Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին ամռանը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի ավելի բարձրակարգ ակումբ: Ավելի վաղ հայտնի էր դարձել նրա նկատմամբ «Մանչեսթեր Սիթիի» և «Յուվենտուսի» հետաքրքրության մասին, իսկ հիմա պայքարին միացել է նաև Մադրիդի «Ռեալը»: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:
«Սասուոլոն» նախատեսում է 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունից վաստակել 40 մլն եվրո։ Transfermarkt-ը Լոկատելիի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 մլն եվրո: Ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրելու գլխավոր թեկնածուն համարվում էր «Յուվենտուսը», սակայն վերջինս պատրաստ չէ վճարել խաղացողի իրավունքների գնման համար պահանջվող գումարը:
Լոկատելին 2018 թվականից է պաշտպանում «Սասուոլոյի» մարզական պատիվը, իսկ մինչ այդ հանդես է եկել «Միլանում»: Կիսապաշտպանն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 21 խաղի՝ դառնալով 2-ական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ: «Սասուոլոն», անցկացրած 23 խաղում վաստակելով 35 միավոր, զբաղեցնում է աղյուսակի 8-րդ հորիզոնականը:
Կիսապաշտպանը 6 հանդիպում է անցկացրել Իտալիայի ազգային հավաքականում: 2019 թվականին Իտալիայի երիտասարդական հավաքականի ավագի կարգավիճակում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի Մ21 ընտրանու դեմ 2 պաշտոնական մրցավեճերում:
«Ռեալը» կարող է հրաժարվել իր աստղից, եթե հաջողվի համաձայնության գալ Մբապեի հետ
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո