fbpx

Յուրա Մովսիսյանի վնասվածքն այդքան էլ լուրջ չէ

Շվեդիայի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում «Յուրգորդենը» սեփական հարկի տակ հաղթել էր «Էրեբրուին»:

Խաղի 41-րդ րոպեին տանտերերի հարձակվող Յուրա Մովսիսյանը փոխարինվել էր վնասվածքի պատճառով: Մովսիսյանը խաղից հետո բուժզննում է անցնել, որի արդյունքում պարզվել է, որ նա վնասել է ծունկը:

Շվեդական ակումբի բուժանձնակազմի ներկայացուցիչը նշել է, որ վնասվածքի լրջության մասին հստակ տեղեկություն կարելի է տալ միայն մի քանի օր անց:

Մայիսի 11-ին հայտնի էր դարձել, որ Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Մալթայի և Մոլդովայի դեմ կայանալիք ստուգողական հանդիպումներին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: