fbpx
Բաժիններ

Ջուլֆալակյանը՝ Միհրան Հարությունյանի խոսքերի մասին. «Ոչ ոք իմ փոխարեն չի կարող որոշումներ կայացնել»

Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, փոխնախագահ Սամվել Գևորգյանը, գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձան Միհրան Հարությունյանի այն հարցազրույցին, որտեղ մարզիկը հայտարարել էր, որ մեր ընտրանու մարզիչը չէ, որ պետք է որոշի նա տեղ ունի հավաքականում, թե ոչ:

Վերջիններս հռետորական հարց ուղղեցին, եթե մարզիչը չէ, ապա ո՞վ պետք է որոշի ընտրանու կազմը: Լևոն Ջուլֆալակյանը հավելեց, որ ոչ ոք իր փոխարեն չի կարող որոշումներ կայացնել:

«Յուրաքանչյուր մարզիկ պետք է ապացուցի իր բարձր կարգը, բնականաբար, հնարավոր կլինի գնահատականներ տալ, այնուհետև ինքը իր պահանջները կդնի: Թող ապացուցի, որ գործող մարզիկ է»:

Անդրադառնալով այն հայտարարությանը, որ Միհրան Հարությունյանը համապատասխան կերպով չի վարձատրվել Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո, մեր ընտրանու մարզիչը նշեց, որ Միհրանը ՀԱՕԿ-ից բարձր պարգևավճար է ստացել Օլիմպիական արծաթե մեդալ նվաճելուց հետո, նրա ուսի վիրահատության ծախսերը հոգացել է հայկական կողմը և մինչև 2017 թվականի մայիսը գումար է ստացել ֆեդերացիայից: Իսկ հիմա Հարությունյանը կլորիկ աշխատավարձ է պահանջում հավաքականից, չնայած հայտարարել էր, որ 0 դրամ է պահանջում ֆեդերացիայից վերադառնալու համար:

Ըմբիշի խոսքերը, որ նա չի մասնակցել հավաքներին մինչև 2016 թվականի Օլիմպիական խաղերը, նույնպես որակվեցին որպես սուտ:

Հարությունյանը նաև հայտարարել էր, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ունի համաձայնություն, սակայն Ռոման Ամոյանը Ծառուկյանի անունից հայտարարեց, որ հայ մարզիկին ասվել է, որ Լևոն Ջուլֆալակյանն է կազմի հարցով որոշումներ կայացնում և նա պետք է մասնակցի Հայաստանի առաջնությանը, ինչպես կարգն է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Միհրան Հարությունյանը MMA-ում առաջին պարտությունն է կրել (տեսանյութ)

Լևոն Ջուլֆալակյանը նոր աշխատանք ունի

Առանց «հովվի». Ինչ սպասել մեր հունահռոմեական ըմբիշներից աշխարհի առաջիկա առաջնությունում

Միհրան Հարությունյանը MMA-ում իր երրորդ հաղթանակն է տարել

Լևոն Ջուլֆալկյանը նշել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքելու պատճառները

Պաշտոնական. Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց

Լևոն Ջուլֆալակյանի մամուլի ասուլիը (ուղիղ)

Հայտնի է Միհրան Հարությունյանի առաջիկա մենամարտի օրը

Լևոն Ջուլֆալակյան. «Արթուր Ալեքսանյանը գոտեմարտ առ գոտեմարտ ավելացնում էր»

Միհրան Հարությունյանը ելույթ չի ունենա Երևանում կայանալիք խառը մենամարտերի երեկոյի ժամանակ

ՀԱՕԿ նախագահը ընդունեց Եվրոպական խաղեր մեկնող մարզիկներին ու մարզիչներին (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպական խաղերին (տեսանյութ)

Միհրան Հարությունյանը առաջիկա մենամարտը կանցկացնի Երևանում

Միհրան Հարությունյան. «Այնպիսի բան կանեմ, որ նախկինում ոչ ոքի չի հաջողվել ու պատմություն կկերտեմ»

Միհրան Հարությունյանի տպավորիչ վերադարձը գորգ, Դավիթ Սաֆարյանը նույնպես հաղթեց (տեսանյութ)

Մամուլի ասուլիս՝ նվիրված Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին,ինչպես նաև Օլիմպիական խաղերի և Եվրոպական առաջին խաղերի փոխչեմպին և Միհրան Հարությունյանի արած հայտարարությանը (ուղիղ)