«Քաղաքականություն ֆուտբոլո՞ւմ. չեմ լսել». Ինչպե՞ս Էրդողանի թիմը հասավ Եվրոպա - VNews
Բաժիններ

«Քաղաքականություն ֆուտբոլո՞ւմ. չեմ լսել». Ինչպե՞ս Էրդողանի թիմը հասավ Եվրոպա

0604152463231 web tete - «Քաղաքականություն ֆուտբոլո՞ւմ. չեմ լսել». Ինչպե՞ս Էրդողանի թիմը հասավ Եվրոպա
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 07:41

-

-

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում գրանցվեց մեծագույն սենսացիա։ Թիմ, որն առաջին երկու տուրերում կառուցողական ֆուտբոլից հեռու էր նույնքան, որքան մեզանից յուրաքանչյուրս՝ տիեզերագնացությունից, հանկարծ հավաքվեց ու տանը «ծնկեց» «Մանչեսթեր Յունայթեդին»։ Եվ դա այն դեպքում, որ Սուլշերի թիմն առաջին երկու տուրերում պարզապես պատռել էր իր ավելի զորեղ (ՊՍԺ) և կարգապահ («Լայպցիգ») մրցակիցներին։ Ովքեր դիտել են խաղը, կհամաձայնեն, որ «Իստանբուլ Բաշակշեհիրն» իր խաղային որակներով չէր գերազանցում անգլիացիներին։ Պաչզապես այդ օրը «կարմիր սատանաները» որոշեցին ֆուտբոլ չխաղալ ու հաղթանակ տալ «Իստանբուլին»։

Որքան էլ ասենք, որ ոչ թե ստամբուլյան թիմն էր այդ օրը լավը, այլ «Յունայթեդն» էր ահավոր, փաստը մնում է փաստ։ Գործնականում՝ մեծ ֆուտբոլում դեռ լուրջ քայլեր չկատարած ակումբը սեփական հարկի տակ հաղթեց իրենից կարգով 1000 անգամ բարձր թիմին։ Թուրքական Սուպերլիգայի վերջին 7 մրցաշրջանները որ թերթեք, վերջինում (կամ առաջինում, նայած որ կողմից նայեք) ստամբուլյան այս թիմին չեք գտնի, որովհետև մինչև այդ ուժեղագույնների դիվիզիոնում չէր խաղում։

Պատմություն և մենեջմենթ

Հեռավոր 1990 թվականին ֆուտբոլային ընտանիքը համալրեց «Իստանբուլ Բույուկշեհիր Բելեդիեսպոր» ակումբը։ 24 տարի թիմը թուրքական ֆուտբոլի նկուղներում էր «բնակվում», բայց 2014 թվականին 7 թուրք էրդողանական բիզնեսմեն սկսեցին ներդրումներ անել ակումբում։ Նախ արվեց ռեբրենդինգ, ու թիմը սկսեց կոչվել «Իսպամբուլ Բաշակշեհիր»։ Տարիների ընթացքում պետական (Էրդողանի) ու մասնավոր (Էրդողանի ընկերների) փողերով  «Իստանբուլ Բաշակշեհիրի» կազմը սկսեցին համալրել ոչ վաղ անցյալի անվանի ֆուտբոլիստներ (Ռոբինյո, Մարտին Շկրտել, Արդա Թուրան, Գաել Կլիշի): Այսօր առավել հայտնի տղաներից են ԱՊԼ-ում մեծ անուն հանած Դեմբա Բան ու Ռաֆայելը։

Ներդրումներից զատ, ակումբում լուրջ ուշադրություն են դարձնում երիտասարդության վրա։ Ռոմայում Հենրիխ Մխիթարյանի թիմակից Չենգիզ Ունդերը «Ռոմա» տեղափոխվեց հենց «Իստանբուլից» 14 միլիոն եվրոյի դիմաց։ Դրանից մեկ տարի առաջ նա ակումբին արժեցել էր 3 անգամ էժան։ Թուրքիայում մարզական վերլուծաբանները գրում էին/են, որ «Իստանբուլ Բաշակշեհիրը» լուրջ մենեջմենթ է անում. թիմ են հրավերվում այն ֆուտբոլիստները, որոնք «Գալաթասարայի», «Ֆեներբահչեի» ու «Բեշիկթաշի» պահեստայինների նստարանին չէին հասնի։

Ներդրումներ եղան, այո։ Նոր, թոփ ֆուտբոլիստներ, հին աստղեր եկան՝ անկասկած, բայց միևնույնն է. միայն փողով հնարավոր չէ մտնել ֆուտբոլ։ Նախորդ տարի, երբ «Իստանբուլ Բաշակշեհիրը» դարձավ Թուրքիայի չեմպիոն, թիմն ամենաքիչ հաճախելիություն ունեցող ակումբն էր Ստամբուլում։  «Ֆեների» խաղերին, օրինակ, հաճախում էր, նվազագույնը 30-35 հազար երկրպագու, «Իստանբուլ Բաշակշեհիրի» խաղերին՝ դրա տասնապատիկով քիչ։ Եվրոպական խաղերին, այո, ստադիոնը լեցուն է լինում մինչև վերջ, բայց ներքին ասպարեզի խաղերում՝ մարդ չկա ստադիոնում։ «Ստամբուլյան» մեծ եռյակն էլ առանձնապես մեծ «Իստանբուլ Բաշակշեհիրին» որպես լուրջ մրցակից չի համարում։

Ֆանատական տեսանկյունից այդ տարբերությունն առավել քան ակներև է։ Օրինակ, «Ֆեներբահչեի», «Գալաթասարայի» ու «Բեշիկթաշի» ֆաները շատ ռադիկալ են։ Որոշ ժամանակ առաջ, երբ Թուրքիայում մտցվեց «երկրպագուական անձնագիր» կոչվածը, ֆան ակումբները գժված էին, անցկացնում էին լուրջ ցույցեր, լինում էին բախումներ։ Թշնամի-մրցակից ակումբների ֆաները 2016-ին անգամ միացել էին Էրդողանի դեմ քաղաքական հեղաշրջման օրերին։ Իսկ «Իստանբուլ Բաշակշեհիրի» պաշտոնական ֆան-ակումբի ներկայացուցիչը «մեղմիկ, հեզաճկուն» հայտարարություն արեց, որտեղ նշեց, որ «Իստանբուլ Բաշակշեհիրը» դեմ է ամեն տեսակ բռնություններին։ Սպորտը պետք է հեռու լինի քաղաքականությունից»։ Ու այստեղ՝ face palm:

giphy 24 - «Քաղաքականություն ֆուտբոլո՞ւմ. չեմ լսել». Ինչպե՞ս Էրդողանի թիմը հասավ Եվրոպա

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Հայտնի են Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի եզրափակիչների մրցավարների անունները

Այդ որոշման պատճառով «Մանչեսթեր Յունայթեդից» հարկավոր է 6 միավոր հանել». Սինկլեյր

«Մանչեսթեր Սիթին»՝ Պրեմիեր լիգայի հաղթող. «Յունայթեդը» պարտվեց «Լեսթերին» (տեսանյութ)

Կավանին երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Ստրկությունից Հռոմի գայլերի ոհմակ». «Ռոմայի» ֆուտբոլիստի դժոխային ճանապարհը

«Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ տոնեց՝ հետաձգելով «Սիթիի» չեմպիոնությունը (տեսանյութ)

90 մլն եվրո․ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկով դիմել է Դորտմունդի «Բորուսիային»

Հրաժարվել 15-ական մլն եվրոյից և ոչ միայն․ Սուպերլիգան լքած 12 ակումբից 9-ը համաձայնության է եկել ՈՒԵՖԱ-ի հետ

Մխիթարյանը՝ Եվրոպա լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականում

Էմերին բացառիկ նվաճման է հասել եվրագավաթներում

ԵԼ. «ՄՅՈՒ»-ն պայքարից դուրս է թողնում Մխիթարյանի «Ռոմային», «Վիլյառեալը»՝ եզրափակիչում (տեսանյութ)

«Ռոմա» – «Մանչեսթեր Յունայթեդ». Մեկնարկային կազմեր

Նույն երկրի թիմերի եզրափակիչները ՉԼ-ում․ Դիտարժանության պակա՞ս, թե՞ անսահման դրամա․ ի՞նչ է եղել նախկինում

«Ռոմայի» հայտացուցակը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» հետաձգված խաղի ժամանակացույցը

Ժոզե Մոուրինյոն՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ. Է հետո՞, բա վե՞րջը