fbpx

«Քաղաքաբնակները կփորձեն մերժել արիստոկրատներին». Անգլիայի Սուպերգավաթ. «Ման.Սիթի»-«Չելսի». Խաղից առաջ

  • Քոմյունիթի Շիլդ
  • Օգոստոսի 5, 18:00
  • «Ուեմբլի» մարզադաշտ, Լոնդոն
  • «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի»

Եվրոպական ակումբային մրցաշրջանի մեկնարկին մնացել են հաշված օրեր: Արդեն առաջիկա օրերին բացումը կազդարարեն (ավանդույթի համաձայն) Անգլիայում: Երկրի Սուպերգավաթի շրջանակում իրար հետ կմրցեն գերհզոր «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»: Երկու թիմերի համար տարբեր կերպ դասավորված բարդ մրցաշրջանից, Աշխարհի առաջնությունից ու տրանսֆերային փոթորկից հետո թիմերը պատրաստվում են հանդիպմանը: Ի՞նչ կարգավիճակում:

«Մանչեսթեր Սիթի»

Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» նախորդ մրցաշրջանում ավելի քան ուժեղ էր մրցակիցներից: Ներքին առաջնությունում «քաղաքաբնակները» հենց առաջին տուրից հաստատեցին իրենց նկրտումները: Պարզից էլ պարզ էր, որ տրանսֆերային շուկայում այդքան մեծ գումար ծախսած թիմը, չէր կարող պայքարել 2-րդ կամ 3-րդ տեղի համար:

Չնայած դրան, մանչեսթերյան թիմը մեծ ջանքեր գործադրեց պաշտպանությունն ամրապնդելու համար, սակայն խնդիրները միևնույնն է, չշտկվեցին: Ո’չ Բենջամին Մենդին, ո’չ Դանիլոն, ո’չ Կայլ Ուոքերը չփակեցին պաշտպանության բացերը: Այդ նպատակով ձմռանն էլ գնված Այմերիկ Լապորտը նույնպես չկարողավ փրկել թիմին ՉԼ-ում պայքարը վաղաժամ լքելուց:

Թեպետ թիմը չկարողացավ Եվրոպայում գնալ առաջ, բայց առաջնությունում ամեն ինչ օրինաչափ էր: Դեպքից դեպք մյուս թիմերը փորձում էին մրցակցություն առաջարկել, սակայն անօգուտ էր: Սիթին 38 խաղiց 32-ում հաղթանակ է տարել, պարտություն է կրել միայն 2 անգամ, հավաքել 100 միավոր և խփել 106 գնդակ: Ընդ որում այդ պարտություններից առաջինը «Սիթին» կրել է միայն 2018 թվականի հունվարին «Լիվերպուլի»  հետ էպիկ խաղում:

Այս՝ 2018/2019 մրցաշրջանի նախապատրաստական շրջանում Գվարդիոլայի թիմը փողերը քամուն չի տվել: Ու եթե հաշվի առնենք, որ տրանսֆերային պատուհանի փակվելուն մնացել է շատ քիչ ժամանակ, դժվար էլ լուրջ տրանսֆեր իրականացնի: «Մանչեսթեր Սիթին» սահմանափակվել է 60 միլիոն ֆունտով Ռիհադ Մահրեզի տրանսֆերով:

«Չելսի»

Ռոման Աբրամովիչի թիմը 2017/2018 մրցաշրջանի նախապատրաստական շրջանում հասցրեց կատարել մի քանի հետաքրքիր տրանսֆեր, որոնք բազում հարցեր ու խնդիրներ առաջացրեցին: Մասնավորապես «Ռոմայից» գնվեց Անտոնիո Ռուդիգերը, սակայն գերմանացի պաշտպանը հիմնական կազմի խաղացող այդպես էլ չդարձավ: Նույնը կարելի է ասել Թիեմուե Բակայոկոյի մասին, ում համար «Մոնակոն» ստացավ 40 միլիոն ֆունտ: Ալվարո Մորատան գնվեց որպես թիմի հիմնական հարձակվող Դիեգո Կոստայի մրցակից, սակայն Կոստան չցանկացավ վերադառնալ ակումբ:

Այդպես թիմը սկսեց առաջնությունը հոգեբանական բարդ իրավիճակում: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Անտոնիո Կոնտեի ու երկրպագուների նյարդերը ջղաձգված էին: Ալվարո Մորատան մեկնարկում լավն էր, սակայն ամանորից հետո Մորատան միայն 1 գնդակ խփեց 2018 թվականի ընթացքում: Ամբողջ հունվար-փետրվար-մարտ ամիսներին «Չելսին» տարավ միայն 3 հաղթանակ: 22-րդ տուրի դրությամբ «Չելսին» գրավում էր երկրորդ տեղը, սակայն հաջորդ 16 տուրերի ընթացքում այնքան թույլ հանդես եկավ, որ անգամ լքեց լավագույն քառյակը:

Նոր մրցաշրջանից առաջ «Չելսին» կատարել է առայժմ մեկ ձեռքբերում՝ թիմ հրավիրելով Ժորժինյոյին «Նապոլիից»: Սակայն փոխարենը թիմում կատարվել է մարզչական անհասկանալի փոփոխություն: Մի իմպուլսիվ իտալացուն փոխարինել է մյուսը: Սակայն Մաուրիցիո Սարին Անտոնիո Կոնտեի հետ համեմատած համառ չէ ու գիտի ինչպես աշխատել: Նրան կարող է խանգարել միայն իր բնավորությունը:

Եվ ուրեմն…

Ենթադրելի է, որ ակումբները սկսելու են մի փոքր զգուշավոր, ուստի առաջին կեսում գուցե և հաղթող չլինի, ու ամեն ինչ կվճռվի երկրորդ կեսում, անգամ լրացուցիչ ժամանակում: Մյուս կողմից էլ այս թիմերի խաղը դժվար է պատկերացնել առանց գոլերի, ու հատկապես մրցաշրջանի առաջին խաղում, երբ բոլորն այդքան կարոտել են պրոֆեսիոնալ ֆուտբոլը, դժվար է երկու թիմերին էլ հետ պահել գոլ խփելու ցանկությունից: Welcome back, անգլիական խենթ ֆուտբոլ!

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Բելյերինի մոտ խաչաձև կապանների պատռվածք է

Ինչո՞ւ ոչ «Ռեալ». Ազարը բացատրել է, թե ինչու է ցանկանում հեռանալ «Չելսիից»

Մորատայի տեղափոխության մանրամասները «Ատլետիկո»

Ունայ Էմերի. «Առջևում դեռ շատ խաղեր կան, որտեղ Օզիլը կարող է մեզ պետք գալ»

Հիգուայինը հրաժեշտ է տվել «Միլանի» ֆուտբոլիստներին

Հեկտոր Բելյերինը ծնկի վնասվածք է ստացել և հնարավոր է բաց թողի 9 ամիս

Անհավատալի ցուցանիշ՝ կապված «Մանչեսթեր Սիթիի» մասնակցությամբ այսօրվա խաղի հետ

«Ման․ Սիթին» թոփ-5 լիգաների առաջին թիմն է այս մրցաշրջանում, որ արդեն 100 գոլ է խփել

«Լիվերպուլը» կրկին զգում է «Ման․ Սիթիի» «շնչառությունը»․ «քաղաքայինների» հերթական 3 միավորը (տեսանյութ)

Ապացույց, որ Գոնսալո Հիգուայինն արդեն շատ շուտով կդառնա «Չելսիի» ֆուտբոլիստ

«Մոտ էի մահանալուն, երբ բացեցի կափարիչը»․ Մոուրինյոն՝ ուշագրավ դեպքի մասին

«Չելսին» 100 մլն ֆունտ է առաջարկել Կոուտինյոյի տրանսֆերի համար

«Չելսին» համաձայնվել է Ազարի տրանսֆերը վաճառել «Ռեալին»

«Արսենալին» պարտվելուց հետո Սարին «ոչնչացրել» է «Չելսիի» ֆուտբոլիստներին

Ունայ Էմերի․ «Արսենալին» անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել»

Լոնդոնյան դերբիում ուժեղ գտնվեց «Արսենալը». «Չելսին» ոչնչով չտպավորեց (տեսանյութ)