Քաղաքապետարանից հաստատում են. Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի հիմնանորոգումը անհնար է - VNews
Բաժիններ

Քաղաքապետարանից հաստատում են. Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի հիմնանորոգումը անհնար է

Ինչպես արդեն հայտնել ենք, մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնանորոգումը հնարավոր չէ իրականացնել։

Այս տեղեկությունը VNews-ին հաստատեցին Երևանի քաղաքապետարանից։ Իսկ պատճառը կառույցի սեյսմակայունությունն է։

Այս պահին քննարկումներ են ընթանում նոր դպրոցի կառուցման շուրջ. դիտարկվում է թե՛ ներկայիս, թե՛ նոր տեղանքներ։ Քննարկումներին մասնակցում են մասնագետները ու համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները։ Որոշակի փուլին ակնկալվում է ներգրավել նաև Ա. Ազարյանի դպրոցի ղեկավարությանը։

Հարցին, թե ինչ ժամկետներում կկառուցվի նոր շենքը, քաղաքապետարանից խուսափեցին կոնկրետացնել ու ընդգծեցին, որ հնարավորինս ողջամիտ ժամկետներում։

Սերոբյանը նաև հայտարարել էր, որ նոր նախագծի համար, իր տեղեկությունների համաձայն, առանձնացվելու է շուրջ 500 մլն. դրամ։ Քաղաքապետարանից հայտնեցին, որ առայժմ նոր որոշում չկա։ Այսինքն՝ հիմնանորոգման համար նախապես հատկացված գումարի չափը չի փոփոխվել դեռևս (150 մլն. դրամ)։ Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում այն կվերանայվի։

Լուսանկարը՝ 4plus.org-ի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: