-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն կարող է մոտ ապագայում փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, 34-ամյա ֆուտբոլիստը գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ ունեցած կոնֆլիկտի ֆոնին նման ցանկություն է հայտնել: Խնդիրը նրանում է, որ բոսնիացին դեռևս մեկ առաջարկ է ստացել՝ «Վեսթ Հեմից»: Սակայն Էդինը չի ցանկանում տեղափոխվել լոնդոնյան ակումբ:
Ջեկոն այս պահին առանձին է մարզվում «Ռոմայի» հիմնական կազմից մարզչի որոշմամբ: Բացի դրանից, մարզիչը ֆուտբոլիստին զրկել է ավագի թևկապից:
Ջեկոն «Ռոմայի» գույները պաշտպանում է 2015 թվականից: Իտալիայի այս մրցաշրջանում նա մասնակցել է 15 հանդիպման, որոնցում հեղինակել է 7 գոլ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո