Ջոկովիչը հաղթեց Նադալին «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչում - VNews
Բաժիններ

Ջոկովիչը հաղթեց Նադալին «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչում

Ջոկովիչը հաղթեց Նադալին Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչում - Ջոկովիչը հաղթեց Նադալին «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչում

2016 թվականի «Ռոլան Գարոսի» հաղթող Նովակ Ջոկովիչը մրցաշարի ընթացիկ մրցաշրջանի կիսաեզրափակիչում 3:6, 6:3, 7:6, 6:2 հաշվով պարտության մատնեց 13-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալին: Մենախաղը տևեց 4 ժամ 11 րոպե:

Այս պարտությունը 3-րդն էր Նադալի համար «Ռոլան Գարոսում» ու առաջինը մրցաշարում վերջին 6 տարիներին:

Նադալը Ֆրանսիայի բաց առաջնությունում 105 հաղթանակ է տոնել ու մինչև այս պարտվել էր միայն՝

  • Ռոբին Սյոդերլինգին(1/8 եզրափակիչ, 2009 թ.)
  • Նովակ Ջոկովիչին(1/4 եզրափակիչ, 2015 թ.)

Եզրափակիչում Նովակ Ջոկովիչն ուժերը կչափի Ստեֆանոս Ցիցիպասի հետ, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս է թողել Ալեքսանդր Զվերևին:

Իմ լավագույն խաղն էր «Ռոլան Գարոսում»

«Այս խաղը ես շատ երկար կհիշեմ, ոչ միայն նրա համար, որ հաղթեցի, այլև մթնոլորտի համար: Դժվար է բառերով նկարագրել, թե ինչ է արել Ռաֆա Նադալը «Ռոլան Գարոսում»: Այստեղ նա այնքան հաղթանակ է տոնել, որ դժվար է հավատալ: Երբ «Ռոլան Գարոսում» պայքարի ես դուրս գալիս Նադալի դեմ, հասկանում ես, որ դա նման է Էվերեստ բարձրանալուն:

Այս խաղը լավագույնն էր ինձ համար «Ռոլան Գարոսում» ու երեք լավագույններից մեկն իմ կարիերայում: Ես այս խաղը հավերժ կհիշեմ»,- ասել է Ջոկովիչը:

«Անկասկած, Նովակն արժանի էր հաղթանակին: Սա սպորտ է. դու երբեմն հաղթում ես, երբեմն՝ պարտվում: Ես փորձեցի անել առավելագույնը: Նա իսկապես հոյակապ էր, և, հավանաբար, իմ օրը չէր»,- ասել է Նադալը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դանիիլ Մեդվեդևը 3-0 հաշվով հաղթեց Ջոկովիչին՝ դառնալով US Open-2021-ի հաղթող (տեսանյութ)

Ռաֆայել Նադալ․«Այս խնդիրն ինձ անհանգստացնում է արդեն մի քանի ամիս»

Այդպես էլ չհասնելով ոսկուն․ 5 աշխարհահռչակ մարզիկ, որ չեն նվաճել Օլիմպիական ոսկին

ՏՈԿԻՈ 2020. Նովակ Ջոկովիչը՝ առանց մեդալի

Տոկիո-2020․ Զվերևը հաղթեց Ջոկովիչին ու դուրս եկավ եզրափակիչ

Տոկիո-2020․ Ջոկովիչը քառորդ եզրափակիչում է

ՏՈԿԻՈ 2020. Հնարավոր է՝ Ջոկովիչը մասնակցի նաև խառը զուգախաղի մրցաշարին

Ֆեդերերի շնորհավորանքը Նովակ Ջոկովիչին

Կրեմով ելակը, սպիտակ շապիկները․ Ուիմբլդոնի 5 ավանդույթ, որոնք կզարմացնեն ձեզ

Նովակ Ջոկովիչն անհավանական հաղթանակ տոնեց՝ դառնալով «Ռոլան Գարոսի» հաղթող

Ռաֆայել Նադալը, հնարավոր է, չմասնակցի Ուիմբլդոնին

«Ռոլան Գարոս». Ջոկովիչը կիսաեզրափակիչում է. հաջորդ մրցակիցը Նադալն է

Նադալը «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչում է

«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչն ու Նադալը դուրս են եկել քառորդ եզրափակիչ

Ֆեդերերը դուրս եկավ «Ռոլան Գարոսից»

«Ռոլան Գարոս». Կարեն Խաչանովը լքում է պայքարը