Իսպանական ակումբի դռները բաց են Իվան Ռակիտիչի համար - VNews
Բաժիններ

Իսպանական ակումբի դռները բաց են Իվան Ռակիտիչի համար

Կատալոնական «Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի ծառայություններով հետաքրքրված է «Վիլյառեալը»։ Տեղեկությունը COPE-ի հետ զրույցում հաստատել է անձամբ թիմի նախագահ Ֆերնանդո Ռոիգը։

«Ինձ շատ է դուր գալիս Ռակիտիչը։ Եթե նա ցանկանա միանալ մեզ հաջորդ տարի, ապա մենք շատ ուրախ կլինենք»,- ասել է «Վիլյառեալի» նախագահը։

Նշենք, որ 32-ամյա Ռակիտիչի ու «Բարսելոնայի» պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը։ Ստացվում է, որ «Վիլյառեալը» ցանկանում է խորվաթ կիսապաշտպանին թիմ հրավիրել անվճար։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռակիտիչը մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։ Չնայած նրան, որ Ռակիտիչը մինչև այժմ կատալոնական ակումբի կիսապաշտպանության առանցքային խաղացողներից է, տեղեկություններ կան, որ «Բարսելոնան» պատրաստ է բաց թողնել խորվաթ ֆուտբոլիստին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված ֆինանսական ծանր իրավիճակն ինչ-որ չափով հաղթահարելու համար։ «Բարսայի» համար, սակայն, Ռակիտիչի տրանսֆերի վաճառքը նախատեսվում է գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում, քանի որ թիմը չի ցանկանում, որ ֆուտբոլիստը հաջորդ տարվա ամռանը հեռանա ազատ գործակալի կարգավիճակով։

Ռակիտիչից բացի, «Բարսելոնան» պատրաստ է վաճառել նաև Ուսման Դեմբելեի ու Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքները։

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սուարեսը կարող է տեղափոխվել իսպանական այլ ակումբ

Կիկե Սետյենն ու «Բարսելոնան» կհանդիպեն դատարանում

«Յուվենտուսը» մոտ է նոր հարձակվողի ձեռքբերմանը, բայց խոսքը Սուարեսի մասին չէ

Բարտոմեուն կարող է ժամանակից շուտ լքել նախագահի պաշտոնը

«Բարսելոնան» ֆավորիտ է «Այաքսի» հրաշամանուկի համար պայքարում

Կումանը պարզաբանել է՝ ինչ կլինի, եթե Սուարեսը չհեռանա «Բարսելոնայից»

ՊՍԺ-ն հրաժարվել է Ումտիտիի տրանսֆերը գնելու մտքից ֆուտբոլիստի առողջական խնդիրների պատճառով

«Բարսելոնան» հաղթեց «Ժիրոնային», Մեսին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Մեսիի չքնաղ գոլն աջ ոտքի հարվածով (տեսանյութ)

«Բարսելոնայի» գեղեցիկ գրոհն ու Կոուտինյոյի գոլը (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Ժիրոնայի» դեմ խաղում

Ռոմելու Լուկակուն եղել է Ռոնալդ Կումանի տրանսֆերային թիրախը

«Բարսելոնայի» հայտացուցակը «Ժիրոնայի» դեմ խաղի համար

Մեսին կարող է բաց թողնել Լա Լիգայի մեկնարկը

«Նա միզեց ոչ միայն ակումբի աշխատակցի, այլ իր կարիերայի վրա». Ինչու և ինչպես կործանվեց Ռիկարդու Կուարեժման

Կումանի երազանքը հարձակման գծում, որ «Բարսելոնան» չի կարող իրականացնել