«Իտալիայի ամենապաշտելի ֆուտբոլիստը». Ինչո՞ւ են Ապենինյան թերակղզում բոլորը խենթանում Մոսկարդելիի համար - VNews
Բաժիններ

«Իտալիայի ամենապաշտելի ֆուտբոլիստը». Ինչո՞ւ են Ապենինյան թերակղզում բոլորը խենթանում Մոսկարդելիի համար

2019 թվականի ամռանը «Ռոմայի» ավագ Դանիելե դե Ռոսին հայտարարեց հարազատ ակումբից հեռանալու մասին։ Ավելի քան 18 տարի ակումբին նվիրելուց հետո «Հռոմի գլխավոր գայլը» որոշեց հեռանալ ու նոր արկածներ փնտրել աշխարհում։ Նրան ճանապարհում էր ամբողջ «Օլիմպիկոն», Մալդինին ու Նայնգոլանը տպավորիչ պոստեր էին արել սոցցանցերում։

Իտալիայի C սերիայի «Պիզա» համեստ ակումբը ներկայացնող Դավիդե Մոսկարդելին ևս գրառում էր կատարել՝ շնորհակալություն հայտնելով Դանիելե դե Ռոսիին անցկացրած ուժեղ կարիերայի համար։ Մոսկարդելին Ինստագրամի իր էջում հրապարակեց ԴԴՌ-ի հետ համատեղ մի քանի լուսանկար, որ կարճ ժամանակում հավաքեց 25 հազար լայք։ Լուսանկարները հրապարակելուց հետո Transfermarkt.de կայքում նրա պրոֆիլը դարձավ երրորդ ամենից շատ փնտրվածը, իսկ դրա հաջորդ օրն առհասարակ առաջատարն էր՝ գերազանցելով Պոգբային, Գրիզմանին, Մեսիին ու Ռոնալդուին։

Որևէ մեկը, անգամ ինքը՝ Մոսկագոլը, ինչպես Մոսկարդելիին կոչում են ընկերները, չի կարող հստակ ասել, թե կոնկրետ որտեղից է սերում այդ պաշտամունքը նրա նկատմամբ։ Առաջին հայացքից տարօրինակ է, որ Իտալիայի նկուղային թիմերում հանդես եկած ֆուտբոլիստին սիրեն բոլորն անխտիր։ Տարբեր տարիներին, պարզապես, Մոսկարդելին աչքի է ընկել տարբեր հայտարարություններով ու գործողություններով, որոնք սենտիմենտալ իտալացիները բարձր են գնահատել ու գնահատում։

Այնպես չէ, որ Մոսկարդելին իր կարիերայի ընթացքում հասել է ինչ-որ փառահեղ նվաճումների, տարել է ֆանտաստիկ հաղթանակներ։ Նրա տրանսֆերային արժեքը ինչպես այդ տարի, այնպես էլ հիմա 150.000 եվրո է։ Սակայն նրան սիրում ու պաշտում է ամբողջ Իտալիան, իսկ այդ պոստից հետո՝ նաև ամբողջ աշխարհը։ Մոսկարդելին հայտնի դարձավ մի տեսահոլովակի միջոցով, որը 4 օրում հասցրեց 3 միլիոն դիտում հավաքել։ Ճիշտ է, այս պահին կոնկրետ այդ հրապարակումը հասանելի չէ, բայց կան բազմաթիվ այլ տեսանյութեր, որտեղ երևում են Մոսկարդելիի սքիլերը, ֆանտաստիկ գոլերը։ «Մոսկարդելին չափից ավելի լավն է «Ոսկե գնդակի» համար» վերնագիրը լրիվ խոսուն է։

Դավիդե Մոսկարդելիի՝ հայտնի դառնալու ճանապարհի սկիզբը 2013 թվականին է դրվել։ Այդ տարվա մայիսի 31-ին Իտալիայի և Սան-Մարինոյի հավաքականներն ընկերական հանդիպում էին անցկացնում Բոլոնիա քաղաքում, որտեղ նաև իր տնային հանդիպումներն էր անցկացնում տեղի համանուն թիմը։ Խաղի ընթացքում տրիբունաներից մեկում հայտնվեցին մորուքավոր մարդիկ ու սկսեցին բղավել Մոսկարդելիի անունը, նրա մասին երգել երգել, թեպետ Մոսկարդելին անգամ հայտացուցակում չկար։

«Պրանդելի, հավաքական հրավիրիր Մոսկարդելիին»։  Մի քանի րոպե շարունակ երգելով ու բացականչելով նրանք չսահմանափակվեցին. նրանք բացեցին պաստառ, որի վրա գրված էր. «Պրանդելիի հավաքականում մենք ցանկանում ենք տեսնել 11  Մոսկարդելի»։ Հաջորդ օրն ամբողջ իտալական մամուլը խոսում էր հավաքականի նոր թեկնածուի մասին։ Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը 33 տարեկանում սկսեց դիտարկվել որպես «Սկուադրա Աձուրայի» ֆուտբոլիստ։

Դավիդ Մոսկարդելին ծնունդով Հռոմից է։ 90-ականների սկզբին նա անպայման ցանկանում էր հայտնվել «Ռոմայի» կազմում, սակայն նրան թիմ չընդունեցին չափից շատ փխրուն և նուրբ լինելու պատճառով։ Ամբողջ Լացիոյի նահանգով շրջագայելուց ու լուզեռական թիմերում փորձելուց հետո Մոսկան հայտնվեց «Գուիդոնիայում»։ Այնտեղ խաղալու ընթացքում Մոսկարդելին կոպիտ խաղի համար որակազրկում ստացավ, սակայն, միևնույնն է, հաջորդ խաղին դուրս եկավ դաշտ։ Սկզբում այդ փաստը որևէ մեկին չէր հուզում, սակայն հետո թիմից հանվեց 10 միավոր, սակայն դա չխանգարեց թիմին հաղթել իր դիվիզոնում։

Ա սերիայում Մոսկարդելին քիչ է խաղացել, հիմնականում նրա փայլուն անցումներն ու գոլերը եղել են B և C սերիաներում։ Ուժեղագույնների դիվիզիոնում Մոսկարդելին խաղացել է «Կիևոյի» և «Բոլոնիայի» կազմերում։ 2012/2013 մրցաշրջանում Մոսկարդելիին հաջողվեց ընդամենը 1 գնդակ խփել. տուժողը «Պարման» էր։ Մոսկարդելիի խոսքով՝ այդ գոլին նա սպասել է մոտ 1 տարի։

«Ես պետք է այս գնդակը խփեի 1 տարի առաջ։ Ես այն ցանկանում էի նվիրել նորածին որդուս։ Ինչևէ, ստացվեց հիմա։ Բայց ես դժգոհ չեմ, որովհետև այս ընթացքում կինս հասցրեց ինձ պարգևել երկրորդ որդուս», – խաղից հետո հայտարարել էր Մոսկարդելին։ Այսպիսի հայտարարություններով ու ֆանտաստիկ ֆուտբոլով Մոսկարդելին գրավեց ամբողջ Իտալիան։ Նա հենց այնպես, ուղիղ տեղը դարձավ հայրենիքում ամենասիրելի ֆուտբոլիստը։ Մարդիկ գալիս էին հավաքականին երկրպագելու զուտ Մոսկարդելիի համար, չնայած նա երբեք չի հրավիրվել ազգային թիմ։

Ա սերիայի «Ատալանտայի» հետ խաղերից մեկին Մոսկարդելին փոխարինման դուրս եկավ ու սպասում էր իր շանսին, սակայն իր թիմի դարպասապահը վնասվածք ստացավ, ու քանի որ այլևս փոփոխություն անելու հնարավորություն չկար, Մոսկարդելին ինքնակամ վերցրեց դարպասապահի ձեռնոցներն ու կանգնեց դարպասին։ «Բոլոնիայի» երկրպագուները մինչև խաղի ավարտը վանկարկում էին. «Օ՜, ի՜նչ տղամարդ է Մոսկարդելին»։

Իհարկե, Մոսկարդելիի այցեքարտն այսօր, 39 տարեկանում չէր կարող լինել ֆուտբոլն ու նրա փայլուն գոլերը (տարիքն իրենն ասում է)։ Դավիդեն փարթամ մորուս է աճեցրել, որը դարձել է նրա այցեքարտն ամբողջ աշխարհում։ Իտալիայում նրան անվանում են «բարի փայտահատը»։ Նրա մասնակցել է մի շարք բերեգործական ակցիաների, հանգանակությունների, իր մորուսը զարդարել է հայրենական արտադրության տասնյակ հազարավոր օրացույցեր։

Երկրպագուները նրան տարբեր տարիներին ուղարկել են ուժեղագույն թիմեր, անգամ նամակ են ուղարկել «Միլանին», սակայն Մոսկարդելին խոստովանել է, որ իր համար ֆուտբոլը հաճույք է և ոչ թե ապրուստի կամ հարստանալու միջոց և խոստովանել, որ միակ թիմը որի կազմում նա երբևէ հանդես գալու ցանկություն է ունեցել՝ «Ռոման» է։

«Շատերը մի ակումբից մյուսն են տեղափոխվում մեծ գումարի կամ աշխատավարձի համար։ Ինձ համար դա ընդունելի չէ։ Ֆուտբոլն ինձ համար զուտ հաճույք է։ Դրա համար ես կխաղամ այնքան, որքան հաճույք ստանամ։ Չեմ ուզել ու չեմ տեղափոխվի այլ ակումբ։ Իմ սիրտը միայն «Ռոմայինն» է։ Ես գալիս էի հարավային տրիբունա ու շարքային երկրպագուների հետ հետևում Բատիստուտայի և Տոտիի խաղին։ Ես նրանց համար խելագարվում էի», – հայտարարել է Մոսկարդելին։

Իտալիայում հազարավոր, տասնյակ հազարավոր երկրպագուներ սիրում են Տոտիին կամ Դել Պիերոյին, սակայն կան գրեթե նույն քանակությամբ երկրպագուներ, որոնք նույն աստիճան նրանց ատում են կամ չեն սիրում։ Իսկ Դավիդե Մոսկարդելին իր անկեղծությամբ, պարզությամբ ու իր մորուսով իսկական սեր է։ Բոլորը՝ մեծից փոքր, սիրում են նրան։ La Gazzetta dello Sport պարբերականը 2016 թվականին հարցում է անցկացրել իր ընթերցողների շարքում. «Ով է Իտալիայի ամենասիրելի ֆուտբոլիստը» հարցադրմանն արձագանքած ֆաների 67,7 տոկոսն իր ձայնը տվել էր «Այլ» ենթաբաժնին, որտեղ ավելացրել էր. «Դավիդե Մոսկարդելի»։

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դավիդ Սիլվան կխաղա Ա սերիայում

«Ռոման» մտադիր է հրաժեշտ տալ 2 ֆուտբոլիստի

«Նրա հնարամտությունն ու դինամիզմը «Ռոմային» ԵԼ ուղեգիր տվեցին». Մխիթարյանն ու մրցաշրջանի կարևորագույն խաղերը

Ռոնալդուն ճանաչվել է «Յուվենտուսի» լավագույն ֆուտբոլիստը

Ա Սերիա․ Մխիթարյանը «Ռոմայի» ամենաշատ գոլային պահեր ստեղծած ֆուտբոլիստների թվում է

Ա Սերիա․ Մխիթարյանը «Ռոմայի» ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստների եռյակում է

Պիռլոն՝ «Յուվենտուսը» գլխավորելու մասին․ «Պատրաստ եմ այս զարմանահրաշ հնարավորությանը»

Ռոնալդուի գործակալը բանակցել է ՊՍԺ-ի մարզական տնօրենի հետ

Պոչետինոն կարող է դառնալ Մխիթարյանի մարզիչը

4 ֆուտբոլիստներ հավակնում են ՉԼ 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումների լավագույն խաղացողի կոչմանը

«Թող վերադառնանք ավելի ուժեղ ու նվիրված, քան երբևէ»․ Կրիշտիանուն ամփոփել է մրցաշրջանը

«Դու չես կարող ամեն ինչ միայնակ անել»․ Ռոնալդուի քրոջ ինստագրամյան գրառումը

Զիդան, Ռոնալդու, Գվարդիոլա, կոտրված կարծրատիպեր. ՉԼ երեկոյի ամենահետաքրքիր փաստերը

Մխիթարյանը համաձայնության է հասել «Ռոմայի» հետ ու ևս մեկ տարի կխաղա Հռոմում

Ռոնալդուն շքեղ գոլի շնորհիվ դուբլ ձևակերպեց «Լիոնի» դեմ խաղում (տեսանյութ)

«Արսենալի» պահեստայինից՝ «Ռոմայի» առաջատար. Մխիթարյանի վերածնունդի մրցաշրջանը