Իսպանական ԶԼՄ-ներ․ Բարտոմեուն հրաժարական է տվել «Բարսելոնայի» նախագահի պաշտոնից - VNews
Բաժիններ

Իսպանական ԶԼՄ-ներ․ Բարտոմեուն հրաժարական է տվել «Բարսելոնայի» նախագահի պաշտոնից

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրաժարական է տվել իր պաշտոնից: Այս մասին հաղորդում են իսպանական մեծ թվով հեղինակավոր լրատվամիջոցներ:

Ըստ հրապարակումների՝ Բարտոմեուի հետ հեռացել են նաև ակումբի տնօրենների խորհրդի անդամները: Որոշումը կայացվել է նրանց այսօրվա հանդիպման ժամանակ: Բարտոմեուն երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պնդել էր, որ հրաժարական ներկայացնելու մտադրություն չունի:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ նախագահը Կատալոնիայի ոստիկանության կողմից մեղադրվում է կոռուպցիոն գործողությունների կատարման մեջ: Մեղադրանքը վերաբերում է գործին, որը հայտնիություն է ձեռք բերել «Բարսագեյթ» անվամբ: Ոստիկանությունում կարծում են, որ Բարտոմեուն ֆինանսական լրացուցիչ եկամուտ է ստացել ակումբի անունից կնքած գործարքից: Հավաստիացվում է, որ նա հավանություն է տվել I3 Ventures-ին շուկայական արժեքից 6 անգամ բարձր գումար վճարելու որոշմանը: Կատալոնիայի իշխանությունները պարզում են հանգամանքները:

Հաղորդվում էր նաև՝ «Բարսելոնան» պայմանագիր էր ստորագրել I3 Ventures ընկերության հետ, որը զբաղվել էր սոցիալական ցանցերում Բարտոմեուի վարկանիշի պաշտպանությամբ, ինչպես նաև Լիոնել Մեսիի, Ժերար Պիկեի ու այլ խաղացողների հասցեին քննադատական խոսքերի հրապարակմամբ: Այդ ընկերության ղեկավարը Բարտոմեուի աջ ձեռքն է՝ Ժաումե Մասֆերերը: «Բարսելոնայի» նախագահը հերքել էր իրեն այդ հարցով հասցեագրված մեղադրանքները:

Բարտոմեու. «Հասկանում եմ Մեսիի զայրույթը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բոատենգ. «Ցանկանում էի ավարտել կարիերաս, երբ տեսա, թե ինչպես է մարզվում Մեսին»

Կումանն ասել է՝ ինչու Գրիզմանը չխաղաց «Դինամոյի» հետ խաղի սկզբից

Ռոնալդուն կրկնել է Մեսիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնան», «Յուվենտուսը», ՊՍԺ-ն, «Յունայթեդը», «Բորուսիան» ու «Լացիոն» 3-ական միավոր վաստակեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը Կիևի «Դինամոյի» դեմ խաղում

Էտո՛օ․ «Բարսելոնան» Մեսիին փոխարինելու համար պետք է ուշադրություն դարձնի այդ 2 ֆուտբոլիստներին»

Աղբյուր. «Բարսելոնան» առաջարկել է Մասկերանոյի վերադառնալ

Ռունի. «Երազում էի այդ ակումբում խաղալու մասին»

«Մանչեսթեր Սիթին» 10 տարվա պայմանագիր է պատրաստվում առաջարկել Մեսիին

Գրիզման. «Չեմ կտրի մազերս, նույնիսկ եթե «Բարսելոնան» պահանջի»

«Բարսելոնան» արդեն 130 մլն. եվրո է վճարել Դեմբելեի դիմաց

Գրիզմանը՝ Մեսիի վերաբերյալ աղմակահարույց հայտարարությունների մասին

Լանգլե. «Պիկեն լուրջ կորուստ է «Բարսելոնայի» համար»

Կումանը բացատրել է՝ ինչու է Մեսիին դուրս թողել «Դինամո Կիևի» դեմ խաղի հայտացուցակից

Առանց առաջատարի. «Բարսելոնայի» հայտացուցակը՝ «Դինամո Կիևի» դեմ խաղի համար