Իսկոն առաջարկ ունի Չեմպիոնների լիգա վերադարձած հեղինակավոր ակումբից - VNews
Բաժիններ

Իսկոն առաջարկ ունի Չեմպիոնների լիգա վերադարձած հեղինակավոր ակումբից

1609322305 844758 1609334476 noticia normal - Իսկոն առաջարկ ունի Չեմպիոնների լիգա վերադարձած հեղինակավոր ակումբից

«Միլանը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակողական ոճի կիսապաշտպանով համալրվել:

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, տարբերակներից մեկը Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Իսկոյին հրավիրելն է: Իսպանացին առանցքային խաղացող չէ իր թիմում, ուստի «Արքայական ակումբը» նրա հեռանալուն, ըստ ամենայնի, դեմ չի լինի:

29-ամյա կիսապաշտպանով մի քանի ակումբներ են հետաքրքրված, սակայն «Միլանը» հույս ունի, որ նրա համար առավելություն կդառնան «Ռեալի» ղեկավարության հետ լավ հարաբերությունները և թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի գործոնը: Վերջինս թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ հաջողությամբ պաշտպանել է «ռոսոներիների» մարզական պատիվը:

«Միլանն» Իսկոյի դեպքում կարող է օգտագործել այն նույն սխեման, ինչ եղել է Բրահիմ Դիասի տեղափոխության պարագայում: Իտալական ակումբը մտադիր է մեկ տարով վարձակալել իսպանացու տրանսֆերը:

Իսկոն Լա Լիգայի ավարտված առաջնությունում մասնակցել է 25 հանդիպման և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ եղել են տեղեկություններ, որ Իտալիայի գործող փոխչեմպիոնը հետաքրքրված է ևս 4 կիսապաշտպանների՝ Ֆիլիպե Կոուտինյոյի («Բարսելոնա»), Խամես Ռոդրիգեսի («Էվերթոն»), Դանի Սեբալյոսի («Ռեալ Մադրիդ») ու Հակիմ Զիեշի («Չելսի») ծառայություններով: «Միլանից» ամառային մինչմրցաշրջանի ընթացքում հեռացել և «Ինտեր» է տեղափոխվել հարձակողական ոճի կիսապաշտպան Հական Չալհանօղլուն:

ԵՎՐՈ 2020-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ հեղինակավոր ակումբի տեսադաշտում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Միլանը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վենեցիայի» դարպասը (տեսանյութ)

Յովիչը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Ռեալի» մեկնարկային կազմը

«Ռեալի» հայտացուցակը «Մալյորկայի» դեմ խաղի համար

Երեք ֆուտբոլիստ, որոնցից «Ռեալը» կբաժանվի գալիք ամռանը

Բենզեման հետևում է թողել Հալանդին ու Լևանդովսկիին

Հայտնի է՝ վնասվածքի պատճառով որքան կբացակայի Կարվախալը

«Ռեալի» ղեկավարությունն անձեռնմխելի է համարում թիմի հարձակվողին

Ռաֆայել Վարանը՝ «Ռեալից» հեռանալու իր որոշման մասին

Գարեթ Բեյլի 24-րդ վնասվածքը «Ռեալում»

Անչելոտին հաղթանակներ է մաղթել «Ռոմային»

«Ռեալն» ակումբային ռեկորդ կրկնեց

2 րոպեում 2 գոլ. «Ռեալը» Վինիսիուսի ու Բենզեմայի գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Միլան»՝ 1-1. թուրինյան ակումբը շարունակում է միավորներ կորցնել (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Վալենսիայի» դեմ խաղում

«Յուվենտուս» – «Միլան». Մեկնարկային կազմեր