«Ջրի բերած, ջրի տարած». Ինչու է «Ատլետիկոն» ձեռքից բաց թողնում չեմպիոնությունը - VNews
Բաժիններ

«Ջրի բերած, ջրի տարած». Ինչու է «Ատլետիկոն» ձեռքից բաց թողնում չեմպիոնությունը

74058 simeone 2 - «Ջրի բերած, ջրի տարած». Ինչու է «Ատլետիկոն» ձեռքից բաց թողնում չեմպիոնությունը

Դեռ մի քանի ամիս առաջ «Ատլետիկոն» համարվում էր Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկը: Սիմեոնեն ու տղաները փայլուն սերիա էին անցկանում Լա լիգայում՝ հաղթելով 10 խաղից 9-ը: «Էլ Չոլոն» գրողի ծոցն ուղարկեց անպետք Կոպա դել Ռեյն ու պատրաստվում էր «Չելսիին» մի լավ դաս տալ Չեմպիոնների լիգայում: Սպասվում էր, որ առաջնությունում «Ատլետիկոն» չեմպիոնական տիտղոսը նվաճելու հետ խնդիրներ չի ունենա. 11 միավորի առավելությունը «Ռեալի» ու «Բարսայի» հանդեպ լուրջ էր: Սակայն հետո սկսեց անբացատրելին:

Դատեք ինքներդ հանդիպումները, դրանց հերթականությունն ու արդյունքները. նախ «ատլետները» վերջին վայրկյաններին բաց թողեցին հաղթանակը «Սելտայի» հետ (լավ ոչինչ, ո՞ւմ հետ չի պատահում): Սակայն «Լևանտեի» հետ երկու խաղում վաստակած 1 միավորը ստիպեց երկրպագուներին ջղաձգվել: Դրան հաջորդեց թիմի անատամ խաղը Չեմպիոնների լիգայում, որտեղ թիմին դաս տվեց Թոմաս Տուխելը: Մադրիդյան դերբիում թիմը մոտ էր հաղթանակին, բայց ամեն ինչ փչացրեց Բենզեման: Վերջին տուրում էլ պարտություն «Սևիլիայից»:

diego simeone atletico madrid eibar 2019 20 1rvbs3023ej6n1oihhhe7pp3yz 960x540 - «Ջրի բերած, ջրի տարած». Ինչու է «Ատլետիկոն» ձեռքից բաց թողնում չեմպիոնությունը

Զարմանալ կարելի է. «հնդկացիները» չեն կարողանում հաղթել նույնիսկ 2 խաղում անընդմեջ, իսկ ներքին առաջնությունում այն ֆանտաստիկ մեծ առավելությունը, որ կար, էլ չկա: Այն ընթացքում, ինչ «Ատլետիկոն» հիստերիայի մեջ էր, «Բարսան» գազան տեմպ հավաքեց, «Ռեալն» էլ մոտ է: Սիմեոնեի կարիերայում հերթական ճգնաժամն է:

Մեր ընտրանին

Եթե հավատանք Understat պորտալի տրամադրած տարատեսակ աղյուսակներին՝ «Ատլետիկոն» այս պահին xG-ով (ստեղծված և իրացված գոլային պահերի միջին վիճակագրական հաշվարկ) պետք է լիներ ոչ թե 1-ին, այլ 6-րդ տեղում: Աղբյուրի պնդմամբ, աշնանն «ացտեկները» չպետք է այդքան միավորներ վաստակեին: Ստացվում է, որ հոկտեմբեր նոյեմբերին Սիմեոնեի թիմը հզոր չէր. պարզապես մադրիդցիները մաքսիմալ օգտագործել են մինիմալ գոլային պահերը: Դրան զուգահեռ, տիեզերական մակարդակի էր դուրս եկել Յան Օբլակը:

Սիմեոնեի գլխացավանքներից մեկը նաև առանցքային ֆուտբոլիստների բացակայությունն է: Տարբեր ժամանակահատվածներում կազմից դուրս են մնացել Ֆելիշը, Դեմբելեն, Տորեյրան, Տրիպյերը, Կարասկոն, Սավիչը, հիմա էլ՝ Սուարեսը: «Էլ Չոլոն» արդյունք է ցույց տվել բացառապես ստաբիլության շնորհիվ, և դա հիմա նրա համար կենսական անհրաժեշտություն ունի և նա հիմա ստիպված գնում է իմպրովիզացիաների: Սիմեոնեի թիմում գրեթե երբեք վնասվածքների այսպիսի համաճարակ չի եղել. Marca-ն գրում է, Սիմեոնեն մրցաշրջանից առաջ չի կարողացել անցկացնել հավաք, ինչի պատճառով հատկապես իր ֆուտբոլիստների ֆիզիական վիճակը ողբերգական է:

diego simeone prokommentiroval vylet atletiko iz ligi chempionov 1597386669429509139 960x540 - «Ջրի բերած, ջրի տարած». Ինչու է «Ատլետիկոն» ձեռքից բաց թողնում չեմպիոնությունը

3-րդը, որքան էլ որ զարմանալի է, Լուիս Սուարեսի առանձնահատկությունն է: Այո, վիճակագրությունը խոսում է ուրուգվայցի կիլերի օգտին. 34-ամյա հարձակվողն արդեն 19 գոլ է խփել՝ «Բարսելոնայից» դուրս նետվելուց լինելով էմոցիոնալ ոչ այնքան լավ վիճակում: Սակայն մյուս կողմից կա վիճակագրական այլ, ավելի թարմ ու տխուր տվյալ. Սուարեսը վերջին 2 ամսում խփել է ընդամենը 3 գնդակ: Ու այս ճգնաժամային հատվածում նորից ջրի երես ելան Սուարեսի թույլ կողմերը՝ նա պրեսինգի գրեթե չի դիմում, երկրորդ հարկում էլ (ըստ տարբեր հաշվարկների) հաղթում է ամեն 9 մենամարտից 1-ում:

Սիմեոնեի հեյթերները հիմա շփում են ձեռքերը. նրանք վստահ են, որ արգենտինացի մասնագետը չի կարողանա դուրս գալ բարդ իրավիճակից, «Ատլետիկոն» դուրս կմնա չեմպիոնական պայքարից ու կգրավի երրորդ տեղը միայն: Սակայն ամեն ինչ այդքան էլ տխուր չէ. նախ ամեն ինչ «ատլետների» ձեռքում է, նրանք են ԴԵՌ Լա լիգայի առաջատարը, իսկ «Կլասիկոյում» «Բարսելոնան»  միավորներ կորցրեց: Վերևում էլ մենք գրել էինք «Ատլետիկոյի» անոմալ հաջողության մասին. եթե զարկ տանք տրամաբանաթյանը, «Բարսելոնայի» վերջին 15 խաղում տարած 14 հաղթանակը նույնպես խելքից դուրս է, սայթաքումներ «պետք է լինեն»:

«Չելսիին» Չեմպիոնների լիգայում պարտվելուց հետո Սիմեոնեի գրաֆիկը մի փոքր թեթևացավ. առաջիկա 4 տուրում «հնդկացիներին» բաժին են հասել այնպիսի մրցակիցներ, որոնց հետ խաղերում 12 միավոր վաստակելը մեղք կլինի։ Միակ թիմը, որը գործնականում կարող է միավորներ խլել Սիմեոնեից՝ Բիլբաոյի «Ատլետիկն» է, որը, սակայն, այդքան էլ լավ մարզավիճակում չէ։ Մյուս մրցակիցները դյուրին որս են՝ «Էյբարը», «Էլչեն» ու «Ուեսկան» այն թիմերը չեն, որոնց հետ խաղերում պետք է ռոբինհուդություն անել։ Եթե անգամ այսպիսի մրցակիցների հետ խաղերում  էլ «Էլ Չոլոն» միավորներ կորցնի, ոսկե մեդալների մասին կարելի է չխոսել։ Ամեն դեպքում՝ հենց «Ատլետիկոն» է դրության տերը։

3025442 62064568 2560 1440 960x540 - «Ջրի բերած, ջրի տարած». Ինչու է «Ատլետիկոն» ձեռքից բաց թողնում չեմպիոնությունը

Իսկ ի՞նչ անի Դիեգո Սիմեոնեն, եթե «Ատլետիկոն» չկարողանա պահպանել առավելությունն ու տիտղոսը զիջի «Ռեալին» կամ «Բարսելոնային»։ Մասնագետների կարծիքով՝ Սիմեոնեի թիմի աճը կագնել է, Չեմպիոնների լիգայում էլ մադրիդցիները վաղուց չեն կարողանում առաջ գնալ, չեմպիոնության համար էլ թիմը վերջին անգամ պայքարել է 6 տարի առաջ։ Սակայն կա առնվազն 3 պատճառ/հիմնավորում Սիմեոնեին չհանելու համար։

  • Եկեք չմոռանանք այն անհերքելի փաստը, որ հենց Դիեգո Սիմեոնեն է «Ատլետիկոն» դարձրել իսպանական ու եվրոպական մակարդակի գրանդ ակումբ։ Վերջին տարիների ընթացքում իր կազմով գրեթե հավասարվել է «Ռեալին» ու «Բարսային» (Transfermarkt-ում վստահ են), գրեթե ամեն մրցաշրջանից հետո տասնյակ միլիոնավոր եվրոներով ֆուտբոլիստներ են վաճառում տարբեր թիմերի։ Նման կարգի մասնագետ այսօր գտնելը գրեթե անհնար է. Սիմեոնեն բազմիցս հաղթահարել է ճգնաժամն ու թիմին հասցրել է լուրջ արդյունքների, այդ թվում՝ ՉԼ եզրափակիչներ։
  • Ո՞ւր կարող է գնալ Սիմեոնեն. հարցը միևնույն և՛ ժամանակ հռետորական է, և՛ իրատեսական։ Միակ թիմը, որը գործնականում կարող է գլխավորել Սիմեոնեն՝ «Ինտերն» է, սակայն «ներաձուրիների» ղեկին ավելի քան վստահորեն կանգնած է Անտոնիո Կոնտեն, որը գրեթե վերջ է դրել  «Յուվենտուսի» հեգեոմոնիային։ Այո՛, Չեմպիոնների լիգայում իտալական թիմը ձախողվում է, սակայն, Կոնտեն հաջորդ տարի կփորձի ապացուցել, որ դա պատահականություն է։ Որպես ալտերնատիվ տարբերակ՝ շրջանառվում է «Յուվեի» անունը, սակայն հավատարմությունից ելնելով Սիմեոնեն, գուցե, հրաժարվի այդ գաղափարից։ Էլ չենք խոսում Սիմեոնեի պրագմատիկ ֆուտբոլի մասին, որը Անյելիի սրտով չէ։
  • Դիեգո Սիմեոնեի եկամուտը, առանց հարկերը հանելու, կազմում է ավելի քան 40 մլն եվրո։ Նման աշխատավարձ իրենց կարող են թույլ տալ միայն մեծահարուստ շեյխերը, բայց ոչ հիմա։ Այդ պատճառով գրեթե անհավանական է, որ արգենտինացի մասնագետը գնա սեփական նախաձեռնությամբ։ Իսպանիայում վստահ են, որ Սիմեոնեն ավելի ձիգ կկապի իր գոտին ու նորից կսկսի կառուցել «նոր «Ատլետիկո», որը շուտով կդառնա Եվրոպայի լավագույն ակումբը։

Հին ու բարի Ա սերիան վերադառնում է. Կլինի՞ միլանյան չզինված հեղաշրջում

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԿատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը Սալահից հետո նման ցուցանիշ գրանցած առաջին ֆուտբոլիստն է «Ռոմայում»

Ռոնալդուն բաց է թողել «Յուվենտուսի» մարզումը՝ նախագահ Անյելիի հետ այցելելով «Ֆերարիի» գործարան

Մխիթարյանն ու խաղընկերներն ընտրություն են կատարել «Ռոմայի» գոլային մեղեդիի տարբերակների միջև (տեսանյութ)

Աղբյուր. ՈՒԵՖԱ-ն փոփոխություններ է կատարել Չեմպիոնների լիգայի տարբերանշանի վրա

«Յուվենտուսը» հեռացվելու է Ա սերիայից, եթե չկայացնի այդ որոշումը

«Ստրկությունից Հռոմի գայլերի ոհմակ». «Ռոմայի» ֆուտբոլիստի դժոխային ճանապարհը

«Յուվենտուսը» որոշում է կայացրել Անդրեա Պիռլոյի ապագայի վերաբերյալ

ՉԼ եզրափակիչը կարող է կայանալ Ստամբուլում մեկ այլ տարի

«Ռեալը» փրկվեց պարտությունից «Սևիլիայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Միլանը» ջախջախեց «Յուվենտուսին» Թուրինում (տեսանյութ)

Պաուլու Ֆոնսեկան խոսել է Ժոզե Մոուրինյոյի մասին

WhoScored-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 9,6 միավոր հնարավոր 10-ից

Մոուրինյոն ծափահարության էմոջիով շնորհավորել է «Ռոմային»

Մխիթարյանը հավակնում է ճանաչվել «Կրոտոնեի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանն ու Լուկակուն միակն են Ա Սերիայում, որ 10+ գոլ և գոլային փոխանցում են հեղինակել

«Յուվենտուս» – «Միլան». Մեկնարկային կազմեր