Քաղցկեղն ու ԵՎՐՈ-ն հաղթելու ակներև օրինակ. Մահին «ոչ» ասած Ֆրանչեսկո Աչերբիի պատմությունը - VNews
Բաժիններ

Քաղցկեղն ու ԵՎՐՈ-ն հաղթելու ակներև օրինակ. Մահին «ոչ» ասած Ֆրանչեսկո Աչերբիի պատմությունը

1003806519 - Քաղցկեղն ու ԵՎՐՈ-ն հաղթելու ակներև օրինակ. Մահին «ոչ» ասած Ֆրանչեսկո Աչերբիի պատմությունը

2019 թվականի աշնանը Իտալիայի հավաքականը բարեգործական այցով մանկական հիվանդանոցում էր։ «Չեսկո, գնացինք, մենք ընթրիքից կուշանանք», – այդպես Ֆրանչեսկո Աչերբիին կանչում էր Իտալիայի ընտրանու մարզչի օգնական Ջանլուկա Վիալին։ «Լացիոյի» պաշտպանը, սակայն, հրաժարվեց միանալ թիմակիցներին, քանի որ ցանկանում էր ժամանակ անցկացնել բոլոր երեխաների հետ անխտիր։ Այդ երեկո նա, թեպետ մնաց սոված, բայց դարձավ երջանիկ, քանի որ նա շատ լավ գիտեր՝ ինչ է նշանակում գամվել անկողնուն ու պայքարել քաղցկեղի դեմ։ Աչերբին այդ չարաբաստիկ հիվանդությունը հաղթահարել է 2 անգամ։

«Ես հայր կարո՞ղ եմ դառնալ, բժի՛շկ», – դա առաջին հարցն էր, որն Աչերբին տվեց բժշկական կենտրոնում, երբ 2013 թվականին նրան հայտնեցին սարսափելի ախտորոշումը՝ ամորձիների քաղցկեղ։ Բժիշկը նրան ասաց, որ հիվանդությունը դեռ սկզբնական շրջանում է, անհանգստանալու առիթ չկա։ Վիրահատության հաջորդ օրը Աչերբին արթնացավ ու իմացավ, որ բժիշկները դիմել են կտրուկ քայլի ու հեռացրել են ամորձիներից մեկը։ Նրանք խոստացան, որ կարճ ժամանակ անց Աչերբին կվերադսռնա խաղադաշտ, միայն անհրաժեշտ է անցնել վերականգնողական կարճ կուրս։

1003067410 960x640 - Քաղցկեղն ու ԵՎՐՈ-ն հաղթելու ակներև օրինակ. Մահին «ոչ» ասած Ֆրանչեսկո Աչերբիի պատմությունը

Նրանք չխաբեցին. ընդամենը 2 ամիս անց հսկա կենտրոնական պաշտպանն արդեն դաշտում էր։ Գուցե ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակը բավարար էր, սակայն հոգեպես Աչերբին ջախջախված էր. հետվիրահատական շրջանում նրանից բաժանվել էր իր հարսնացուն՝ Վալերիան։ Աչերբիի համար ցավալին այն էր, որ բաժանման պատճառը ոչ թե հիվանդությունն էր, այլ ֆուտբոլիստի վարած ապրելակերպը։ 2012 թվականին Աչերբին համալրեց «Միլանի» կազմը և սկսեց վարել գիշերային կյանք։ «Միլանի» այն ժամանակվա դարպասապահ Քրիստիան Աբիատին իր նոր թիմակցին տվել էր «խելագար» մականունը՝ գիշերային ակումբների մշտական հաճախորդ լինելու և արբած վիճակում մեքենաներ վարելու համար։

Ֆուտբոլիստը հասկանում էր, որ կործանում է իր կյանքը, սակայն այն մարդը, այն միակ մարդը, որը կարող էր նրան հրամայել կանգ առնել, այլևս իր հետ չէ. 2011 թվականին Աչերբին կորցրել էր հորը։ «Ես հույս ունեմ, որ չեմ մահանա ու կտեսնեմ քո նորամուտը Ա սերիայում», – հաճախ կրկնում էր Աչերբի ավագը՝ Ռոբերտոն։ Նա ուներ սրտի լուրջ խնդիր ու կյանքից հեռացավ 50-ը նոր բոլորած, բայց երկինք համբարձվեց որդու նորամուտը տեսնելուց հետո։ 2011 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանչեսկոն դաշտ դուրս եկավ «Կիևոյի» կազմում։ Ռոբերտո Աչերբին մահացավ մեկ ամիս անց։ Հոր մահը Ֆրանչեկո Աչերբին շատ ծանր էր տանում։ «Հայրս փոքր տարիքից միշտ նախատում էր ինձ, նույնիսկ զզվեցնում։ Նա քննադատում էր ոչ միայն ինձ, այլև մարզիչներիս։ Սակայն, եթե չլիներ նրա նախատինքը, ես հիմա հաստատ C սերիայում խաղալիս կլինեի կամ էլ կյանքս կկապեի ալկոհոլի շշին։ Նրա մահը ահավոր ծանր էր ինձ համար», – պատմում է Աչերբին։

Screen Shot 2021 09 28 at 21.40.29 960x602 - Քաղցկեղն ու ԵՎՐՈ-ն հաղթելու ակներև օրինակ. Մահին «ոչ» ասած Ֆրանչեսկո Աչերբիի պատմությունը

Մեր ընտրանին.

«Միլան» տեղափոխությունն ու հրավերն Իտալիայի հավաքական չշտկեցին Աչերբիի կյանքը։ Նա շարունակում էր ժամանակ անցկացնել գիշերային ակումբներում ու ալկոհոլ օգտագործել։ Նման անբռնազբոս կյանքը նրան «Միլանից» իջեցրին «Սասուոլո», որտեղ խաղալու ժամանակ էլ նա իմացավ իր ծանր ախտորոշման մասին։ Բժիշկների պնդմամբ՝ բնակչության միայն 2 տոկոսի մոտ է հիվանդությունը կրկնվում։ Դրանից ոգևորված, Աչերբին վերականգնվելու վերջին փուլում վերադարձավ ալկոհոլին ու կայֆերին։ Ամեն ինչ այդպես էլ կլիներ, եթե նրա դոպինգ ստուգումը չտար դրական պատասխան. 2013 թվականի դեկտեմբերին նրա օրգանիզմում հայտնաբերվեց գոնադոտրոպին, որը ակտիվացնում է տեստեստերոնի հորմոնը, ինչն արգելված խթանիչ էր համարվում։

Աչերբիին որակազրկեցին, սակայն կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ գոնադոտրոպինն օրգանիզմում հայտնաբերվում է միայն քաղցկեղի կրկնման դեպքում։ Աչերբին հասկացավ, որ այս անգամ պետք է լրջորեն ապաքինվել. նա կորցրեց մազերը, ախորժակը, տառապում էր սարսափելի ցավերից, որոնք հաղթահարելը բարդ էր. Աչերբին շաբաթներով փակվում էր սենյակում ու առավոտից երեկո նայում էր իր սիրելի սերլիաը՝ «Doctor House»-ը։ Բառի ամենաուղիղ իմաստով Չեսկոյին ապրելու իմաստ տվեց մի հեռախոսազանգ։ «Մի օր զանգ ստացա։ Պատասխանելուց մի քանի վայրկյան անց կարկամել էի. Ջորջ Վեան էր ինձ զանգում, որի նկարները մանուկ ժամանակ զարդարում էին սենյակիս պատերը»,-արցունքակալած աչքերով պատմում է Աչերբին։

843458 20402445 2560 1440 960x540 - Քաղցկեղն ու ԵՎՐՈ-ն հաղթելու ակներև օրինակ. Մահին «ոչ» ասած Ֆրանչեսկո Աչերբիի պատմությունը

Պաշտպանը 4 անգամ ենթարկվեց քիմիաթերապիայի։ Մի քանի շաբաթ ամորֆ կյանքով ապրելուց հետո Աչերբին հասկացավ, որ կործանվում է, ու մի ակնթարթում ամեն ինչ փոխվեց։ «Հորս մահից հետո ես սարսափելի վիճակում էի, թեպետ իրավունք չունեի այդպիսի վիճակում հայտնվելու։ Կարծես մոռացել էի՝ հանուն ինչի էի խաղում ու պայքարում։ Ես սկսեցի խմել։ Հավատացեք՝ ես կխմեի ամեն ինչ, ինչ կլիներ իմ բաժակի մեջ։ Պարադոքսալ կարող է հնչել, բայց քաղցկեղը փրկեց իմ կյանքը։ Իմ առաջ ծառացավ մի բան, որը ես պետք է հաղթահարեմ։ Ես սկսեցի նորից սիրել կյանքը, որից գրեթե հոգնել էի», – ասում է Աչերբին։

Բժշկական կենտրոնից դուրս գրվելուց հետո Աչերբին լրիվ ուրիշ մարդ դարձավ։ Նա դիմեց հոգեբանին, որը նրան օգնեց հաղթահարել հոր մահն ու շարժվել առաջ։ Դաշտ վերադառնալուց հետո Աչերբին ամեն օր իր մարզաշապիկի տակ կրում է մեկ այլ շապիկ, որտեղ գրված է «Ciao Papa»: Այն նվիրել է «Կիևոյում» Աչերբիի թիմակից Ստեֆանո Սորենտինոն։ Շապիկը բոլորին ցույց տալու հնարավորություն ընձեռվեց 2012 թվականի հունվարին՝ «Սիրենայի» հետ խաղում։ Աչերբին դարձավ գոլի հեղինակ ու շտապեց գոլը տոնել՝ բոլորին ցուցադրելով շապիկը։

rue236f0a24c5 - Քաղցկեղն ու ԵՎՐՈ-ն հաղթելու ակներև օրինակ. Մահին «ոչ» ասած Ֆրանչեսկո Աչերբիի պատմությունը

Նոր կյանքով ապրող Աչերբին այլևս ալկոհոլին մոտ չի գնում, գիշերային ակումբների տեղը մոռացել է և կենտրոնացած է միայն ֆուտբոլի վրա։ 2015 թվականին Աչերբին քիչ էր մնում գերազանցել լեգենդար Խավիեր Զանետիի՝ անընդմեջ հանդիպումների ռեկորդը։ Պատմական ցուցանիշը գրանցելուն չբավարարեց 14 հանդիպում. 148-րդ անընդմեջ խաղում «Գուլիվեր» պաշտպանը կարմիր քարտ ստացավ։ Նման ձգտման ու անմնացորդ նվիրումի համար Աչերբին ստացավ «առյուծ» մականունը։ Կենդանիների արքայի պատկերը զարդարում է ֆուտբոլիստի կրծքավանդակը, իսկ սոցցանցերում գլխավոր ավատարում Աչերբիի գրկում Էլիա անունով փոքրիկ տղա է, որը մահացել է քաղցկեղից։

Ախտորոշումը հաղթահարելուց հետո Աչերբին իր պարքտն է համարում ամենօրյա պայքարը չարաբաստիկ ու մահաբեր հիվանդության դեմ։ Շաբաթն առնվազն 1 անգամ նա այցելում է մանկական կենտրոններ, զրուցում երեխաների հետ։ Իր ամենամսյա աշխատավարձի 5%-ը նա նվիրում է բարեգործությանը։ 2017 թվականին Աչերբին նախաձեռնեց մեծ դրամահավաք, որին մասնակցեցին մի շարք այլ ֆուտբոլիստներ՝ Լորենցո Պելեգրինին, Մատեո Պոլիտանոն, Ստեֆանո Սենսին, Դոմենիկո Բերարդին և այլք։ Այդ ակցիաները շարունակվում են մինչև այսօր և անցկացվում են տարբեր քաղաքներում։

francesco acerbi lazio 2019 20 leweje3efyfk1flln49cy3zt8 960x540 - Քաղցկեղն ու ԵՎՐՈ-ն հաղթելու ակներև օրինակ. Մահին «ոչ» ասած Ֆրանչեսկո Աչերբիի պատմությունը

2018 թվականին Աչերբին հասավ իր նպատակին՝ վերադառնալով ազգային հավաքական։ Ռոբերտո Մանչինին տեղ գտավ Աչերբիի համար ԵՎՐՈ 2020-ի վերջնական հայտացուցակում։ Հին աշխարհամասի ստուգատեսին «Լացիոյի» պաշտպանը դաշտ դուրս եկավ 3 անգամ ու դարձավ «Սկուադրա Աձուրայի» ամենակարևոր ասիստի հեղինակ՝ գնդակ մատակարարելով Մատիա Պեսինային Ավստրիայի հետ 1/8 եզրափակիչ բարդագույն խաղում։ Ամենից շատ Աչերբիի համար անհանգստանում է նրա ընտրյալը՝ Կլաուդիան։ 33-ամյա ֆուտբոլիստը ունի նոր խթան՝ գերազանց ֆուտբոլ ցուցադրելու համար։ Նա դաշտ է դուրս գալիս հանուն իր գեղեցկուհու և նորածին երեխայի, որը ծնվել է սեպտեմբերի 14-ին։

Ընդամենը 8 տարի առաջ Աչերբին չէր ցանկանում ապրել ու զարգանալ, գերադասում էր դեպրեսիան դատարկել ալկոհոլի բաժակի մեջ, բայց նա ամենաբարդ խնդիրները հաղթահարելու ամենավառ օրինակն է։ Նույնիսկ երբ չի լինում ապրելու ցանկություն, միշտ հայտնվում է երևույթ, որը հաղթահարելը դառնում է կյանքի իմաստ։ Աչերբիի պարագայում դա մահաբեր քաղցկեղն էր։

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոման» չի ծրագրում առաջիկայում հեռացնել Մոուրինյոյին

Պիոլին՝ «Լիվերպուլի» դեմ խաղի մասին. «Դա պետք է «Միլանի» երեկոն լինի»

Իբրահիմովիչը՝ Մեսիի ու Ռոնալդուի մասին

Ձերբակալվել է «Սամպդորիայի» նախագահը

Կուադրադոյի ու Չալհանօղլուի գոլերն անկյունայինից կատարած հարվածով (տեսանյութ)

«Յուվենտուսը» հաղթեց ու մտավ եվրագավաթային գոտի (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ռոման» խոշոր հաշվով պարտվեց «Ինտերին», Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Ռոմա» – «Ինտեր». Մեկնարկային կազմեր

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր տրանսֆերային նպատակը հունվարին

«Միլանը» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպանի ծառայություններով

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մխիթարյան. «Ինձ շատ դուր է գալիս իմ նոր խաղային դիրքը»

Զլատան. «Քանի որ Պիոլին նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ, ես էլ կկնքեմ»

«Միլանը» հաղթեց «Ջենոային», «Նապոլին» ոչ-ոքի խաղաց «Սասուոլոյի» հետ (տեսանյութ)

«Ռոման» նվազագույն հաշվով պարտվեց «Բոլոնիային», «Ինտերը» հաղթեց «Սպեցիային» (տեսանյութ)