Ջեկո․ «Մխիթարյանի նման ֆուտբոլիստները կարևոր նշանակություն ունեն» - VNews
Բաժիններ

Ջեկո․ «Մխիթարյանի նման ֆուտբոլիստները կարևոր նշանակություն ունեն»

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն անդրադարձել է Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի թեմային՝ հույս հայտնելով, որ հայ կիսապաշտպանը ևս մի քանի տարի կանցկացնի հռոմեական ակումբում։

«Նա ինձ միշտ դուր է եկել։ Երկուսս էլ խաղացել ենք ինչպես Գերմանիայում, այնպես էլ Անգլիայում։ Հիմա ես նրան ճանաչում եմ որպես անհատի ու կարող եմ ասել, որ նա շատ լավ տղա է։

Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, որը ցանկանում է մնալ «Ռոմայում»։ Կարդացել եմ մարզչի խոսքերը նրա մասին ու կարող եմ ասել, որ ցանկանում եմ՝ նա թիմում լինի ևս մի քանի տարի։ Նրա նման ֆուտբոլիստները շատ կարևոր նշանակություն ունեն»,- ասել է Ջեկոն Corriere dello Sport-ի հետ հարցազրույցի ընթացքում։

Հիշեցնենք, որ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին»։ Հայ կիսապաշտպանը հռոմեական ակումբում ելույթ է ունենում վարձակալական հիմունքով։ Պայմանագրի ժամկետը լրանում է 2020 թվականի հունիսի 30-ին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ Ա Սերիան կշարունակվի հունիսի 20-ից՝ 25-րդ տուրից հետաձգված խաղերով

«Ռոմայի» խաղերի ժամանակացույցն Ա Սերիայի մնացած տուրերում

Ա Սերիան պաշտոնապես հաստատել է 27-րդ տուրի ժամանակացույցը

Հայտնի է «Ռոմայի» առաջիկա հանդիպման ժամանակացույցը

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել որդու հետ ու շնորհավորել հունիսի 1-ը

Վենգերը նախապես ցանկացել է Սանչեսի փոխարեն ստանալ ոչ թե Մխիթարյանին, այլ Մարսիալին

Ա Սերիայի վերադարձը մոտ է․ Մոմանիի ծաղրանկարը

Ա Սերիան կհաստատի մրցաշարի նոր օրացույցը հունիսի 1-ին

«Զգում եմ, որ ավելի եմ ուժեղանում»․ Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել անցկացրած մարզումից (տեսանյութ)

Մխիթարյանը ֆուտբոլի վերադարձի առիթով նոր խաղակոշիկներ է ներկայացրել

Պաշտոնական. Հայտնի է Ա սերիայի վերսկսման օրը

Sky Sport Italia․ Որտեղ և որ խաղով կարող է վերսկսվել Ա սերիայի ընթացիկ առաջնությունը

«Ինտերի» սպորտային տնօրենը խոսել է Սանչեսի ու Յանգի ապագայի մասին

«Բարսելոնան» նոր առաջարկ է պատրաստել Լաուտարո Մարտինեսի համար

Իտալական ֆուտբոլը նույնպես վերադառնում է. հայտնի է վերսկսման օրը

Որքան կարող է կազմել Ա սերիայի կորուստը կորոնավիրուսի պատճառով