Հարոյանի «Կադիսը» հետխաղյա 11մ-ով հաղթեց «Ատլետիկոյին»՝ նվաճելով Ռամոն դե Կարանսայի անվան գավաթը - VNews
Բաժիններ

Հարոյանի «Կադիսը» հետխաղյա 11մ-ով հաղթեց «Ատլետիկոյին»՝ նվաճելով Ռամոն դե Կարանսայի անվան գավաթը

Haroyan - Հարոյանի «Կադիսը» հետխաղյա 11մ-ով հաղթեց «Ատլետիկոյին»՝ նվաճելով Ռամոն դե Կարանսայի անվան գավաթը

Մինչմրցաշրջանային պատրաստության շրջանակում «Կադիսն» ու Իսպանիայի գործող չեմպիոն «Ատլետիկոն» վիճարկեցին Ռամոն դե Կարանսայի անվան գավաթը:

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1: 41-րդ րոպեին Կարասկոն «Ատլետիկոյին» առաջ մղեց հաշվի մեջ, իսկ խաղավերջում՝ 86-րդ րոպեին, Պերեան խփեց պատասխան գնդակը: Հետխաղյա 11-մետրանոցներով «Կադիսը» հաղթեց 4-2 հաշվով:

Հայաստանի հավաքականի ու «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը մեկնարկից մասնակցեց հանդիպմանը:

«Կադիսն» իր հաջորդ խաղը կանցկացնի Լա լիգայի շրջանակում «Լևանտեի» հետ օգոստոսի 14-ին:

Հավելենք՝ Ռամոն դե Կարանսայի անվան գավաթը մինչմրցաշրջանային մրցաշար է, որն անցկացվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսին՝ սկսած 1955 թվականից: Իսպանիայում ամռանն անցկացվող ամենահեղինակավոր մրցաշարերից է՝ Թերեզա Էրերայի անվան մրցանակին ու Կոլոմբինոյի գավաթին զուգահեռ: Մրցաշարը կազմակերպում է Կադիսի քաղաքապետարանը՝ նախկին քաղաքապետ Ռամոն դե Կարանսայի պատվին: Ընդ որում՝ մրցաշարի 1962 թվականի խաղարկությունը լայնորեն տարածում գտավ ֆուտբոլային աշխարհում, քանի որ առաջիններից էր, որ ոչ-ոքի արդյունքից հետո թիմերը հաղթողին որոշեցին հետխաղյա 11-մետրանոցներով: «Կադիսի» տնային մարզադաշտը նույնպես անվանակոչված է նախկին քաղաքապետ Կարանսայի պատվին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Կադիսը» պարտվեց «Խետաֆեին», Հարոյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Կադիսի» գլխավոր մարզիչը խոսել է Հարոյանի մասին, ՀՖՖ-ի պաշտոնական էջն արձագանքել է

ՈՒԵՖԱ-ն չեղարկել է Գրիզմանի հավելյալ որակազրկումը. նա կարող է խաղալ «Միլանի» դեմ

Հարոյանը մասնակցեց «Կադիսի» հաղթանակին Բիլբաոյում (տեսանյութ)

«Կադիսը» խաղավերջում խուսափեց պարտությունից

«Կադիսի» մեկնարկային կազմը «Մալյորկայի» դեմ խաղում

«Կադիսը» խաղավերջում ձեռքից բաց թողեց հաղթանակը, Հարոյանն ամբողջական հանդիպում անցկացրեց (տեսանյութ)

«Վիլյառեալ» – «Կադիս». Մեկնարկային կազմեր

«Կադիսը» պարտվեց «Ալավեսին», Հարոյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Կադիսի» մեկնարկային կազմը «Ալավեսի» դեմ խաղում

Գրիզմանի հայրը՝ ՉԼ-ի մրցավարների մասին. «Ծաղրածուների հավաքածու»

Սիմեոնեն չի սեղմել Կլոպի ձեռքը խաղից հետո. նրանց մեկնաբանությունը (տեսանյութ)

Սիմեոնե. «Ատլետիկոն» կփորձի խնդիրներ ստեղծել «Լիվերպուլի» համար»

«Կադիսը» պարտվեց, Հարոյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

«Կադիսի» մեկնարկային կազմը «Էսպանյոլի» դեմ խաղում

Նասրիի անհավատալի գիրությունը. նա նախորդ ամիս է ավարտել կարիերան (ֆոտո)