Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Իռլանդիայում ֆուտբոլի պատմության ամենատարօրինակ գոլերից մեկն է գրանցվել (տեսանյութ)

Իռլանդիայի առաջին դիվիզիոնի «Կաբինտիլի» – «Գոլուեյ Յունայթեդ» խաղում բավականին տարօրինակ գոլ է գրանցվել: «Գոլուեյ Յունայթեդի» դարպասապահը ձեռքով վերցրել է գնդակը, որից հետո այն դրել խոտածածկին, իսկ հետո կրկին վերցրել այն: Դա համարվում է խախտում և մրցավարն ազատ հարված է նշանակել, իսկ «Կաբինտիլիի» ֆուտբոլիստներն արագ խաղարկելով այն գրավել են մրցակցի դարպասը: Այդ գոլը հաղթական է եղել: