fbpx

Jaguar Land Rover Road Show-ն վերադառնում է

Բրիտանական Jaguar և Land Rover ապրանքանշանների պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա Պրեմիում» ընկերությունն արդեն երկրորդ անգամ Հայաստանում նախաձեռնում է Jaguar Land Rover Road Show միջոցառումը: Նպատակը բրիտանական արտադրության այս շքեղ ու գերժամանակակից ավտոմեքենաները լայն հանրությանը ավելի հասանելի դարձնելն է՝ հնարավորություն տալով ցանկացողներին անձամբ փորձարկել ավտոմեքենաները բարդագույն պայմաններում: Միջոցառումը անց է կացվելու JLR տարածաշրջանային ներկայացուցչության հովանու ներքո: Սա մեկն է նմանատիպ միջոցառումներից, որոնք ամբողջ աշխարհով մեկ պարբերաբար իրականացվում են բրենդի պաշտոնական դիլերների կողմից:

Փորձարկումները  կանցնեն Jaguar Land Rover Experience ռուսաստանյան կենտրոնի համաշխարհային մակարդակի հրահանգիչների ուղղորդմամբ, ինչը ոչ միայն թույլ կտա առավել ամբողջական դարձնել ծանոթությունն ավտոմեքենաների հետ, այլև կապահովի միջոցառման մասնակցիների և հյուրերի անվտանգությունը:

Արտաճանապարհային Land Rover ավտոմեքենաների փորձարկման համար նախատեսված են «Տերապոդ» կոչվող հատուկ սարքերը, որոնք կրկնօրինակում են արտաճանապարհային պայմաններ և հնարավոր են դարձնում այս հզոր ամենագնացների ունակությունների բացահայտումը:

Միևնույն ժամանակ բոլոր այն մասնակիցները, որոնք կցանկանան փորձարկել Jaguar բրենդի մոդելները, հնարավորություն կստանան սեփական փորձով գնահատել դրանց բացառիկ հարմարավետությունը, կառավարելիությունը ու բազմաթիվ նորագույն տեխնոլոգիաները:

Կազմակերպիչները չեն մոռացել նաև ամենակրտսեր հյուրերին: Երեխաները կկարողանան հատուկ նախապատրաստված հրապարակում փորձարկել Jaguar Land Rover ֆիրմային էլեկտրական մինի-ավտոմեքենաները: Նրանց սպասում են նաև տարատեսակ այլ զվարճանքներ և խաղեր:

Ավտոմեքենաների փորձարկմանը  վարորդի կարգավիճակով կարող են մասնակցել 22 տարին լրացած և առնվազն երկու տարվա վարորդական փորձ ունեցող անձիք: Այս պայմանին չհամապատասխանող մնացած մարդիկ կարող են մասնակցել որպես ուղևոր:

Միջոցառումը բաց է նաև ԶԼՄ ներկայացուցիչների համար՝ ընդհանուր հիմունքներով: Մասնակցության համար բացված է գրանցման հատուկ ձև, որը տեղադրված է landroverarmenia.am և jaguararmenia.am կայքերում:

Jaguar Land Rover Road Show միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևան, Աճառյան 42 հասցեում՝ «Ֆորա Պրեմիում» ընկերության ավտոսրահի տարածքում:

Միջոցառմանը մասնակցել հնարավոր է միայն նախապես գրանցումով: Գրանցման համար զանգահարել 010 617 000 կամ 099 282 103 հեռախոսահամարներով:

Տեղում մասնակիցների գրանցումը կսկսվի ժամը 08:45-ից և կտևի մինչև 19:30:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: