ԵԱ Մ23․ Արմեն Մելիքյանը և Հրանտ Կալաչյանը չկարողացան պայքարել մրցանակային տեղերի համար - VNews
Բաժիններ

ԵԱ Մ23․ Արմեն Մելիքյանը և Հրանտ Կալաչյանը չկարողացան պայքարել մրցանակային տեղերի համար

Սերբիայում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը։

Այսօր պայքարի մեջ մտան 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը և 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը։

Ցավոք, Արմենը և Հրանտը կարողացան հաղթանակներ տանել միայն մեկնարկային գոտեմարտերում և քառորդ եզրափակիչում զիջեցին Ուկրաինան ներկայացնող Ժորա Աբովյանին և թուրք Չենգիզ Արսլանին համապատասխանաբար։ Մելիքյանի մրցակցին չհաջողվեց հասնել եզրափակիչ և հայ մարզիկը չի կարողանա պայքարել բրոնզե մեդալի համար: Իսկ Հրանտը ստացավ սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու իրավունք, բայց չկարողացավ հաղթահարել թուրք մրցակցի արգելքը:

130 կգ քաշային Դավիթ Օվասապյանն էլ սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու իրավունք էր ստացել, սակայն նույնպես պարտվեց։

Քիչ անց մրցագորգ դուրս կգա Սլավիկ Գալստյանը և կպայքարի ոսկե մեդալի համար։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի պատանեկան առաջնության բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները

Հայ ըմբիշների լավագույն հնարքների հավաքածու (տեսանյութ)

Հավաքականի մարզիչները կոչ են անում ինտրիգներ չփնտրել ու տալիս բոլոր հարցերի պատասխանները (տեսանյութ)

Էդուարդ Սահակյանն ամփոփեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը (տեսանյութ)

Արմեն Մելիքյանը՝ աշխարհի երիտասարդական չեմպիոն (տեսանյութ)

Արմեն Մելիքյանն աշխարհի Մ23 առաջնության եզրափակիչում է

Արմեն Մելիքյանը դուրս է եկել աշխարհի Մ23 առաջնության կիսաեզրափակիչ

Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության համար

Առանց «հովվի». Ինչ սպասել մեր հունահռոմեական ըմբիշներից աշխարհի առաջիկա առաջնությունում

Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել Թբիլիսիում

Հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել Թբիլիսիի մրցաշարում

Նորայր Հախոյանը կպայքարի ոսկե մեդալի համար Թբիլիսիի մրցաշարում

Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը կմրցեն Լեհաստանի մրցաշարի եզրափակիչում

Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն 2 միջազգային մրցաշարի

Լևոն Ջուլֆալակյան. «Արթուր Ալեքսանյանը գոտեմարտ առ գոտեմարտ ավելացնում էր»

Արմեն Մելիքյանը պարտվեց Եվրոպական խաղերի մեկնարկային գոտեմարտում (տեսանյութ)