Խոակին Կապառոսն էլ արժանացավ Բեռնար Կազոնիի և Հենկ Վիսմանի տխուր ճակատագրին - VNews
Բաժիններ

Խոակին Կապառոսն էլ արժանացավ Բեռնար Կազոնիի և Հենկ Վիսմանի տխուր ճակատագրին

Իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքականի 3-րդ գլխավոր մարզիչն էր, որ այդ պաշտոնում նորամուտը նշեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ կայացած խաղում: Նա արժանացավ Հայաստանի հավաքականի նախկին մարզիչներ Բեռնար Կազոնիի և Հենկ Վիսմանի տխուր ճակատագրին, որոնք ևս իրենց նորամուտի խաղում պարտվել էին մակեդոնացիներին:

Անկեղծ ասած, հիասթափեցնող էր ոչ այնքան կրած պարտությունը, որքան մեր ֆուտբոլիստների ցուցադրած անկազմակերպ ու անբովանդակ խաղը (հատկապես առաջին խաղակեսում), ինչը լուրջ մտորումների առիթ է տալիս: Անհասկանալի էր նաև հավաքականի մեկնարկային կազմի ընտրությունը:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Կապառոս. «Գոհ եմ իմ ֆուտբոլիստներից. հեշտ չէր խաղալ այսպիսի պայմաններում»

Հիշեցնենք, որ ֆրանսիացի Բեռնար Կազոնին և հոլանդացի Հենկ Վիսմանն իրենց նորամուտը Հայաստանի հավաքականում նշել էին ընտրական մեկ մրցաշարի՝ 2006թ. աշխարհի առաջնության ընտրական մրցախաղերում:

Ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականը սկսել էր Բեռնար Կազոնիի գլխավորությամբ՝ մեկնարկային տուրում Սկոպյեում 0-3 հաշվով պարտվելով մակեդոնացիներին: Իսկ ահա մրցաշարի 8-րդ տուրում Երևանում մակեդոնացիների հետ կայացած պատասխան խաղում ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր նորամուտն էր նշել Հենկ Վիսմանը: Այդ խաղում մեր ընտրանին պարտվել էր 1-2 հաշվով:

Կապառոսը ՀՀ հավաքականի անցկացրած 212 հանդիպումներում մեր ընտրանու ղեկը ստանձնած 20-րդ մարզիչն ու օտարերկրացի 9-րդ մասնագետն էր: Միայն Սուրեն Բարսեղյանին, Անդրանիկ Ադամյանին, Միխայ Ստոյկիցային, Յան Պոուլսենին, Բեռնար Շալանդին և Արթուր Պետրոսյանին է հաջողվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը հաղթանակով նշել: Ընդ որում Միխայ Ստոյկիցային և Արթուր Պետրոսյանին դա հաջողվել է ընտրական մրցախաղում:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ հավաքականի մարզիչների նորամուտի խաղերը:

Մարզիչներ Ամսաթիվ Մրցավայր Մրցակից Հաշիվ Մրցաշ.
1. Էդուարդ Մարգարով 14.10.1992 Երևան Մոլդովա 0-0 Ը
2. Սամվել Դարբինյան 26.04.1995 Երևան Իսպանիա 0-2 ԵԱ
3. Խորեն Հովհաննիսյան 20.06.1996 Լիմա Պերու 0-4 Ը
4. Սուրեն Բարսեղյան 18.08.1998 Աբովյան Լիբանան 1-0 Ը
5. Վարուժան Սուքիասյան 09.01.2000 Լոս Անջելես Գվատեմալա 1-1 Ը
6. Անդրանիկ Ադամյան 07.06.2002 Անդորրա լա Վիլա Անդորրա 2-0 Ը
7. Օսկար Լոպես 07.09.2002 Երևան Ուկրաինա 2-2 ԵԱ
8. Միխայ Ստոյկիցա 29.03.2003 Երևան Հս. Իռլանդիա 1-0 ԵԱ
9. Բեռնար Կազոնի 18.08.2004 Սկոպյե Մակեդոնիա 0-3 ԱԱ
10. Հենկ Վիսման 04.06.2005 Երևան Մակեդոնիա 1-2 ԱԱ
11. Իան Պորտերֆիլդ 06.09.2006 Երևան Բելգիա 0-1 ԵԱ
12. Թոմ Ջոնս 08.09.2007 Ախնա Կիպրոս 1-3 Ը
13. Վարդան Մինասյան 17.11.2007 Լեյրիա Պորտուգալիա 0-1 ԵԱ
14. Յան Պոուլսեն 02.02.2008 Ատտարդ Մալթա 1-0 Ը
15. Բեռնար Շալանդ 27.05.2014 Կարուժ ԱՄԷ 4-3 Ը
16. Սարգիս Հովսեփյան 13.06.2015 Երևան Պորտուգալիա 2-3 ԵԱ
17. Արթուր Պետրոսյան 11.11.2016 Երևան Չեռնոգորիա 3-2 ԱԱ
18. Արմեն Գյուլբուդաղյանց 13.10.2018 Երևան Ջիբրալթար 0-1 ԱԼ
19. Աբրահամ Խաշմանյան 15.11.2019 Երևան Հունաստան 0-1 ԵԱ
20. Խոակին Կապառոս 05.09.2020 Սկոպյե Հս. Մակեդոնիա 1-2 ԱԼ

Գլխավոր լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է ԱԱ 2022-ի որակավորման փուլի ժամանակացույցը

Մխիթարյանը շնորհավորական սթորիներ է արել համացանցում (լուսանկարներ)

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հայտավորվել է Ուրուգվայի հավաքականի կազմում

Կարիերայի լավագույն մրցաշրջանի սպասումով. Մխիթարյանի 4 մարտահրավերները՝ 2020/21-ին ընդառաջ

Գոլասո՜. ՈւԵՖԱ-ն տպավորված է Վբեյմար Անգուլոյի գոլով Էստոնիայի դարպասը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ալեքսանդր Կարապետյան. «Օրհներգը երգելիս շփոթվեցի ու ամեն ինչ մոռացա»

Հարությունյանի խոսքով՝ Մխիթարյանը հաջորդ հավաքին կլինի հավաքականի հետ

Արաս Օզբիլիսը խաղադաշտ է կառուցել Երևանում (ֆոտո)

Հակապրեսինգը դառնում է հավաքականի գլխավոր զենքերից մեկը․ Ինչպես հաջողվեց «ծնկի բերել» էստոնացիներին

Հաղթանակի բերկրանքը. Հայաստանի հավաքականի հանդերձարանը՝ Էստոնիային հաղթելուց հետո (տեսանյութ)

«Անխուսափելի հաղթանակ». Հայաստան – էստոնիա խաղի ֆուտբոլիստների գնահատականները

Կարապետյանը՝ հավաքականի լավագույն ռմբարկուների տասնյակում, Անգուլոն՝ գոլ խփած այլազգի 2-րդ ֆուտբոլիստ

Ֆրանսիայի, Բելգիայի ու Պորտուգալիայի հավաքականները հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Հաղթանակ ուղիղ 1 տարի անց․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Էստոնիա հանդիպումից

Գրիզմանը կրկնեց Զինեդին Զիդանի ցուցանիշը (տեսանյութ)