«Կադիսի» նախագահը հաստատել է, որ թիմը պաշտպան է ձեռք բերել - VNews
Բաժիններ

«Կադիսի» նախագահը հաստատել է, որ թիմը պաշտպան է ձեռք բերել

Կադիս - «Կադիսի» նախագահը հաստատել է, որ թիմը պաշտպան է ձեռք բերել

Լա լիգայում հանդես եկող «Կադիսի» նախագահ Մանուել Վիսկանոն իսպանական COPE ռադիոկայանի Tiempo de Juego հաղորդաշարի ընթացքում հաստատել է, որ ակումբը պայմանագիր է կնքել պաշտպանի հետ:

Վիսկանոն, սակայն, չի բացահայտել ֆուտբոլիստի անունը:

«Հաջորդ մրցաշրջանի համար մենք արդեն նոր ֆուտբոլիստ ենք ձեռք բերել: Անուն չեմ կարող ասել, բայց նա պաշտպան է»,- մասնավորապես ասել է Վիսկանոն:

VNews-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Վարազդատ Հարոյանը կարող է մարզական կարիերան շարունակել Լա լիգայում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հարոյանի ծառայություններով հենց «Կադիսն» է հետաքրքրված: Ըստ ամենայնի՝ ակումբի նախագահն իր խոսքով հաստատել է հենց Հարոյանի տրանսֆերը:

Հավելենք՝ իսպանական ElDesmarque և Estadio Deportivo աղբյուրները նույնպես վստահ են, որ խոսքը հենց Վարազդատ Հարոյանի մասին է:

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալը» հաստատեց՝ Ռամոսը հեռանում է

Ռամոսը վաղը կհայտնի, որ հեռանում է «Ռեալից»

Վարանը որոշում է կայացրել

«Բարսելոնան» համաձայնության է եկել Դեպայի հետ

Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքը բարձրացավ

Լա լիգայի 2020-21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

Լա լիգայի անցումային խաղեր. «Ռայո Վալյեկանոն» եզրափակիչում է (տեսանյութ)

Կապառոս. «Այն ֆուտբոլիստները, որոնք շանս կստանան Շվեդիայի հետ խաղում, ցույց կտան առավելագույնը»

Լա լիգայի անցումային խաղեր. «Ռայո Վալյեկանոն» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց «Լեգանեսի» նկատմամբ (տեսանյութ)

Լա լիգայի անցումային խաղեր. «Ժիրոնան» լուրջ առավելություն է ստանում (տեսանյութ)

Կառլո Անչելոտիի՝ «Ռեալ» վերադարձից հետո առաջին ասուլիսի ամենաուշագրավ մտքերը (տեսանյութ, ֆոտո)

Անչելոտին վերադարձավ «Ռեալ»

Դավիդ Դավիդյանը հնարավոր է տեղափոխվի արտասահման. 3 ակումբ հետաքրքրված է տրանսֆերով

Ագուերո. «Կարծում եմ՝ Մեսին կշարունակի հանդես գալ «Բարսելոնայում»

Հարոյան. «Կարծում եմ՝ պատրաստ չեմ լինի վաղվա խաղին»

«Աստանայի» գործադիր տնօրենը՝ Բարսեղյանի մասին․ «Տիգրանի ծառայություններով շատ ակումբներ են հետաքրքրված»