-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդն ամփոփել է թիմի վերջին վառ ու գոլառատ ելույթների մասին։ Անգլիացի ֆուտբոլիստը խոսել է նաև թիմակից Պոլ Պոգբայի խաղի մասին՝ նշելով, որ ֆրանսիացին վերադարձել է իր նախկին մարզավիճակին։
«Սուլերը նրան շատ է օգնել։ 100 տոկոսանոց վստահությամբ եմ ասում սա։ Նա վերադարձրել է Պոլին իր վստահությունն ու ազատ խաղալու հնարավորությունը։ Այսինքն այն, ինչ նա սիրում է։ Ես, միանշանակ տեսնում եմ այն Պոլին, որին ճանաչել եմ։ Հիմա նա վայելում է ֆուտբոլը», – Լինգարդի խոսքը մեջբերում է The Sun-ը։
Սուլշերի նշանակումից հետո Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 3 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո