Կաֆու․ «Ալեքսանդր-Առնոլդը կարող է նվաճել «Ոսկե գնդակը» - VNews
Բաժիններ

Կաֆու․ «Ալեքսանդր-Առնոլդը կարող է նվաճել «Ոսկե գնդակը»

Աշխարհի կրկնակի չեմպիոն բրազիլացի Կաֆուն հավատացած է, որ Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է նվաճել անհատական ամենահեղինակավոր մրցանակը՝ «Ոսկե գնդակը»։

«Ես կարծում եմ՝ Ալեքսանդր-Առնոլդը լավագույններից է աշխարհում, ավելի ճիշտ՝ կասկած չունեմ, որ այդպես է։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, կարող եմ ասել՝ ունի նույն հատկությունները, ինչպես ես։ Նա մեծ ներուժ ունի, ուժեղ ու հմուտ է։ Նա առաջ է տանում խաղն ու իսկապես գոլեր է ստեղծում «Լիվերպուլի» համար։

Ես կասեի՝ նա բրազիլական բնազդ ունի։ Իմ խորհուրդը նրան շատ պարզ է․ պարզապես շարունակիր անել այն, ինչ անում ես վերջին տարիներին։ Ալեքսանդր-Առնոլդը չպետք է փոխի իր խաղաոճը։ Եթե անգան նա սխալվի, պետք է շարունակի խաղալ այնպես, ինչպես խաղում է։

Ես կարծում եմ՝ նա ունի այն ամենը, ինչ պահանջվում է՝ «Ոսկե գնդակին» արժանանալու համար։ Մենք պետք է կոտրենք այն կարծրատիպը, որ «Ոսկե գնդակին» արժանանում են միայն հարձակողական ոճի ֆուտբոլիստներն ու գոլահարները։ Մարդիկ պետք է տեսնեն, որ պաշտպանները նույնպես այնքան կարևոր են, որքան հարձակվողները»,- goal.com-ը փոխանցում է Կաֆուի խոսքը։

Նշենք, որ 2018-19 մրցաշրջանից մինչև այժմ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» կազմում դարձել է 28 գոլային փոխանցման հեղինակ։

Մանե․ «Մեր նպատակն ամենասկզբից էլ եղել է Պրեմիեր լիգայում չեմպիոնություն նվաճելը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վան Դեյկն ասել է՝ ով է ամենաբարդ մրցակիցը, որի դեմ խաղացել է

CIES. Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կիջնի 28 տոկոսով

Ո՞ր թիմերին են երկրպագում հայտնի մարդիկ. VNews-ի Quiz-ը

Գյունդողան․ «Նորմալ կվերաբերվեի «Լիվերպուլի»՝ չեմպիոն վաղաժամ հռչակվելուն»

Հալանդն ու Մանեն «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախներն են

Կլոպ. «Կորոնավիրուսը խանգարեց մեզ լավ պատրաստվել «Ատլետիկոյի» դեմ խաղին»

Կլոպ. «Արտասվեցի, երբ տեսա, թե ինչպես են բժիշկները երգում You will never walk alone»

«Նույնիսկ Մեսին չի կարող համեմատվել Նեյմարի հետ». Կաֆու

The Guardian․ ԱՊԼ-ի մրցաշրջանի լավագույնները

«Լիվերպուլը» միանում է «Ռեալին» ու «Բարսելոնային»՝ Ա սերիայի աստղին գնելու պայքարում

Միլները կազմել է կարանտինի խորհրդանշական հավաքականը (տեսանյութ)

Ռակիտիչ․ «Կլոպը ներկա պահին գերազանցում է Գվարդիոլային»

Ֆաբրեգաս․ «Ալոնսոն աղաչում էր «Լիվերպուլից» տեղափոխվել «Արսենալ»

Ստեռլինգը խոսել է իր ամենասիրելի ակումբի մասին

Ժոել Մատիպ. «Բոլորն ուրախանում էին, իսկ ես նստած էի տխուր Մեսիի հետ»

Մոհամեդ Սիսոկո. «Զիդանը 2 թոփ տրանֆեր է իրականացնելու»