Ջական նամակով դիմել է «Արսենալի» երկրպագուներին - VNews
Բաժիններ

Ջական նամակով դիմել է «Արսենալի» երկրպագուներին

Լոնդոնի «Արսենալի» ավագ Գրանիտ Ջական, որը «գրողի ծոցն էր ուղարկել» «Արսենալի» երկրպագուներին, ակումբի ֆեյսբուքյան էջի միջոցով նամակով դիմել է «զինագործների» երկրպագուներին։

«Հասկանալու համար, թե ինչ կատարվեց կիրակի, ես որոշ ժամանակ վերցրի ու հիմա ցանկանում եմ բացատրել, այլ ոչ թե պարզապես խոսքեր ասել։

Իմ փոխարինման պահին տրիբունայում կատարվածն ինձ մեծ ցավ պատճառեց։ Ես սիրում եմ այս թիմն ու 100 տոկոսով նվիրվում եմ յուրաքանչյուր հանդիպման։

Իմ զգացողությունները, որ հասկացված չեմ երկրպագուների կողմից, սոցիալական ցանցերում կատարվածն ինձ մեծ ցավ են պատճառել։ Մարդիկ այնպիսի բաներ էին ասում, որ․․․ «Կջարդենք ոտքերդ», «Կինդ թող մահանա», «Աղջիկդ թող տառապի քաղցկեղով»․․․ Այդ ամենն ինձ շատ վրդովեցրեց, և ես հունից դուրս եկա, երբ զգացի, որ տրիբունան մերժում է ինձ։

Այդ իրավիճակում ես փորձեցի այդ քայլով իմ դժգոհությունը հայտնել այն երկրպագուներին, որոնք նման կերպ են վերաբերվում մեզ։ Դա կանխամտածված չէր, ու ես ներողություն եմ խնդրում, որ այնպես եմ արել, որ մարդիկ սխալ հասկանան։

Հուսով եմ՝ մենք կվերադառնանք փոխադարձ հարգանքով ու առաջնայինը կհիշենք այն, թե ինչու ենք սիրում այս խաղը։ Եկեք լավ տրամադրվենք միմյանց նկատմամբ»,- գրել է Ջական։

«Արսենալի» ֆուտբոլիստները աջակցում են Ջակային երկրպագուներին վիրավորելուց հետո

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ԱՊԼ-ն հաստատել է փոխարինումների վերաբերյալ նոր կանոնը

«Տոտենհեմում» կորոնավիրուսի վարակակիր է հաստատվել

«Օբամեյանգը չափազանց լավն է «Արսենալի» համար». Կարագեր

Կոուտինյոյի գործակալ. «Նա ցանկանում է վերադառնալ Անգլիա»

Պրեմիեր լիգայի հետաքրքիր գաղափարը՝ լեփ-լեցուն տրիբունաների տպավորություն ստեղծելու համար

Վենգերը նախապես ցանկացել է Սանչեսի փոխարեն ստանալ ոչ թե Մխիթարյանին, այլ Մարսիալին

Նգոլո Կանտեին դատի են տվել

Անգլիայի Պրեմիեր լիգան անցկացրել է կորոնավիրուսի ստուգման 4-րդ փուլը

Թոփ հարձակվողներ, որ ձախողել են Պրեմիեր լիգայում. The Sun-ի սև ցուցակը

ԱՊԼ-ի պատմության 15 լավագույն կենտրոնական պաշտպաններն ըստ Squawka-ի

«Ինտերի» սպորտային տնօրենը խոսել է Սանչեսի ու Յանգի ապագայի մասին

Էդուարդո Կամավինգան ընտրություն է կատարում 2 թոփ թիմի միջև

Մերսիսայդյան դերբին՝ Մանչեսթերու՞մ

Լակազետը Իտալիայում կարիերան շարունակելու տարբերակ ունի

Պաշտոնական. Անգլիայի Պրեմիեր լիգան կվերսկսվի հունիսի 17-ից

Կոուտինյոն նախապատվություն է տալիս այդ առաջնություն տեղափոխությանը