«Կախարդ-ֆուտբոլիստը»․ Երազում տեսնում է ապագան ու գոլ խփում «Ռեալին» - VNews
Բաժիններ

«Կախարդ-ֆուտբոլիստը»․ Երազում տեսնում է ապագան ու գոլ խփում «Ռեալին»

fashion sakala zambia 184o894czicil1lp131mcb2hie - «Կախարդ-ֆուտբոլիստը»․ Երազում տեսնում է ապագան ու գոլ խփում «Ռեալին»

Օրերս շոտլանդական «Ռեյնջերսը» ընկերական խաղ անցկացրեց Մադրիդի «Ռեալի» հետ։ «Ռեյնջերները» հաղթեցին 2։1 հաշվով, իսկ շոտլանդացիների կազմում իր առաջին գոլը խփեց Ֆեյշն Սակալան։

Զամբիացին երկար ճանապարհ է անցել մինչև այս հանդիպումը, զբաղվել է որսորդությամբ, երազում տեսել ապագան, երկրպագել է «Ռեալին» ու հիացել Կրիշտիանու Ռոնալդուի խաղով։

Զամբիացի որսորդը

 Ֆեյշնը ծնվել է Զամբիայում ՝ Մալավիին սահմանակից փոքրիկ գյուղում։ Շատ աղքատ ընտանիքում է մեծացել, որի համար, սակայն, երբեք չի ամաչել։ Ընտանիքում սննդի պակասության պատճառով Սակալան գնում էր որսի․

«Ես իմպալաներ (աֆրիկյան այծքաղ-խմբ․) ու ճագարներ էի որսում։ Մեր շներն ինձ շատ էին օգնում։ Ինչ-որ պահի մենք 18 որսորդական շուն ունեինք։ Ամեն օր որսին 6-7 ժամ էի տրամադրում։ Այդպիսին էր իմ իրականությունը։ Երբ դու աղքատ ես, արագ ես սովորում գոյատևել։ Միայն զղջում եմ, որ չէի կարողանում պատշաճ ուշադրություն դարձնել դպրոցին։ Երբ սոված ես, դժվար է կենտրոնանալ»,- պատմում է Սակալան։

Ընտանիքում նրան անվանում էին «կապիտան», քանի որ ինքն էր փրկում հարազատներին սովամահ լինելուց։

Հոր մասին խոսելիս Ֆեյշնը շատ բան չի պատմում, միայն նշում է, որ նրան չի մեղադրում ընտանիքի թշվառության ու աղքատ ապրելակերպի համար։ Ընդհակառակը, զամբիացին պատմում է, որ հենց նա է իրեն ֆուտբոլ խաղալ սովորեցրել, ու որ հայրը տարածաշրջանի լավագույն ֆուտբոլիստն էր։

skysports fashion junior sakala 5369778 - «Կախարդ-ֆուտբոլիստը»․ Երազում տեսնում է ապագան ու գոլ խփում «Ռեալին»

Նա երազում տեսնում է ապագան

Ֆեյշնը ֆուտբոլում հայտնվելու մասին անսովոր պատմություն է պատմում։ Նա իր ապագան տեսել է երազում․

«Ես Աստծո պարգև ունեմ. իմ ապագան տեսնում եմ երազներում: Երբեմն տեսնում եմ, թե ինչ է լինելու վաղը։ Սովորաբար ոչ մեկին այդ մասին չեմ ասում։ Գիտեն միայն մտերիմները։ Մի անգամ հայրս ռադիոյով լսեց, որ ֆուտբոլային դպրոցում հավաքներ են անցկացնում։ Նա հերոս է, 6 ժամ հեծանիվով ինձ տարավ այնտեղ։ Դա հավաքի վերջին օրն էր, շատ տղաների արդեն ընտրել էին՝ պրոֆեսիոնալ թիմերի համար։ Ես շփոթված էի, անգլերեն չէի խոսում, չգիտեի, թե ինչ հագնել մարզմանը։ Բայց երազում տեսել էի, որ ինձ կվերցնեն,այդ պատճառով էլ պնդեցի, որ փորձեմ։ Ինձ ուղարկեցին այն տղաների թիմ, որոնց մերժել էին առաջին հավաքի ժամանակ։ Աստված օգնեց ինձ այդ օրը, ու ինձ վերցրին»,- հիշում է Ֆեյշնը։

Առաջին խաղակեսում Սակալան հեթ-տրիկի հեղինակ դարձավ, իսկ ընդմիջմանը տեղափոխվեց հակառակ թիմ և խփեց ևս 5 գոլ։ Արդյունքում խաղն ավարտվեց 5:3 հաշվով, երկու թիմերի բոլոր գոլերն էլ Սակալան էր խփել: Նրան ընդունեցին ֆուտբոլային ակադեմիա։

b25lY21zOmY5MTNiNjVhLTlhYTUtNDYwOC04Yzc3LTVkNWQ5NzI0MTBlYzpjZjIwYjMxNi05YTJlLTQ1OTQtODYzNi0xNzU0NzI4ZDg2ODE 960x639 - «Կախարդ-ֆուտբոլիստը»․ Երազում տեսնում է ապագան ու գոլ խփում «Ռեալին»

Սակալայի ֆուտբոլային կուռքը

Ֆեյշնի հարազատ գյուղում հեռուստացույց չկար, ֆուտբոլ նայելու համար նրանք պետք է երկար ճանապարհ անցնեին, մինչև մոտակա քաղաք։ Այդուհանդերձ, մինչև ֆուտբոլային ակադեմիա տեղափոխվելը նա հասցրել էր մի քանի անգամ ֆուտբոլ դիտել՝ բոլոր խաղերը Մադրիդի «Ռեալի» ու Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցությամբ․

«Առաջին ֆուտբոլիստը, ում խաղը տեսել եմ ու հիացել, Կրիշտիանուն է եղել։ Նա է այն խաղացողը, ով ինձ մոտիվացնում է, և ում մակարդակին ձգտում եմ հասնել»,- նշում է Սակալան:

Տեղափոխություն Ռուսաստան, ապա Բելգիա

 Ակադեմիայից հետո Սակալան տեղափոխվեց «Նչանգա Ռեյնջերս», որը տեղի հայտնի թիմերից էր։ Այնտեղ Ֆեյշնը 2 մրցաշրջան անցկացրեց։ Երկրորդ մրցաշրջանում նա հասկացավ, որ եթե մնա այդ թիմում, ընտանիքի մոտ ոչինչ չի փոխվի, և նրանք կշարունակեն ապրել վատ պայմաններում։ Եվ այդ ժամանակ նա որոշեց զանգահարել Զամբիայի ամենահայտնի թիմերից մեկի՝ Լուսակայի «Զանակոյի» մարզչին ու խնդրել իրեն շանս տալ թիմում։ Մարզիչը զարմացել էր, բայց խոստացել, որ մարդ կուղարկի Սակալայի խաղը դիտելու համար։ «Պատվիրակը» ժամանեց, դիտեց Ֆեյշնի խաղը։ Հաջորդ օրը նրան զանգահարեցին «Զանակոյից»։

Մեր ընտրանին

Լուսակայի թիմում անցկացրած արդեն առաջին մրցաշրջանում Սակալան 11 գոլ խփեց։ Թիմը դարձավ երկրի չեմպիոն, իսկ Ֆեյշնը հրավեր ստացավ Մոսկվայի «Սպարտակից»։ Զամբիայում նա ընտանիքին պահում էր որսորդության շնորհիվ, այժմ ՝ ֆուտբոլում աշխատած գումարների։

Տեղափոխությունից հետո Սակալային ուղարկեցին «Սպարտակ-2»։ Թիմում նա լավագույն ռմբարկուն էր, բայց ոչ մի կերպ չէր կարողանում հայտնվել առաջին թիմի կազմում․

«Ես լավագույն ռմբարկուն էի, բայց ինձ չէին ուղարկում հիմնական թիմ։ Որքան էլ տարօրինակ է, ավելի հաճախ հնարավորություն էին ստանում նրանք, ովքեր երկրորդ թիմում նստած էին պահեստայինների նստարանին։ Ես ոչ ոքի չէի մեղադրում դրա համար։ Կարծում էի, որ եթե «Սպարտակին» պետք չեմ, Աստված ինձ կտանի այլ վայր, որտեղ ամեն ինչ ավելի լավ կդասավորվի»,- հիշում է Ֆեյշնը։

150721 Fashion Sakala Signing 11 960x682 - «Կախարդ-ֆուտբոլիստը»․ Երազում տեսնում է ապագան ու գոլ խփում «Ռեալին»

2018-ին Սակալան հրավեր ստացավ բելգիական «Օստենդեյից» և առանց մտածելու ընդունեց առաջարկը․

«Երբ իմացա նրանց հետաքրքրության մասին, անմիջապես զանգահարեցի Էմանուել Բանդեին, որն այնտեղ էր խաղում։ Նա ինձ պատմեց «Օստենդեում» տիրող լավ մթնոլորտի մասին։ Ես շատ ոգևորվեցի, զանգահարեցի գործակալիս ու ասացի` գնի՛ր թռիչքի տոմս, կամ ես ոտքով կգնամ Բելգիա»,- պատմում է Ֆեյշնը։

Սակալայի տրանսֆերի համար բելգիացիները «Սպարտակին» վճարեցին 600 հզր եվրո։

Փայլուն մրցաշրջան Բելգիայում ու նոր մարտահրավեր «Ռեյնջերսում»

 Բելգիայում Ֆեյշնը 3 տարի անցկացրեց։ 2020/21 մրցաշրջանը զամբիացու կարիերայում լավագույնն էր։ Անցկացրած 28 խաղում նա 13 գոլ խփեց ու կատարեց 3 գոլային փոխանցում։ Այս արդյունավետությունը գրանցող հարձակվողը առաջարկների պակաս, իհարկե, չէր ունենա ամռանը։

Շոտլանդացիները երկար ժամանակ է՝ հետևում էին Ֆեյշնին և ամռանը պաշտոնական առաջարկ ուղարկեցին «Օստենդե»։ Այն ընդունվեց, և Սակալան 4 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեյնջերս»։

Տրանսֆերից 1 ամիս անց՝ հուլիսի 25-ին, Ֆեյշնը նորամուտը նշեց ու գոլով աչքի ընկավ «ռեյնջերների» կազմում՝ Մադրիդի «Ռեալի» դեմ ընկերական խաղում։

Միգուցե զամբիացին կանխագուշակե՞լ էր, որ հերիք չէ պիտի խաղա «Ռեալի» դեմ, դեռ ավելին՝ գոլ պիտի խփի «սերուցքայիններին»։

Այս ամենը անիրական է թվում, բայց Ֆեյշնի անցած ճանապարհը արձանագրված փաստ է, ու պետք է արժանին մատուցել «Ռեյնջերսի» «կախարդ-ֆուտբոլիստին»՝ ցուցաբերած համառության ու աշխատասիրության համար։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՈՒԵՖԱ-ն դատական հայց է ներկայացրել Սուպերլիգայի գործով վճիռ կայացրած դատավորի դեմ

ՈՒԵՖԱ-ն հրաժարվել է «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» դեմ պահանջներից

«Ռեալի» հայտացուցակը «Շերիֆի» դեմ խաղի համար

Անչելոտի. «Ես A կամ B թիմ չունեմ»

Ռոնալդուն արձագանքել է Բրունու Ֆերնանդեշի՝ 11մ-ից վրիպման վերաբերյալ գրառմանը

«Բորուսիայի» գործադիր տնօրեն. «Իհարկե գիտեմ, որ «Ռեալը» հրապուրում է Հալանդին»

Ֆերգյուսոն. «Ռոնալդուն ծնվել է, որ լինի լավագույնը»

Կրոս. «6-7 ամիս ցավ եմ զգացել, իսկ հիմա ամեն ինչ կարգին է»

Կամավինգա. «Ես աշխարհի լավագույն ակումբում եմ»

Ինչպես «Ռեալի» աստղից դառնալ ոչինչ 7 տարում. Խամեսի կործանման պատճառները

Պերեսը «Ռեալի» երկրպագուին ասել է, որ Մբապեն հաջորդ տարի մադրիդյան ակումբ կտեղափոխվի (տեսանյութ)

Անչելոտի․ «Մեր բախտը բերել է, որ Կուրտուայի պես դարպասապահի ունենք»

Գոլազուրկ ոչ-ոքի՝ «Ռեալ» – «Վիլյառեալ» խաղում

«Ռեալի» մեկնարկային կազմը «Վիլյառեալի» դեմ խաղում

Ռուդիգերը կհեռանա «Չելսիից». նա 2 տարբերակ ունի

«Ռեալի» հայտացուցակը «Վիլյառեալի» դեմ խաղի համար