանդես գալու դեպքում կրկին կհրավիրվեմ հավաքական»

Աղվան Պապիկյան․ ով համոզեց վերադառնալ Հայաստան և ինչ ծրագրեր ունի Կապառոսի գլխավորությամբ

Գեղամ Ղադիմյանը՝ «Կայսարի» ֆուտբոլիստ

Խոակին Կապառոսը Վիսենտե դել Բոսկեի ու Դիեգո Ֆոռլանի հետ միջազգային համաժողովի կմասնակցի

Սպերցյան. «Հպարտ եմ, որ խաղալու եմ Հայաստանի ազգային հավաքականում»

Տիգրան Բարսեղյան. «Երկրպագուները կսիրեն նրան»

«Ամերիկյան նվերներից մինչև բարձրակարգ մարզահագուստ». Հայաստանի հավաքականի շապիկների պատմությունը

ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը

Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Վարազդատ Հարոյանը՝ «Աստանայի» ֆուտբոլիստ

Կատարե՞լ է Մովսիսյանին գոլային փոխանցում հավաքականում, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Ինչ փուլում է Հարոյանի տրանսֆերը «Աստանա». պարզաբանում է ակումբի մամուլի քարտուղարը

Հավաքականում նորամուտի թանկ գինը․ Ինչպես «կյանքի խաղը» վերափոխեց հայ դարպասապահի կարիերան

«Աստանան» հաստատել է, որ հետաքրքրված է Հարոյանի ծառայություններով

Էդգար Բաբայանը կարող է կարիերան շարունակել ՌՊԼ-ում

Բրիասկո Բալեկյանը վարակվել է կորոնավիրուսով