fbpx
Բաժիններ

Արսեն Ջուլֆալակյան․ «UWW-ի ղեկավար կազմի հետ խոսել եմ տարբեր խնդիրների մասին»

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մայիսի 1-4-ը Շվեյցարիայում մասնակցում է  Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից կազմակերպած միջոցառումներին:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ըմբիշը նշել է, որ Շվեյցարիայում է գտնվում UWW-ի հրավերով:

«UWW-ի ղեկավար կազմի հետ քննարկվել են այն խնդիրները, որոնք այս ընթացքում անհանգստացրել են բազմաթիվ ըմբիշների: Խոսել եմ մրցավարության հետ կապված որոշ խնդիրների մասին, առաջ եմ քաշել փոքր երկրների ֆեդերացիաների հարցը, որոնք դժվարանում են մասնակցել ranking serias-ի բոլոր մրցաշարերին, քանի որ դրանք անցկացվում են տարբեր աշխարհամասերում, և ֆեդերացիանները ֆինանսական միջոցների սղության պատճառով կարող է բաց թողնել դրանք:

Խոսել եմ նաև ըմբիշների մարմիններին յուղ քսելու խնդրի մասին, որը ոչ մի կերպ դեռ լուծում չի ստացել: Մյուս հարցս աշխարհի և մայրցամաքային առաջնությունների ընթացքում UWW-ի կողմից մրցանակակիր ըմբիշներին պարգևատրելու մասին էր:

Դրան զուգահեռ ես և աշխարհի չեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշը նկարահանվեցինք տարբեր հնարքների կատարման հոլովակում, որը կծառայի ուսուցողական նպատակով, հատկապես՝ այն երկրների համար, որոնք չունեն համապատասխան մասնագետներ (նմանատիպ հոլովակներում նկարահանվելու են նաև ազատ ոճայինները և կին ըմբիշները):

Այսօր ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովում քննարկելու ենք մարզիկների ակտիվ ներգրավվումը սպորտային գործընթացներում, նրանց սահուն անցումը պրոֆեսիոնալ մարզական կարիերայից դեպի այլ ոլորտ և կրթության հարցը՝ ինչպես անել, որ մարզիկները ավելի շատ ուշադրություն դարձնեն կրթությանը»,- Ջուլֆալակյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն 2 միջազգային մրցաշարի

Միհրան Հարությունյան. «Այնպիսի բան կանեմ, որ նախկինում ոչ ոքի չի հաջողվել ու պատմություն կկերտեմ»

«Ես դեմ եմ բռնությանը». Արսեն Ջուլֆալակյանը հերքում է իր և Լևոն Ջուլֆալակյանի հասցեին հնչած մեղադրանքը

Կայացավ Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը (ֆոտոշարք)

Արդեն առաջիկա զորակոչից ՀՀ Զինված ուժերում վերականգնվելու է մարզական վաշտը

«Արթուր Ալեքսանյանը 99 տոկոսով կմասնակցի Եվրոպական խաղերի». Լևոն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտի ԵԱ. Այսօր մեկնարկած մեր հունահռոմեականները պարտվեցին վաղ փուլերում

Ըմբշամարտի ԵԱ. Ջուլֆալակյանն ու Գալստյանը հավակնում են բրոնզի, Մանուկյանը լքեց պայքարը

Ըմբշամարտի ԵԱ․ 5 ըմբիշներ սկսում են պայքարը, ևս 3-ը կպայքարեն միայն բրոնզի համար

Ըմբշամարտի ԵԱ. Պայքարը շարունակում է միայն Մաքսիմ Մանուկյանը (տեսանյութ)

Ջուլֆալակյանն ու Մանուկյանը վստահ մեկնարկեցին, 2 ըմբիշ ձախողվեցին որակավորման փուլում

Ըմբշամարտի ԵԱ. Պայքարի են դուրս գալիս հունահռոմեականները

Ումից՝ ինչ ակնկալել. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը ընդառաջ

Հունահռոմեական ոճի ըմբիշների բաց մարզումը Եվրոպայի առաջնությունից առաջ (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնության համար