-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ինտերը» պաշտոնապես հայտնել է նախկին գլխավոր մարզիչ Լուիջի Սիմոնիի մահվան մասին։ Իտալացին կյանքից հեռացել է 81 տարեկան հասակում։ Անցած տարվա հունիսին նա կաթված էր ստացել, որից այդպես էլ չի կարողացել վերականգնվել։
Նրա գլխավորությամբ միլանյանը ակումբը հաղթել է ՈւԵՖԱ-ի գավաթը 1998-ին։
Սիմոնիի ղեկավարությամբ հանդես է եկել նաև ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը։ ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրենը հիշել է իր առաջին հանդիպումներից մեկը մարզչի հետ.
«Մեզանից մեկը հեռացավ։ Մեկը, որը եկավ «Ինտեր» խոնարհությամբ ու մեծությամբ։ Առաջին օրը եկավ, կանգնեց բոլոր չեմպիոնների առաջ ու ասաց. «Ես հպարտ եմ, որ ձեր մարզիչն եմ»: Այդ օրվանից հետո նա դարձավ մեր ուղեցույցը դեպի հաղթանակ։ Ընդմիշտ Ջիջի»,-գրել է VBet-ի դեսպանը թվիթերյան իր էջում։
Se ne è andato oggi uno di noi,uno che è venuto all'Inter con la sua umiltà e grandezza.È arrivato il primo giorno e davanti a tutti i campioni ha preso la parola " sono fiero di essere il vostro allenatore"Da quel momento è diventato la nostra guida verso la vittoria.Forza GIGI. pic.twitter.com/iVo1L1Vxtl
— Youri Djorkaeff (@youridjorkaeff) May 22, 2020
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո