«Յուվենտուսն» ընտրում է՝ բաժանվել Ռոնալդուի՞ց, թե՞ Դե Լիխտից - VNews
Բաժիններ

«Յուվենտուսն» ընտրում է՝ բաժանվել Ռոնալդուի՞ց, թե՞ Դե Լիխտից

olympique lyon v juventus uefa champions league round of 16 first leg 5e8e9f594bb6e93bf7000001 - «Յուվենտուսն» ընտրում է՝ բաժանվել Ռոնալդուի՞ց, թե՞ Դե Լիխտից
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 14:40

-

-

Կորոնավիրուսի համավարակը զգալիորեն վատթարացրել է շատ ֆուտբոլային ակումբների ֆինանսական վիճակը, և «Յուվենտուսն» այդ առումով բացառություն չէ: Այդպիսով, Իտալիայի գործող չեմպիոնը ներկայումս ընտրություն է կատարում՝ թիմում պահել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՞ն, թե՞ պաշտպան Մատեյս դե Լիխտին: Այս մասին հաղորդում է Tuttomercatoweb-ը:

Պորտուգալացին իրեն հարմարավետ է զգում Թուրինում: Նրա գործող պայմանագրի ժամկետը «Յուվենտուսի» հետ կլրանա 2022 թվականի ամռանը: 36-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է նոր համաձայնագիր ստորագրել ակումբի հետ, սակայն «Ծեր Սինյորայի» ղեկավարությունը չի շտապում նրան առաջարկ ներկայացնելու հարցում: Եթե Կրիշտիանուն ևս 1-2 տարի շարունակի ելույթները թուրինցիների մարզաշապիկով, ապա նրա տրանսֆերային արժեքն այդ ընթացքում զգալիորեն կնվազի: Ռոնալդուն միաժամանակ մնում է «Յուվենտուսի» ամենաբարձր վարձատրվող խաղացողը: Ակումբը կասկածներ ունի ֆինանսական ճգնաժամի պայմաններում պորտուգալացուն իր կազմում պահելու նպատակահարմարության առումով:

Եթե «Յուվենտուսը» որոշի չբաժանվել Ռոնալդուից, ապա ստիպված կլինի վաճառել հեռանկարային կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիխտի՝ թիմի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստի իրավունքները: Եթե ակումբի ֆինանսական իրավիճակը չբարելավի, ապա այն ֆինանսապես իրեն կկարողանա թույլ տալ կազմում պահել այդ 2 ֆուտբոլիստներից ընդամենը մեկին:

Ռոնալդուի տպավորիչ ցուցանիշը. Մեսիին մեկ գոլ է հարկավոր այն կրկնելու համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պոչետինոն արձագանքել է Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու շշուկներին

Սուարեսը կարիերան շարունակելու 2 տարբերակ ունի

«Ազատվեք Ռոնալդուից». Ալեգրիի խորհուրդը՝ «Յուվենտուսի» նախագահին

Հայտնի է՝ որքան պետք է վճարի «Բավարիան», եթե հրավիրի Նագելսմանին

WOW գոլեր. Շրջադարձ հարվածներով Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն գնդակները (տեսանյութ)

Նորեկներ և թիմում մնացողներ. 3 լուր «Բարսելոնայի» մասին

«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ. «Ռոնալդուն ոչ մի ակումբում առաջատար չի եղել»

Ռոնալդուն կվերադառնա՞ ԱՊԼ․ անգլիական գրանդն ու «Յուվենտուսը» մտադիր են փոխանակում կատարել

«Խելահեղ Մաքսը». Մարզչական կարիերան շարունակելու 5 տարբերակ Ալեգրիի համար

«99 տոկոսով». Տիգրան Բարսեղյանը շուտով փոխելու է թիմը

3 ֆուտբոլիստ և 150 մլն եվրո. ինչու չի կայացել Նեյմարի տրանսֆերը

«Այդ տրանսֆերը պատմության գլխավոր անոմալիաներից մեկն է». «Բարսելոնայի» նախկին սկաուտ

Լարվածություն «Յուվենտուսի» հանդերձարանում. Ռոնալդուն նետել է մարզաշապիկը «Ջենոայի» դեմ խաղից հետո

«Ջրի բերած, ջրի տարած». Ինչու է «Ատլետիկոն» ձեռքից բաց թողնում չեմպիոնությունը

Աստղային ֆուտբոլիստներ, որ կարող են փոխարինել Մբապեին. ՊՍԺ-ն 3 տարբերակ ունի

«Յուվենտուսը», «Նապոլին» ու «Լացիոն» հաղթանակ տոնեցին (տեսանյութ)